«Լանգոբարդներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Գրականություն: clean up, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 6.
Լանգոբարդների ծագման մասին պատմող աղբյուրներից մեկը անհեղինակ «Լանգոբարդների ցեղի ծագումը» շարադրանքն է, որն օգտագործել է [[Պավել Դիակո]]ն իր «Լանգոբարդների պատմությունը» գործը գրելու ժամանակ։ Համաձայն լեգենդի, որը նկարագրվում է աշխատությունում, ցեղի անունը տվել է Օդինը, իսկ նրա կինը՝ Ֆրեյան ասում էր, թե կռվից առաջ լանգոբարդների կանայք իրենց մազերը այնպես էին փաթաթում դեմքին, որ հեռվից թվա՝ նրանք մորուքներով տղամարդիկ են։ Նշվում է նաև, որ լանգոբարդները կրում էին «վինիլներ» անվանումը և ապրում էին «Սկադան»<ref>''Paulus Diakonus''. [http://www.vostlit.info/Texts/rus9/Origo_Lang/text.phtml?id=1155 Geschichte der Langobarden]. Essen. Phaidon, 1987.</ref> կղզում։
 
Հնեաբանների կարծիքով լանգոբարդները սկզբից ապրել են Բարդենգայում՝ Ստորին Էլբայի ձախ ափում։ [[5-րդ դար]]ի նախաշեմին, արտագաղթելով հարավ, մուտք են գործում [[Նորիցիում|Նորիկ]], որտեղ ընդունում են արիականություն, ինչով պաշտոնապես համարվում են [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] մաս և դաշնակից <ref>[http://dic.academic.ru/dic.nsf/hist_dic/11558 Լանգոբարդներ] // Պատմական բառարան</ref>։
 
[[508]] թվականին, հերուլների դեմ երկրորդ պատերազմի ժամանակ ոչնչացրեցին իրենց պետությունը՝ [[Մարավիա]]ն<ref>''Troels Brandt (Т. Брандт)''. [http://www.gedevasen.dk/heruls.pdf The Heruls], 2013.</ref>, իսկ [[526]] թվականին հեպիդների ցեղը, զբաղեցնելով Պանոնիան ([[Հունգարիա]]յի արևմտյան մասը)։ [[568]] թվականին, Ալբոինի գլխավորությամբ, լանգոբարդները ներխուժեցին [[Իտալիա]], նվաճեցին երկրի հյուսիսային մասը (ներկայիս [[Լոմբարդիա]]), որտեղ և հիմնեցին Լանգոբարդյան թագավորությունը՝ Պավիա մայրաքաղաքով։