«Ալբերտ Այնշտայն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 59.
}}</ref>։ Նրա հանրահայտ [[զանգված-էներգիա համարժեքություն|զանգված-էներգիա համարժեքության]] բանաձևը՝ {{nowrap|1=''E'' = ''mc''<sup>2</sup>}}, երկու անգամ համարվել է «աշխարհի ամենահայտնի հավասարումը»<ref>David Bodanis, ''E&nbsp;=&nbsp;mc<sup>2</sup>։ A Biography of the World's Most Famous Equation'' (New York: Walker, 2000).</ref>։ [[1921]] թվականին նա արժանացել է [[Նոբելյան մրցանակ|ֆիզիկայում Նոբելյան մրցանակի]] «[[տեսական ֆիզիկա]]յում իր ավանդի և հատկապես իր՝ [[ֆոտոէֆեկտ|ֆոտոէֆեկտի օրենքի]] բացահայտման համար»<ref>{{cite web |url=http://nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1921/ |title=The Nobel Prize in Physics 1921 |accessdate=2007 թ․ մարտի 6 |publisher=Nobel Foundation|archiveurl=http://www.webcitation.org/5bLXMl1V0 |archivedate=հոկտեմբերի 5, 2008}}<blockquote>Նոբելյան հանձնաժողովի «for his services to Theoretical Physics, and especially for his discovery of the law of the photoelectric effect» ձևակերպումը հաճախ է շփոթեցնում է ընթերցողին՝ [[ֆոտոէֆեկտ|ֆոտոէֆեկտի օրենքները]] վերագրելով Այնշտայնին։ Իրականում նա, [[Մաքս Պլանկ]]ի կողմից 1900 թ. առաջադրված լույսի քվանտային բնույթի թեզի հիման վրա, առաջինն է տեսականորեն բացահայտել [[Ալեքսանդր Ստոլետով]]ի [[ֆոտոէֆեկտ|ֆոտոէֆեկտի օրենքների]] քվանտային բնույթը։</blockquote></ref>։ Վերջինս վճռական դեր խաղաց ֆիզիկայում [[քվանտային մեխանիկա]]յի հիմնադրման գործում։
 
Իր գործունեության շեմին Այնշտայնը կարծում էր, որ [[դասական մեխանիկա|Նյուտոնյան մեխանիկամեխանիկան]]ն այլևս բավարար չէ համապատասխանացնելու դասական մեխանիկայի օրենքները [[էլեկտրամագնիսական դաշտ]]ի օրենքների հետ։ Այս գաղափարը և ուղղորդեց նրան զարգացնելու իր [[հարաբերականության հատուկ տեսություն]]ը։ Այնշտայնը հասկացավ, որ հարաբերականության սկզբունքը կարելի է տարածել [[գրավիտացիոն դաշտ]]երի վրա, որին և հետևեց [[1916]] թ. գրավիտացիոն տեսության ստեղծումը, որի մասին նա հրատարակեց [[Հարաբերականության ընդհանուր տեսություն]] հոդվածը։ Նա շարունակում էր զբաղվել վիճակագրական մեխանիկայի և քվանտային տեսության պրոբլեմներով, որոնք հանգեցրին մասնիկների տեսության և մոլեկուլների շարժման նրա բացատրությանը։
 
[[1917]] թ. Այնշտայնն ուսումնասիրեց նաև լույսի ջերմային հատկությունները, որոնք լույսի [[ֆոտոն]]ային տեսության հիմք հանդիսացան։ Նա հարաբերականության ընդհանուր տեսությունը կիրառեց որպեսզի մոդելավորի [[տիեզերք]]ի կառուցվածքը որպես ամբողջություն։
 
[[1933]] թ., երբ [[Ադոլֆ Հիտլեր]]ը եկավ իշխանության, Այնշտայնը գտնվում էր Միացյալ Նահանգներում, որտեղից նա այլևս չվերադարձավ [[Գերմանիա]], չնայած նա [[Պրուսիայի գիտությունների ակադեմիա|Բեռլինի Գիտությունների ԱկադեմիաԱկադեմիայի]]յի պրոֆեսոր էր։
 
Բնակություն հաստատելով [[ԱՄՆ]]-ում, նա [[1940]] թ. քաղաքացիություն է ստանում։ [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի նախօրեին Այնշտայնը նախազգուշացնում է նախագահ [[Ֆրանկլին Դելանո Ռուզվելտ|Ֆրանկլին ՌուզվելտՌուզվելտին]]ին, որ Գերմանիան հնարավոր է զբաղվում է միջուկային զենքի մշակմամբ և խորհուրդ է տալիս սկսել համապատասխան հետազոտություններ, որն ի վերջո հանգեցնում է Մանհեթեն նախագծի ստեղծմանը։
 
Այնշտայնը հիմնականում դաշնակից ուժերի կողմնակից էր, բայց արմատապես դեմ էր միջուկի տրոհման նոր հայտնագործությունը որպես զենք կիրառելու գաղափարներին։
Տող 79.
[[Պատկեր:Ульм. Памятник Эйнштейну.jpg|մինի|աջից|Հուշարձան Ուլմում, այն տան տեղում, որտեղ ծնվել է Այնշտայնը]]Ալբերտ Այնշտայնը ծնվել է [[1879]] թվականի [[մարտի 14]]-ին գերմանական [[Ուլմ]] քաղաքում՝ ոչ հարուստ հրեա ընտանիքում։ Նրա հայրը՝ Հերման Այնշտայնը ([[1847]]-[[1902]]) մի փոքր ընկերության համասեփականատեր էր, որը զբաղվում էր ներքնակների և փետրաներքնակների համար փետրավոր խցկոնքի արտադրությամբ։ Մայրը՝ Պաուլինա Այնշտայնը [[1858]]-[[1920]]), սերում էր [[եգիպտացորեն]]ի առևտրով զբաղվող Յուլիուս Դերցբախերի ([[1842]] թվականին ազգանունը փոխեց Կոխ) և Յետա Բերնխայմերի հարուստ ընտանիքից<ref>[http://www.einstein-website.de/biographies/einsteinpauline_content.html Այնշտայն. Գիտություն և կրոն]{{ref-en}}</ref>։ [[1880]] թվականի ամռանը նրանց ընտանիքը հաստատվեց [[Մյունխեն]]ում, որտեղ Հերման Այնշտայնը եղբոր՝ Յակոբի հետ, հիմնեց մի փոքր ընկերություն, որը զբաղվում էր էլեկտրական սարքավորումների առևտրով։ Մյունխենում ծնվեց Ալբերտի փոքր քույրը՝ Մարիան (Մայա, [[1881]]-[[1951]])։
 
Ալբերտ Այնշտայնը նախնական կրթությունը ստացել է տեղի կաթոլիկ դպրոցում։ 12 տարեկան հասակում ամբողջությամբ տրվեց [[կրոն]]ին, սակայն շուտով գիտահանրամատչելի գրականություն ընթերցելով, դարձավ ազատամիտ և սկսեց թերահավատորեն վերաբերվել հեղինակություններին<ref>[http://www.einsteinandreligion.com/freethink.html| title=Einstein: Science and Religion. Դառնալով ազատամիտ և գիտնական]</ref>։ Մանուկ հասակում նրա վրա խորը տպավորություն են թողել [[կողմնացույց]]ը, [[Էվկլիդես]]ի «Սկզբունքներ»-ը ([[1889]]) և [[Իմանուիլ Կանտ]]ի «Զուտ բանականության քննադատություն»-ը։ Բացի այդ, մոր նախաձեռնությամբ, 6 տարեկանից սկսել է [[ջութակ]] նվագել սովորել։ Երաժշտությամբ հրապուրվածությունն ուղեկցել է Այնշտայնին ողջ կյանքի ընթացքում։ [[1934]] թվականին գտնվելով [[ԱՄՆ]]-ում՝ [[Փրինսթոն (Նյու Ջերսի)|ՓրինսթոնՓրինսթոնում]]ում, նա բարեգործական համերգ է տալիս, որտեղ ջութակով կատարում է [[Մոցարտ]]ի ստեղծագործությունները՝ նացիստական [[Գերմանիա]]յից արտագաղթած գիտնականների և արվեստագետների համար։
 
[[Պատկեր:Albert Einstein as a child.jpg|մինի|220px|ձախից|Այնշտայնը 14 տարեկանում]]
Տող 101.
Թեև [[1901]] թվականին Այնշտայնն ստացավ [[Շվեյցարիա]]յի քաղաքացիություն, մինչև [[1902]] թվականը գարնանը չկարողացավ մշտական աշխատանք գտնել՝ նույնիսկ որպես դպրոցի ուսուցիչ։ Աշխատանք և գումար չունենալու պատճառով նա երբեմն օրերով քաղցած էր մնում։ Դա [[լյարդ]]ի հիվանդության պատճառ հանդիսացավ, որով գիտնականը տառապել է մինչև կյանքի վերջը։
 
Չնայած [[1900]]-[[1902]] թվականի զրկանքներին՝ Այնշտայնը ժամանակ էր գտնում ֆիզիկայի ուսումնասիրության համար։ 1901 թվականին բեռլինյան «Ֆիզիկայի տարեգրքեր» ամսագիրը հրատարակեց նրա առաջին հոդվածը՝ «Մազականության տեսության հետևանքները» ({{lang-de|''Folgerungen aus den Capillaritätserscheinungen''}}), որտեղ նա վերլուծում էր [[հեղուկ]]ների [[ատոմ]]ների [[ձգողականություն|ձգողականության ուժուժը]]ը՝՝ հիմնվելով [[մազականություն|մազականության]] տեսության վրա։
 
[[Պատկեր:Mileva Maric.jpg|մինի|ձախից|Միլևա Մարիչ]]
Տող 122.
{{Տիեզերագիտություն|cTopic=գիտնականներ}}
==== Հարաբերականության հատուկ տեսություն ====
[[19-րդ դար]]ում էլեկտրամագնիսական երևույթների նյութական կրողը համարվում էր ենթադրական միջավայրը՝ [[եթեր (ֆիզիկա)|եթերեթերը]]ը։։ Սակայն [[20-րդ դար]]ի սկզբին պարզվեց, որ այդ միջավայրի հատկությունները դժվար է համապատասխանեցնել [[դասական ֆիզիկա]]յի հետ։ Մի կողմից լույսի շեղումը հանգեցնում էր այն մտքին, որ եթերը բացարձակապես անշարժ է, մյուս կողմից էլ [[Ֆիզոյի փորձ]]ը ենթադրում էր, որ եթերը մասնակիորեն շարժուն է։ Սակայն [[1881]] թվականին [[Ալբերտ Մայքելսոնի փորձ]]երը ցույց տվեցին, որ ոչ մի «եթերային քամի» գոյություն չունի։
 
[[1892]] թվականի [[Հենդրիկ Լորենց]]ը (իրենից անկախ) և [[Ջորջ Ֆիցջերալդ]]ը ենթադրեցին, որ եթերը անշարժ է, իսկ ցանկացած մարմնի երկարությունը կրճատվում է նրա շարժման ուղղությամբ։ Սակայն բաց մնաց այն հարցը, թե ինչու է երկարությունը կրճատվում ճիշտ այն համամասնությամբ, որպեսզի փոխհատուցի «եթերային քամին» և թույլ չտա հայտնաբերել եթերի գոյությունը։ Միաժամանակ ուսումնասիրվում էր այն հարցը, թե կոորդինատների ինչ փոխարկումների ժամանակ են [[Մաքսվելի հավասարումներ]]ը ինվարիանտ։ Ճշգրիտ բանաձևերն առաջին անգամ գրել են [[Ջոզեֆ Լարմոր]]ը ([[1900]] թվական) և [[Անրի Պուանկարե]]ն ([[1905]] թվական)։ Վերջինս ապացուցեց նրանց խմբային հատկությունները և առաջարկեց անվանել դրանք [[Լորենցի փոխակերպումներ]]։
Տող 130.
Այնշտայնը, խորհելով այդ թեմաների շուրջ, ենթադրեց, որ առաջինն իրենից ներկայացնում է երկրորդի մոտավոր արդյունքը՝ փոքր արդյունքների դեպքում, իսկ այն, ինչ համարվում էր եթերի հատկություններ, շարժման և ժամանակի օբյեկտիվ հատկությունների դրսևորումն է։ Այնշտայնը հանգեց այն եզրակացության, որ անհեթեթ է եթեր հասկացությունն օգտագործել միայն այն բանի համար, որ ապացուցվի նրա ուսումնասիրման անհնարինությունը և որ խնդիրը դինամիկայի մեջ չէ կայանում, այլ ավելի խորը՝ կինեմատիկայում է։ «Շարժվող մարմինների էլեկտրադինամիկան» հոդվածում նա առաջարկեց 2 կանխադրույթ՝ [[հարաբերականության սկզբունք|հարաբերականության ընդհանուր սկզբունք]] և լույսի արագության հաստատունություն; նրանցից հեշտությամբ դուրս են բերվում լորենցյան կրճատումը, Լորենցի փոխակերպման բանաձևերը, համաժամանակության հարաբերականությունը, եթերի ոչ անհրաժեշտ լինելը, արագությունների գումարման նոր բանաձևը, արագության աճին զուգընթաց իներցիայի ավելացումը և այլն։ Նրա մյուս հոդվածում, որը լույս տեսավ տարեվերջին, հայտնվեց [[Զանգված-էներգիա համարժեքություն|<math>E=mc^2</math>]] բանաձևը, որն արտահայտում է զանգվածի և էներգիայի կապը։
 
Գիտնականների մի մասն անմիջապես ընդունեց այդ տեսությունը, որն ավելի ուշ ստացավ «[[հարաբերականության հատուկ տեսություն]]» անվանումը։ [[Մաքս Պլանկ]]ը ([[1906]] թ.) և ինքը Այնշտայնը ([[1907]] թ.) կառուցեցին ռելյատիվիստական [[Դինամիկա (ֆիզիկա)|դինամիկան]] և [[Դասական թերմոդինամիկա|թերմոդինամիկան]]։ Այնշտայնի նախկին ուսուցիչ [[Հերման Մինկովսկի]]ն [[1907]] թվականին ներկայացրեց հարաբերականության տեսության կինեմատիկայի [[մաթեմատիկական մոդել]]ը [[Մինկովսկու տարածություն|քառաչափ ոչ էվկլիդեսյան տարածության]] տեսքով և մշակեց այդ տարածության [[Ինվարիանտ (ֆիզիկա)|ինվարիանտինվարիանտների]]ների տեսությունը (այդ ուղղությամբ առաջին արդյունքները հրապարակեց [[Անրի Պուանկարե]]ն [[1905]] թ.)։
 
Սակայն բավականին թվով գիտնականներ «նոր ֆիզիկան» համարեցին հեղափոխական։ Այն մերժում էր եթերը, բացարձակ տարածությունը և բացարձակ ժամանակը, վերանայում էր նյուտոնյան մեխանիկան, որը շուրջ 200 տարի ծառայում էր ֆիզիկայի հիմնասյուն և անփոփոխորեն հաստատվում էր դիտարկումներով։ Հարաբերականության տեսությունում ժամանակը [[Հաշվարկման համակարգ (ֆիզիկա)|հաշվարկման տարբեր համակարգերում]] տարբեր կերպ է ընթանում, [[իներցիա]]ն և երկարությունը կախված են արագությունից, լույսից ավելի արագ շարժումն անհնար է, առաջանում է «[[երկվորյակների պարադոքս]]ը». այս բոլոր անսովոր հետևանքներն անընդունելի էին գիտական հասարակության պահպանողական մասի համար։ Գործը բարդանում էր նաև նրանով, որ հարաբերականության հատուկ տեսությունը սկզբից չէր ենթադրում ոչ մի նոր տեսանելի արդյունքներ, իսկ [[Ուոլտեր Կաուֆման]]ի ([[1905]]-[[1909]]) փորձերը շատերը մեկնաբանեցին որպես հարաբերականության հատուկ տեսության անկյունաքարի մերժում։ Որոշ ֆիզիկոսներ արդեն 1905 թվականից հետո փորձեցին մշակել այլընտրանքային տեսություններ (օրինակ՝ [[Ուոլտեր Ռից]]ը [[1908]] թ.), սակայն ավելի ուշ պարզվեց այդ տեսությունների և փորձի չուղղվող անհամապատասխանությունները<ref name=SP183>Բ. Սպասսկի «Ֆիզիկայի պատմություն», ք. Մոսկվա, 1977 թ., 2-րդ հատոր, էջ 183-187</ref>։
Տող 149.
[[1827]] թվականին [[Ռոբերտ Բրոուն]]ը մանրադիտակով ուսումնասիրեց և նկարագրեց ջրում լողացող ծաղկեփոշու քաոսային՝ [[բրոունյան շարժում]]ը<ref>[http://osnovanija.narod.ru/History/Spas/T2_1.djvu Բ. Սպասսկի «Ֆիզիկայի պատմություն», 1977 թ, հատոր 2, էջ 74]</ref>։ Այնշտայնը, հիմնվելով [[Մոլեկուլային ֆիզիկա|մոլեկուլային տեսության]] վրա, մշակեց նման շարժման վիճակագրա-մաթեմատիկական մոդել և ըստ նրա մոդելի հնարավոր էր նաև ճշգրիտ գնահատել մոլեկուլների չափերը և նրանց քանակությունը միավոր ծավալում։ Միաժամանակ նման արդյունքների հանգեց նաև [[Մարիան Սմոլուխովսկի]]ն, ում հոդվածը տպագրվեց Այնշտայնի հոդվածից մի քանի ամիս անց։ Այնշտայնը [[վիճակագրական մեխանիկա]]յի վերաբերյալ «Մոլեկուլների չափերի նոր սահմանումը» աշխատությունը ներկայացրեց Տեխնիկական բարձրագույն դպրոցում որպես ատենախոսություն և նույն թվականին՝ [[1905]] թվականին, ստացավ ֆիզիկայի ոլորտում բնագիտության դոկտորի կոչում, որը համարժեք է [[գիտությունների թեկնածու]] աստիճանին։ Հաջորդ տարի Այնշտայնը զարգացրեց իր տեսությունը նոր հոդվածում՝ «Բրոունյան շարժման տեսություն»-ում և հետագայում բազմիցս անդրադարձավ այդ թեմային։
 
Շուտով ([[1908]] թ.) [[Ժան Բատիստ Պերրեն]]ի չափումներն ամբողջովին հաստատեցին Այնշտայնի մոդելի համապատասխանությունը, որը դարձավ մոլեկուլյար-կինետիկ տեսության առաջին փորձարարական ապացույցը, որն այդ տարիներին ենթարկվում էր ակտիվ քննադատության [[պոզիտիվիզմ|պոզիտիվիստպոզիտիվիստների]]ների կողմից։
 
[[Մաքս Բոռն]]ը [[1949]] թվականին գրել է<ref>Մ. Բոռն «Ֆիզիկան իմ սերնդի կյանքում» Հոդվածների ժողովածու, 1963 թ., էջ 361</ref> «Կարծում եմ, որ Այնշտայնի այս ուսումնասիրություններն ավելի են համոզում ֆիզիկոսներին ատոմների և մոլեկուլների իրական լինելը, ջերմունակության տեսության և բնության օրենքներում հավանականության հիմնարար դերի մասին, քան մյուս բոլոր աշխատանքները»։ Վիճակագրական ֆիզիկայի վերաբերյալ Այնշտայնի աշխատանքներն ավելի հաճախ են մեջբերվում, քան նրա հարաբերականության տեսությանը նվիրված աշխատությունները<ref name=Sukh/>։ Նրա կողմից դուրս գրված [[դիֆուզիա]]յի գործակցի բանաձևը և կոորդինատների դիսպերսիայի հետ նրա կապը կիրառելի դուրս եկավ խնդիրների լուծման ընդհանուր դասում դիֆուզիայի [[մարկովյան պրոցեսներ]]ում, էլեկտրադինամիկայում և այլն<ref name=Sukh>[http://ufn.ru/tribune/all.pdf Ա. Սուխանով «Կարդալով Այնշտայն՝ վիճակագրական թերմոդինամիկայի աղբյուրները», 2009 թ., փետրվարի 10]</ref>։
Տող 158.
[[1905]] թվականին Այնշտայնի կատարած աշխատանքները թեև ոչ միանգամից, սակայն նրան համաշխարհային ճանաչում բերեցին։ [[1905]] թվականի [[ապրիլի 30]]-ին նա [[Ցյուրիխի համալսարան]] ուղարկեց իր դոկտորական ատենախոսության հոդվածը՝ «Մոլեկուլների չափերի նոր սահմանումը» թեմայով։ Գրախոսներն էին պրոֆեսորներ Կլյայները և Բուրխարդը։ [[1906]] թ. [[հունվարի 15]]-ին նա ստացավ ֆիզիկայի բնագավառում գիտությունների դոկտորի աստիճան։ Նա նամակագրական կապի մեջ է մտնում և հանդիպում է համաշխարհային ճանաչում ունեցող ֆիզիկոսների հետ, իսկ [[Մաքս Պլանկ|Պլանկը]] [[Բեռլին]]ում հարաբերականության տեսությունը ներառում է իր ուսումնական դասընթացի մեջ։ Նամակներում նրան դիմում են «պարոն պրոֆեսոր», թեև ևս 4 տարի (մինչև [[1909]] թ. դեկտեմբերը) Այնշտայնը շարունակում է իր աշխատանքը արտոնագրման բյուրոյում; [[1906]] թ. նրա պաշտոնը (նա դարձավ 2-րդ դասի փորձագետ) և աշխատավարձը բարձրացրեցին։ [[1908]] թվականի [[հոկտեմբեր]]ին Այնշտայնին հրավիրեցին [[Բեռնի համալսարան]]՝ կամընտրական դասընթացներ կարդալու, սակայն առանց որևէ վճարի։ [[1909]] թվականին նա [[Զալցբուրգ]]ում մասնակցում է նատուրալիստների համագումարին, որտեղ հավաքվել էին գերմանական ֆիզիկայի ողջ էլիտան, և այստեղ նա առաջին անգամ հանդիպեց Պլանկին։ Նամակագրության 3 տարիների ընթացքում նրանք արագ մտերմացան և պահպանեցին այդ ընկերությունը մինչև կյանքի վերջ։
 
Համագումարից հետո Այնշտայնը վերջապես ստացավ արտահաստիքային պրոֆեսորի վարձատրվող պաշտոն Ցյուրիխի համալսարանում ([[1909]] թ. [[դեկտեմբեր]]), որտեղ [[երկրաչափություն]] էր դասավանդում նրա հին ընկեր [[Մարսել Գրոսման]]ը։ Աշխատավարձը քիչ էր, մանավանդ 2 երեխա ունեցող ընտանիքի համար, և [[1911]] թվականի Այնշտայնն առանց տատանվելու ընդունեց [[Պրահա]]յի գերմանական համալսարանի ֆիզիկայի ամբիոնը ղեկավարելու հրավերը։ Այդ ժամանակաշրջանում Այնշտայնը շարունակեց թերմոդինամիկային, հարաբերականության և քվանտային տեսության վերաբերյալ հոդվածների շարքի հրատարակումը։ Պրահայում նա վերսկսում է [[ձգողականություն|ձգողականության]] տեսության ուսումնասիրությունները՝ իր առջև նպատակ դնելով ստեղծել ձգողականության ռելյատիվիստական տեսություն և իրագործել ֆիզիկոսների վաղեմի երազանքը, այն է՝ այդ բնագավառից հանել [[Իսահակ Նյուտոն|նյուտոննյուտոնյան]]յան [[հեռազդեցություն]]ը։
 
[[Պատկեր:Einstein 1911 Solvay.jpg|մինի|Այնշտայնը Սոլվեյան առաջին վեհաժողովին]]
Տող 174.
 
=== Բեռլին (1915-1933) ===
[[1915]] թվականին հոլանդացի ֆիզիկոս [[Վանդեր Յոհանես դե Հաաս]]ի հետ զրույցում Այնշտայնն առաջարկեց մի փորձի սխեմա և հաշվարկ, որը հաջող իրականացվելուց հետո ստացավ «[[Այնշտայն-դե Հաասի էֆեկտ]]» անունը։ Փորձի արդյունքը ոգևորեց [[Նիլս Բոր]]ին, ով դրանից 2 տարի առաջ ստեղծել էր [[ատոմի մոլորակային մոդել]]ը, քանի որ նա հաստատեց, որ [[ատոմ]]ների մեջ կան շրջանաձև էլեկտրոնային հոսքեր՝ ընդ որում [[էլեկտրոն]]ներն իրենց ուղեծրերում չեն ճառագայթում։ Հենց այս պնդումները Բորն օգտագործեց իր մոդելի հիմքում։ Բացի այդ պարզվեց, որ գումարային [[մագնիսական մոմենտ]]ը 2 անգամ սպասվածից շատ է ստացվում. դրա պատճառը բացահայտվեց, երբ հայտնագործվեց [[սպին]]ը՝ էլեկտրոնի [[իմպուլսի մոմենտ|իմպուլսի սեփական մոմենտմոմենտը]]ը։։
 
[[Առաջին համաշխարհային պատերազմ]]ի ավարտից հետո Այնշտայնը շարունակեց աշխատել ֆիզիկայի նախկին բնագավառներում, ինչպես նաև զբաղվում էր նոր ոլորտներով՝ ռելյատիվիստական [[տիեզերագիտություն|տիեզերագիտությամբ]] և «[[դաշտի միասնական տեսություն|դաշտի միասնական տեսությամբ»]]», որն իր ծրագրելով, պետք է միավորեր ձգողականությունը, էլեկտրամագնիսականությունը և (ցանկալի էր) միկրոաշխարհի տեսությունը։ Տիեզերագիտության առաջին հոդվածը՝ «Հարաբերականության ընդհանուր տեսության տիեզերագիտական նկատառումները», լույս տեսավ [[1917]] թվականին։ Դրանից հետո Այնշտայնը բազմաթիվ հիվանդությունների թիրախ դարձավ․ բացի [[լյարդ]]ի հետ լուրջ խնդիրներից, ի հայտ եկավ [[ստամոքսի խոց]], հետո [[դեղնախտ]] և ընդհանուր թուլություն։ Մի քանի ամիս նա անկողնուց դուրս չէր գալիս, սակայն շարունակում էր ակտիվորեն աշխատել։ Միայն [[1920]] թվականին հիվանդություններն ընկրկեցին։
 
[[1919]] թվականի հունիսին Այնշտայնն ամուսնացավ զարմուհու՝ Էլզա Լյովենտալի հետ ([[1876]]-[[1936]]) և որդեգրեց նրա 2 դուստրերին։ Տարեվերջին նրանց մոտ տեղափոխվեց Այնշտայնի ծանր հիվանդ մայրը՝ Պաուլինան, ով 1920 թվականի փետրվարին մահացավ։ Նամակներից դատելով, Այնշտայնը ծանր էր տանում մոր մահը։
Տող 203.
[[1929]] թվականին աղմկալից նշվեց Այնշտայնի 50-ամյակը։ Հոբելյարը չմասնակցեց տոնակատարություններին և թաքնվեց [[Պոտսդամ]]ի մոտ գտնվող իր առանձնատանը։ Այստեղ նա ընդունում էր իր ընկերներին՝ գիտական գործիչների, [[Ռաբինդրանաթ Թագոր]]ին, [[Էմանուել Լասկեր]]ին, [[Չարլի Չապլին]]ին և այլոց։
 
[[1931]] թվականին Այնշտայնը նորից մեկնեց [[ԱՄՆ]]։ [[Փասադենա (Կալիֆորնիա)|ՓասադենաՓասադենայում]]յում նրան ջերմորեն ընդունեց [[Ալբերտ Մայքլսոն]]ը, ում վիճակված էր ապրել միայն 4 ամիս։ Ամռանը վերադառնալով [[Բեռլին]]՝ Այնշտայնը ֆիզիկոսների համայնքի առջև իր ելույթում, հարգեց հրաշալի փորձարարի հիշատակը, ով հարաբերականության տեսության հիմնադրման առաջին ջատագովներից էր։
 
Բացի տեսական ուսումնասիրություններից, Այնշտայնին են պատկանում նաև մի քանի գյուտեր, այդ թվում՝
Տող 220.
[[Քվանտային մեխանիկա]]յի ստեղծումը տեղի է ունեցել Այնշտայնի ակտիվ մասնակցությամբ։ Հրատարակելով իր հիմնադրական աշխատությունները՝ [[Էրվին Շրյոդինգեր]]ը խոստվանեց (1926 թ.), որ իր վրա մեծ ազդեցություն են թողել «Այնշտայնի հակիրճ, սակայն անսահման հեռատեսական նկատառումները»։
 
[[1927]] թվականին Սոլվեյան հինգերորդ համագումարին Այնշտայնը վճռականորեն դեմ արտահայտվեց [[Մաքս Բորն]]ի և [[Նիլս Բոր]]ի «[[կոպենհագենյան մեկնաբանություն|կոպենհագենյան մեկնաբանությանը»]]», որը քվանտային մեխանիկայի մաթեմատիկական մոդելը բացատրում էր որպես բավականին հավանական։ Այնշտայնը հայտարարեց, որ այդ հավանական բնույթը լոկ վկայում է նրա մասին, որ միկրոգործընթացների ֆիզիկական էության վերաբերյալ մեր գիտելիքները լիարժեք չեն։ Նա չարախնդորեն նշեց. «Աստված զառ չի գցում» ({{lang-de|Der Herrgott würfelt nicht}}), որին ի պատասխան Նիլս Բորն առարկեց. «Այնշտա՛յն, Աստծուն ցուցում մի՛ տուր, թե ինչ անի»<ref>Միլո Վոլֆ «Շրյոդինգերի տիեզերքը և բնական օրենքների սկզբնաղբյուրը», էջ 82</ref>։ Այնշտայնն ընդունում էր «կոպենհագենյան մեկնաբանությունը» միայն որպես ժամանակավոր, անավարտ տարբերակ, որը ֆիզիկայի զարգացմանը զուգընթաց պետք է փոխարինվի միկրոաշխարհի լիարժեք տեսությամբ։ Նա ինքը փորձում էր ստեղծել դետերմինիստական ոչ գծային տեսություն, որի մոտավորացված հետևանքը կլիներ քվանտային մեխանիկան։
 
[[1933]] թվականին Այնշտայնը գրել է<ref name=DH/>.
Տող 306.
Պատերազմի տարիներին Այնշտայնը մի կողմ դրեց իր պացիֆիստական սկզբունքները և ակտիվորեն մասնակցեց ֆաշիզմի դեմ պայքարին, իսկ նրա զարմիկը՝ [[անարխասինդիկալիզմ|անարխասինդիկալիստ]] [[Կարլ Այնշտայն]]ը մարտնչում էր [[Երկրորդ Իսպանական Հանրապետություն|Իսպանական հանրապետության]] կողմից։ Պատերազմից հետո Այնշտայնը պաշտպանում էր խաղաղ ժողովրդական զանգվածների իրավունքները։ Նա գնահատում էր հատկապես [[Մահաթմա Գանդի]]ի ձեռքբերումները. ''«Ես Գանդիի հայեցակետը մեր բոլոր ժամանակակից քաղաքագետներից ամենառաջադեմն եմ համարում։ Մենք պետք է փորձենք նմանատիպ ոճի արարքներ գործենք՝ չօգտագործելով բռնություն մեր իրավունքների պաշտպանման համար»։ '' [[Ջուլիան Հակսլի]]ի, [[Թոմաս Ման]]ի և [[Ջոն Դյուի]]ի հետ միասին նա եղել է [[Նյու Նորք]]ի առաջին հումանիտար հասարակության ({{lang-en|''First Humanist Society of New York''}}) խորհրդի անդամ։
 
[[Գաղութատիրություն|ԳաղութատիրությանԳաղութատիրությանը]]ը և [[իմպերիալիզմի]]ն դեմ լինելով՝ Ալբերտ Այնշտայնը [[Անրի Բարբյուս]]ի և [[Ջավահարլալ Ներու]]ի հետ միասին մասնակցել է Բրյուսելյան [[Հակաիմպերիալիստական լիգա]]յի կոնգրեսին ([[1927]] թ.)։ Նա ակտվորեն աջակցում էր [[ԱՄՆ]]-ում բնակվող սևամորթներին՝ [[մարդու իրավունքներ]] ձեռք բերելու պայքարին՝ երկար տարիների ընթացքում մտերիմ լինելով ԽՍՀՄ-ում բնակվող սևամորթ երգիչ և դերասան [[Պոլ Ռոբսոն]]ի հետ։ Իմանալով, որ ծերացած [[Ուիլյամ Դյուբուա]]ն հայտարարվել է որպես «[[կոմունիզմ|կոմունիստական]] լրտես», Այնշտայնը պահանջեց իրեն կանչել որպես պաշտանության վկա, որից քիչ անց գործը փակեցին։ Նա քննադատորեն է մոտեցել «[[Ռոբերտ Օպենհեյմեր|ՕպենհեյմերՕպենհեյմերի]]ի գործին», ում [[1953]] թ.-ին մեղադրեցին «կոմունիստական համակրանքների» մեջ և հեռացրեցին գաղտնի աշխատանքներից։ [[1946]] թվականին Այնշտայնը Միդլենյան համալսարանի բազայի վրա հրեական համալսարան բացելու ակտիվիստների շարքերում էր։ Հետագայում, երբ մերժվեց Այնշտայնի այն առաջարկը, ըստ որի համալսարանի տնօրեն պիտի դառնար լիբերալ Հորալդ Լասկին, ֆիզիկոսը հրաժարվեց այդ գաղափարը սատարելուց և ավելի ուշ հրաժարվեց նաև այդ համալսարանում իրեն առաջարկած պատվավոր կոչումից<ref>{{cite book |author= |title = Դոկտոր Այնշտայնը փակում է համալսարանի նախագիծը |url = http://select.nytimes.com/gst/abstract.html?res=F50812FA385D13728DDDAB0A94DE405B8788F1D3 |edition = The New York Times |year = 22 Հունիս 1947
}}</ref>։
 
Տող 344.
Այնշտայնի կրոնական հայացքները բանավեճերի առարկա են հանդիսացել դեռևս վաղ ժամանակնրից։ Ոմանք պնդում են, որ Այնշտայնը հավատում էր Աստծու գոյությանը, ոմանք էլ նրան աթեիստ են համարում։ Բոլորն էլ իրենց տեսակետը հիմնավորելու համար մեջ էին բերում գիտնականի խոսքերը։
 
[[1921]] թվականին Այնշտայնը հեռագիր ստացավ նյույորքյան ռաբբի Հերբերտ Հոլդշտեյնից. «Հավատո՞ւմ եք Դուք Աստծուն» (վճարված է 50 բառանոց պատասխանի համար)։ Այնշտայնը պատասխանեց 24 բառով. «Ես հավատում եմ [[Բենեդիկտ Սպինոզա|ՍպինոզաՍպինոզայի]]յի Աստծուն, ով դրսևորում է իրեն մեր գոյության օրինաչափ ներդաշնակության մեջ, սակայն բոլորովին չեմ հավատում այն Աստծուն, ով անհանգստանում է մարդկանց ճակատագրերի և գործերի համար»<ref>Դենիս Բրայան «Այնշտայնի կյանքը», Նյու Յորք, 1996 թ.</ref>։ Գիտնականն ավելի կտրուկ արտահայտվեց «[[Նյու Յորք Թայմս]]»-ին տրված հարցազրույցում ([[1930]] թ. [[նոյեմբեր]]). «Ես չեմ հավատում այն Աստծուն, ով պարգևատրում ու պատժում է, այն Աստծուն, ում նպատակները կերտված են մեր մարդկային նպատակներից։ Ես չեմ հավատում հոգու անմահությանը, թեև թույլ ուղեղները, ովքեր համակված են վախով և անհեթեթ եսասիրությամբ, ապաստան են գտնում նման հավատքի մեջ»<ref>Վ․ Լվով «Ալբերտ Այնշտայնի կյանքը», էջ 233</ref>։
 
[[1940]] թվականին Այնշտայնը պատմեց իր տեսակետի մասին «[[Նեյչր]]» (Nature) ամսագրին՝ «Գիտություն և կրոն» հոդվածում<ref name="Nature146">[http://scepsis.ru/library/id_147.html Ալբերտ Այնշտայն «Գիտություն և կրոն», Նեյչր շաբաթագիր, 146 հատոր, էջ 605-607, 1940 թ.]</ref>.
 
{{քաղվածք|Իմ կարծիքով կրոնական լուսավորված մարդն այն մարդն է, ով իր հնարավորության սահմաններում առավելագույն ձևով ազատել է իրեն եսասիրական ցանկություններից և տարված է մտքերով, զգացմունքներով և նպատակներով, որոնք խիստ անձնական բնույթ են կրում… և դա կախված չէ այն բանից, թե արդյոք փորձ է արվում դա կապել աստվածային էակի հետ, հակառակ դեպքում [[Բուդդա]]ն և [[Բենեդիկտ Սպինոզա|ՍպինոզաՍպինոզան]]ն կրոնական անձինք չէին համարվի։ Նման մարդու կրոնական լինելը կայանում է նրանում, որ նա չի կասկածում այդ գերմարդկային նպատակների կարևորության և մեծության վրա, որոնք չեն կարող ռացիոնալ կերպով հիմնավորվել, և դրա կարիքը չկա էլ… Այս իմաստով կրոնը դա մարդկության հնագույն նպատակն է՝ այդ արժեքների և նպատակների պարզորոշ և լրիվ գիտակցումն է, ինչպես նաև դրանց ազդեցության ամրապնդումն ու ընդլայնումը։|}}
 
Այնուհետև նա համեմատական է անցկացնում գիտության և [[կրոն]]ի միջև և ասում, որ ''գիտությունը կարող է ստեղծվել միայն այն մարդկանց կողմից, ովքեր ամբողջովին համակված են ճշմարտությունը հասկանալու ձգտումով։ Սակայն այդ զգացողության աղբյուրը կրոնն է հանդիսանում։ Այդտեղից էլ առաջացել է այն հավատը, որ այդ աշխարհի կանոնները ռացիոնալ են, այսինքն՝ բանականության համար հասանելի են։ Ես չեմ կարող պատկերացնել մի գիտնականի, ով չի հավատում դրան։ Դա կարելի է այսպես ձևակերպել. գիտությունն առանց կրոնի կաղ է, իսկ կրոնն առանց գիտության՝ կույր ''<ref name="SP&R">[http://www.einsteinandreligion.com/scienceandreligion.html Albert Einstein «Science, Philosophy and Religion: a Symposium», 1941], տես նաև [http://scepsis.ru/library/id_147.html Լ․ Յարոսլավսկու թարգմանությունը]</ref>''։''
Տող 414.
Ալբերտ Այնշտայնն ստացել է մի շարք պարգևներ նաև հետմահու՝
* [[1992]] թ.՝ նա ընդգրկվեց Մայքլ Հարտի պատրաստած պատմության մեջ ամենաազդեցիկ մարդկանց ցանկում 10-րդ տեղում։
* [[1999]] թ.՝ «[[Թայմ (ամսագիր)|Թայմ»]]» ամսագիրն անվանեց Այնշտայնին «դարի մարդ»։
* [[1999]] թ.՝ Գելափի հարցման արդյունքում Այնշտայնը [[XX դար]]ի ամենաակնածալի մարդկանց ցանկում զբաղեցրեց 4-րդ տեղը
* [[2005]] թվականը հայտարարվեց [[ՅՈՒՆԵՍԿՕ]]-ի կողմից ֆիզիկայի տարի՝ ի պատիվ «հրաշքների տարվա» հարյուրամյակի, որը պսակվեց հատուկ հարաբերականության տեսության հայտնաբերումով։
Տող 460.
 
=== Մշակութային ազդեցությունը ===
Ալբերտ Այնշտայնը դարձավ մի շարք գեղարվեստական վեպերի, ֆիլմերի և թատերական բեմադրությունների հերոս։ Մասնավորապես, նա հանդես է գալիս որպես գործող անձ Նիկոլաս Ռոգայի «Insignificance» ֆիլմում, Ֆրեդ Շեպիզիի «[[Բանականության գործակից (ֆիլմ)|Բանականության գործակից»]]» կատակերգությունում (որտեղ նրա դերը խաղում է [[Ուոլտեր Մատաու]]ն), Ֆիլիպ Մարտինի «Այնշտայն և Էդինգտոն» ({{lang-en|''Einstein and Eddington''}}) հեռուստաֆիլմում ([[2008]] թ.), [[Սթիվ Մարտին]]ի կատակերգական պիեսում, Ժան Քլոդ Կարյեի «Խնդրեմ, մսյե Այնշտայն» ({{lang-fr|''Einstein S’il Vous Plait''}}), Ալան Լայթմանի «Այնշտայնի երազանքները» ({{lang-en|''Einstein’s Dreams''}}) վեպերում և այլն։ Մեծ ֆիզիկոսի կերպարի հումորային մասը դրսևորվում է Էդ Մետցգերի «Ալբերտ Այնշտայն. Գործունյա բոհեմացին» բեմադրությունում։ «Պրոֆեսոր Այնշտայնը», ով ստեղծել է խրոնոսֆերան և կանխում է Հիտլերի իշխանության գալը, գլխավոր կերպարներից մեկն է համակարգչային խաղերի ''[[Command & Conquer]]'' շարքում։ «[[Կաին XVIII]]» ֆիլմում գիտնականն ակնհայտորեն գրիմավորված է՝ նմանակելով Այնշտայնին։
 
Ալբերտ Այնշտայնի արտաքին տեսքը՝ հասուն հասակում սովորաբար հասարակ սվիտերով և խառնված մազերով, հանրաճանաչ մշակույթում ընդունվում է որպես «խելագար գիտնականների» կամ «ցրված պրոֆեսորների» մարմնավորում։ Բացի այդ, մշակույթում ակտիվորեն օգտագործվում է մեծ ֆիզիկոսի մոռացկոտությունը և անպրակտիկությունը, որոնք արտացոլվում են նաև բոլոր նրա գործընկերների վրա։ [[Թայմ (ամսագիր)|«Թայմ»]] ամսագիրը նույնիսկ անվանել է Այնշտայնին «մուլտիպլիկատորների իրականացած երազանք»<ref>[http://www.time.com/time/time100/poc/magazine/albert_einstein5a.html Հարյուրամյակի մարդը. Ալբերտ Այնշտայն] Ֆրեդրիկ Գոլդեն, 3 ապրիլ 2000 {{ref-en}}</ref>։
Տող 499.
 
=== Ո՞վ է հայտնագործել E=mc² բանաձևը ===
Զանգվածի և էներգիայի փոխադարձ կապն արտահայտող օրենքը՝ E=mc², Այնշտայնի ամենահայտնի բանաձևն է։ Որոշ աղբյուրներ այս հարցում Այնշտայնին նախապատվություն տալը կասկածելի են համարում՝<ref>[http://online.wsj.com/article_email/SB122057596002301929-lMyQjAxMDI4MjAwNjUwNzY1Wj.html Մեծ և անկատար]</ref> հղում անելով այն փաստին, որ համանման և նույնիսկ միևնույն բանաձևը գիտության պատմաբանների կողմից հայտնաբերվել են [[Նիկոլայ Ումով]]ի ավելի վաղ ([[1873]] թ.) աշխատանքներում,<ref>Ն. Ումով «Պարզ միջավայրերի տեսությունը և էլեկտրաստատիկ և էլեկտրադինամիկ փոխազդեցությունների հիմնական օրենքների հետևանքներում դրա կիրառումը», Օդեսա, 1873 թ.</ref>, ինչպես նաև [[Ջոզեֆ Ջոն Թոմսոն]]ի ([[1881]] թ.), [[Օլիվեր Հևիսայդ]]ի ([[1890]] թ.), [[Անրի Պուանկարե]]ի ([[1900]] թ.) և Ֆ. Հասենորլի ([[1904]] թ.) աշխատություններում։ Բոլոր այս հետազոտությունները վերաբերվում էին մասնավոր դեպքերի՝ եթերի կամ լիցքավորված մասնիկների ենթադրվող հատկություններին։ Օրինակ՝ Ումովը հետազոտում էր եթերի խտության հնարավոր կախվածությունը [[էլեկտրամագնիսական դաշտ]]ի էներգիայի խտությունից, իսկ ավստրիացի ֆիզիկոս Ֆ. Հասենորլը [[1904]]-[[1905]] թթ. կատարած աշխատանքներում<ref>''Ֆ. Հասենորլ''. Zur -Theorie der Strahlung in bewegten Korpern. Ann. Phys., Band 15, Seite 344-370, (1904); 16, 589 (1905).</ref> ենթադրեց, որ ճառագայթման էներգիան համարժեք է լրացուցիչ «էլեկտրամագնիսական զանգվածի»-ն և նրա հետ առնչվում է հետևյալ բանաձևով՝ <math>~E=\frac{3}{4}mc^2</math><ref name=KUDR41/>
 
Այնշտայնն առաջինը ներկայացրեց այդ առնչությունը որպես դինամիկայի համընդհանուր օրենք, որը վերաբերվում է նյութի բոլոր տեսակներին և չի սահմանափակվում էլեկտրամագնիսականությամբ։ Բացի այդ, վերը թվարկված գիտնականներից շատերը այդ օրենքը կապում էին հատուկ «էլեկտրամագնիսական զանգված»-ի գոյության հետ, որը կախված է էներգիայից<ref name=KUDR41>[http://www.edu.delfa.net/Interest/biography/biblio.htm Պ. Կուդրյավցև «Ֆիզիկայի պատմության դասընթաց», հատոր՝ 3, 1974 թ.]</ref>։ Այնշտայնը համախմբեց զանգվածների բոլոր տեսակները և նշեց հակադարձ կախվածությունը՝ ցանկացած ֆիզիկական առարկայի խտությունն աճում է էներգիային համընթաց։
Տող 670.
* Brian, Denis (1996). ''Einstein: A Life.'' New York։ John Wiley.
* Clark, Ronald (1971). ''Einstein: The Life and Times.'' New York։ Avon Books.
* Fölsing, Albrecht (1997)։ ''Albert Einstein: A Biography''. New York։ Penguin Viking. (Translated and abridged from the German by Ewald Osers.) ISBN 978-06708554520-670-85545-2
* {{cite book |last1=Highfield |first1=Roger |last2=Carter |first2=Paul |year=1993 |title=The Private Lives of Albert Einstein |location=London |publisher=Faber and Faber |isbn=978-0-571-16744-9 |ref=harv}}
* Hoffmann, Banesh, with the collaboration of Helen Dukas (1972)։ ''Albert Einstein: Creator and Rebel''. London։ Hart-Davis, MacGibbon Ltd. ISBN 978-06701118170-670-11181-7
* Isaacson, Walter (2007)։ ''Einstein: His Life and Universe''. Simon & Schuster Paperbacks, New York. ISBN 978-0-7432-6473-0
* Moring, Gary (2004)։ ''[https://books.google.am/books?id=875TTxildJ0C&dq=idiots+guide+to+einstein&printsec=frontcover The complete idiot's guide to understanding Einstein]'' ( 1st ed. 2000). Indianapolis IN։ Alpha books (Macmillan USA). ISBN 0-02-863180-3
* Pais, Abraham (1982)։ ''Subtle is the Lord: The science and the life of Albert Einstein''. Oxford University Press. ISBN 978-01985390700-19-853907-0. The definitive biography to date.
* Pais, Abraham (1994)։ ''Einstein Lived Here''. Oxford University Press. ISBN 0-19219-80672280672-6
* Parker, Barry (2000)։ ''Einstein's Brainchild: Relativity Made Relatively Easy!''. Prometheus Books. Illustrated by Lori Scoffield-Beer. A review of Einstein's career and accomplishments, written for the lay public. ISBN 978-15910252211-59102-522-1
* Schweber, Sylvan S. (2008)։ ''Einstein and Oppenheimer: The Meaning of Genius''. Harvard University Press. ISBN 978-0-674-02828-9.
* J. Robert Oppenheimer, J.R. (1971)։ "On Albert Einstein," p.&nbsp;8–12 in ''Science and synthesis: an international colloquium organized by Unesco on the tenth anniversary of the death of Albert Einstein and Teilhard de Chardin'', Springer-Verlag, 1971, 208 pp. (Lecture delivered at the UNESCO House in Paris on 13 December 1965.) Also published in The New York Review of Books, 17 March 1966, [http://www.nybooks.com/articles/archives/1966/mar/17/on-albert-einstein/?pagination=false On Albert Einstein by Robert Oppenheimer]