«Ճահճային կրիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Կառուցվածքը *== +== Կառուցվածք ==)
Տող 20.
}}
'''Ճահճային կրիա''' (Emys orbicularis), սովորական [[կրիա]], աչիկավոր կրիա, ջրային կրիաների ընտանիքի կենդանի։ [[Հայաստանի Հանրապետություն]]ում հանդիպում է միայն [[Տավուշ]]ի մարզում։ Տարածված է հիմնականում տաք կամ բարեխառն կիսաչորային գոտիներում։ Բնակվում է հոսող և կանգուն բնական ու արհեստական, ջրավազաններում և ջրամերձ տարածքներում։
== ԿառուցվածքըԿառուցվածք ==
Զրահի երկարությունը փոխվում է տարիքի հետ (2,2-29 սմ)։ Պոչը համեմատաբար երկար է (զրահից 1,4-3 անգամ կարճ է)։ Զրահի մեջքային մակերեսը՝ կարապաքսը, համեմատաբար ուռուցիկ է, վահանիկները՝ հարթ։ Զրահի որովայնային մասը՝ պլաստրոնը, շարժուն է։ Կարապաքսն ու պլաստրոնը միացած են կապանով։ Գլուխը ծածկված է հարթ մաշկով։ Մատների միջև, զարգացած են լողաթաղանթներ։ Կարապաքսի գույնը գորշ կանաչավունից գրեթե սև է՝ կախված մանր, սև ու [[սպիտակ]]ավուն, դեղնավուն կամ նարնջագույն բծերի խտությունից։ Պլաստրոնի գույնը սպիտակավունից դեղնավուն է կամ վարդագույն՝ կախված բաց գույնի բծերի ընդհանուր գունավորումից։ Մաշկի մուգ ընդհանուր գունավորման վրա ևս առկա է բաց դեղնավունից նարնջագույն երանգներով մանր բծերի խճանկար։ Գլուխն ու [[վերջույթ]]ները նույնպես մուգ գույնի են՝ ծածկված մանր դեղնավուն գծերով։ Երիտասարդ կրիաները խայտաբղետ են։ Սնվում է [[որդ]]երով, [[հոդվածոտանի]]ներով, փափկամարմիններով, մանր [[ողնաշարավորներ]]ով, լեշերով, նաև ջրային բուսականությամբ։ [[Ձմեռ]]ում է հիմնականում հոսող ջրավազանների հատակին՝ թաղվելով տիղմի մեջ (1 մ խորություն)։
== Ձվադրումը ==