«Ալ-Բուհթուրի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 22.
 
== Ստեղծագործություն ==
Ալ-Բուհթուրիի վաղ շրջանի բանաստեղծությունները լի են բեդվինական քոչվորական կյանքի ու անապատի նկարագրություններով։ [[Բաղդադ]]ում արդեն նա հիմնականում գրում էր [[մադհ]]եր, սակայն չէր մոռանում նաև [[ֆախր]]ի մասին։ Իր մադհերում գովերգվող անհատին բնութագրում էր հետևյալ հատկանիշները. քաջ, խելացի, առատաձեռն և այլն։ Ի տարբերություն [[Աբու Թամմամ]]ի, նա հնարավորինս խուսափում էր չափազանցություններից և կերտում էր մարդկային կենդանի կերպար։ Հենց սա էլ ալ-Բուհթուրիին առանձնացնում է մյուս կլասիցիստ պոետներից։ Նա մադհերում շատ վարպետորեն էր օգտագործում սերնդեսերունդ փոխանցված կլիշեները, առանց որոնց դժվար է պատկերացնել այս ժանրի ստեղծագործությունները։ Ներբողները հարստացնում են [[ուասֆ]]երը ({{lang-ar| الوصف}} )։ Նրա՝ բնության, որսի, բեդվինական կյանքի, անապատի, կենդանիների նկարագրությունները մեզ հիշեցնում են [[մուալլականեր|նախաիսլամական շրջանի պոետների]] [[կասիդա]]ները։ Նրա ներբողների որոշ տողեր գրեթե համընկնում են [[Իմրուլկայս]]ի [[Մուալլականեր|մուալլակամուալլակայի]]յի տողերի հետ։
 
Ալ-Բուհթուրին հատկապես առանձնանում է ճարտարապետական կոթողների հրաշալի նկարագրություններով՝ հարստացնելով վասֆերը նոր թեմատիկայով։ Շատ արժեքավոր են [[ալ-Մութազզ]] [[խալիֆ]]ի և պարսից [[Խոսրով I Անուշիրվան]] արքայի պալատների նկարագրությունները։