«Մարոկկո»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 40.
Ֆրանսիական պրոտեկտորատի հաստատման դեմ ապստամբեց ժողովուրդը։ Մարոկկոյում նոր վերելք ապրեց ազգային-ազատագրական շարժումը։ [[1921]]-ին Ռիֆի (մարզ Մարոկկոյի հյուսիսում, իսպանական գոտում) ցեղերը Մարոկկոյի ազգային հերոս Աբդալ Քերիմի գլխավորությամբ ջախջախեցին իսպանական բանակը և վտարեցին Ռիֆից։ Ստեղծվեց Ռիֆի հանրապետությունը։ [[1926]]-ին Ռիֆի զորքերը պարտվեցին ֆրանսիական և իսպանական միացյալ ուժերի դեմ կռվում։
 
=== ՖրասիականՖրանսիական տիրապետությունը Մարոկկոյում ===
[[1920]]-ական թթ․ Մարոկկոյի տնտեսության հիմնական ճյուղերում տիրապետում էր օտարերկրյա, գլխավորապես՝ [[ֆրանսիա]]կան կապիտալը, մարոկկոյական բուրժուազիայի բաժինն աննշան էր (ակցիաների 5%-ից ոչ ավելին)։ Ավելի քան 1 մլն հա բարեբեր հողեր բռնագրավվեցին բնիկներից և ի սեփականություն տրվեցին եվրոպական գաղութարարներին։ Երկրի բնակչության և բնական հարստությունների անխնա շահագործումը խորացնում էր դասակարգային շերտավորումը, միաժամանակ արագացնում քաղաքների զարգացումը, քաղաքային միջին խավերի ու բանվոր դասակարգի ձևավորումը։ [[1930]]-ական թթ․ քաղաքներում ուժեղացավ հակագաղութային, հակաիմպերիալիստական շարժումը։ Ազգային-ազատագրական շարժման ղեկավարությունը ցեղային կամ ֆեոդալական առաջնորդներից անցավ Մարոկկոյի ազգային բուրժուազիային և մտավորականությանը։ [[1934]]-ին Մարոկկոյի բուրժուա-ազգայնականները և հայրենասեր մտավորականության ներկայացուցիչները ստեղծեցին Ազգային գործողության մարոկկոյական դաշինք, որը պահանջում էր մարոկկացիների մասնակցությունը երկրի կառավարմանը։ [[1937]]-ին կոմիտեն արգելվեց, որից հետո ստեղծվեցին ընդհատակյա կազմակերպություններ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մարոկկո» էջից