«Ազատներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 1.
'''Ազատներ''' ([[պահլավերեն]]` ''âzât'', [[պարսկերեն]]` ''azâd''), ազնվական ստորին դաս միջնադարյան Հայաստանում։ Մոտավորապես համապատասխանել են [[Կիլիկիա|Կիլիկյան Հայաստանի]] ձիավորների դասին։ Գերագույն և ավագ ավատապետերից (թագավոր, նախարար և այլն) ստանալով պայմանական հողաբաժիններ՝ կատարել են զինվական (տես [[Ազատազորք]]), գործակալական և ավատառուի այլ պարտավորություններ։ Ի տարբերություն ոչ ազնվական դասերի, ազատները հանցանքի դեպքում չեն ենթարկվել մարմնական պատժի, կրելով լոկ դրամական տույժ։ Ազատի [[արյան գին]]ը կրկնակի բարձր է եղել անազատներինից։ Ազատների մասին եղել են նաև այլ կարծիքներ։ [[Նիկողայոս Ադոնց]]ը նրանց նույնացրել է [[սեպուհ]]ներին։ Լայն իմաստով ազատ (ազատորեար, ազատանի) տերմինը օգտագործվել է նաև որպես տիրապետող արտոնյալ խավերի՝ ազնվականության ընդհանուր անվանում։
 
== Աղբյուր ==
* Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 1, էջ 53
 
== Գրականություն ==
* Մանանդյան Հ., Ֆեոդալիզմը հին Հայաստանում, Երկեր, հատոր 4, Երևան, 1981։
* Նիկողայոս Ադոնց, Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Երևան, 1987։
{{Անավարտ}}
 
[[Կատեգորիա:Ավատատիրությունը Հայաստանում]]
[[Կատեգորիա:Արշակունիների թագավորություն]]
 
 
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ազատներ» էջից