«Ալդո Վալետտի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 8.
Խաղացել է անբարոյականի հաճախորդի դերը «Ֆրանկենշտեյն իտալական ձևով» (Frankenstein all’italiana, 1975) ֆիլմում։
 
Առաջին և միակ ֆիլմը, որտեղ Վալետտին կատարել է գլխավոր դերերից մեկը, եղել է Պազոլինիի «Սալո» (1975) ֆիլմը, որտեղ նրա կերպարը հնչյունավորել է Մարկո Բելլոկկոն։ Ինչպես ասել է Պազոլինին Վալետտիի մասին, «նա առանձնահատուկ դերասան է, ով 20 տարի աշխատելու ընթացքում չի արտասանել ոչ մի խոսք»<ref>Gideon Bachmann.'' [Il sesso come metafora del potere] // Il Corriere della Sera, 1975; Nico Naldini. Pasolini, una vita. Milan: Einaudi, 1989. P. 394</ref>։
 
Չնայած «Սալո» ֆիլմում նկարահանվել են շատ անփորձառու դերասաններ, Վալետտիի անփորձությունը հատուկ շեշտել է դերասան Էցիո Մաննին 2007 թվականին հարցազրույցի ժամանակ, ով նկարահանվել է կոլլաբորացիոնիստի դերում․ «Վալետտին (կյանքում) եղել է նույն անշնորհքը, ինչպես իրեն տեսնում ես «Սալո» ֆիլմում։ Նա եղել է քաղցր, վախեցնող, օրերով փակվել է հյուրասենյակում և դուրս չի եկել այնտեղից։ Ասում էր, որ իրեն պետք պատրաստվել հաջորդ օրվան (նկարահանումների), հետո եկել է նկարահանման հրապարակ և ամեն ինչ շփոթել է։ Կրկնել է, դադարեցրել։ Երբ նա պետք է տանջեր երիտասարդներին տաք մոմով, նրա ձեռքերը դողում էին։ Իմ հերոսի սպանության էպիզոդում նա չի կրակել հրացանից. իսկական ձախողում»<ref>Pasolini e gli altri, dall’anti-inferno privato ai gironi di Salò, Sergio Sciarra — Il Riformista, 2007</ref>։