«Գեոցենտրիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ը ։ → ը։ oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 1.
[[Պատկեր:Bartolomeu Velho 1568.jpg|մինի|աջից|Երկնային մարմինների պատկեր,նկարազարդումը պորտուգալացի Բարտոլոմեու Վեհոյի, 1568 թվական]]
[[Աստղագիտություն|Աստղագիտության]] մեջ '''երկրակենտրոն մոդելը''' (ինչպես նաև '''գեոցենտրիզմ''' կամ '''Պտոլեմյան համակարգ''') [[տիեզերք]]ի նկարագրությունն է, որտեղ [[երկիր]]ը գտնվում է բոլոր երկրային մարմինների ուղեծրային կենտրոնում։ Այս մոդելը ծառայել է որպես հիմնական կոսմոլոգիական համակարգ մի շարք անտիկ քաղաքակրթությունների համար, ինչպիսին են օրինակ հին հույները (ներառյալ ուշադրության են արժանի արիստոտելյան և պտոլեմյան համակարգերը)։ Նրանք պնդում էին, որ [[արեգակ]]ը, [[լուսին]]ը, [[աստղեր]]ը և անզեն աչքով երևացող [[մոլորակ]]ները պտտվում են երկրի շուրջը։ <ref>Lawson, Russell M. (2004). Science in the Ancient World: An Encyclopedia. ABC-CLIO. pp. 29–30. ISBN 1851095349.</ref>
Երկու լայնածավալ ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձավ, որ երկիրը տիեզերքի կենտրոնն է։ Համաձայն առաջին ուսումնասիրության աստղերը, արեգակը և մոլորակները պտտվում են երկրի շուրջը ամեն օր՝ այն դարձնելով այս համակարգի կենտրոնը։ Այնուհետև, յուրաքանչյուր աստղ գտնվում է աստղային կամ երկնային ոլորտում, որտեղ երկիրը կենտրոնն է, որը ամեն օր պտտվում է՝ գծելով հյուսիսային և հարավային բևեռները՝ որպես առանցքներ։
 
[[Հասարակած]]ին մոտ գտնվող աստղերը հայտնվում են՝ բարձրանալով և ընկնելով մեծ հեռավորության վրա, սակայն յուրաքանչյուր աստղ վերադառնում է այն կետը, որտեղից դուրս է եկել։ <ref>Kuhn 1957, pp. 5–20.</ref> Համաձայն երկրորդ ուսումնասիրության, որը կողմ է երկրակենտրոն մոդելին այն է, որ երկիրը չի շարժվում, եթե նայենք երկրի վրա կանգնած դիտորդի տեսանկյունից և որ այն կարծր է, կայուն և չշարժվող։ Այլ կերպ ասած, այն ամբողջովին հանգստի մեջ է։
 
Հնադարյան հռոմեացիները և միջին դարերի [[Փիլիսոփաների ցանկ|փիլիսոփաները]] սովորաբար կապակցում էին երկրակենտրոն մոդելը գնդաձև երկրի հետ։ Այն նույնը չէ, ինչ որ հին ժամանակների հարթ երկրի մոդելն էր, որը ենթադրվում էր որոշ առասպելաբանությունների մեջ, այլ այն նման է [[Աստվածաշունչ|աստվածաշնչյան]] և ետաստվածաշնչյան լատինական աստղագիտության մոդելին։ Հին հրեական ուրանոգրաֆիական նկարներում հարթ երկրի վրա նկարված է գմբեթաձև կոշտ [[հովանոց]], որը կոչվում է երկնակամար։
Տող 13.
[[Պատկեր:Persectives of Anaximander's universe.png|մինի|աջից|Անաքսիմանդերի տիեզերքի մոդելի պատկերը, ձախից՝ ցերեկային ժամերն են ամառվա ընթացքում, իսկ աջից՝ գիշերն է ձմեռվա ընթացքում]]
 
Երկրակենտրոն մոդելը մտավ հունական աստղագիտության և [[Փիլիսոփայություն|փիլիսոփայության]] մեջ վաղ շրջանում. այն կարելի է հանդիպել նախասոկրատեսյան փիլիսոփայության մեջ։ Ք.ա. 6-րդ դարում Անաքսիմանդերը տիեզերաբանության մոդել առաջարկեց, համաձայն որի երկիրը սյուների տեսք ունի և բարձր գտնվում է ամենի կենտրոնում։ Արեգակը, լուսինը և մոլորակները անտեսանելի սկավառակների մեջ գտնվող անցքեր են, որոնք շրջապատում են երկիրը։ Անցքերի միջով մարդկությունը կարող է տեսնել քողարկված կրակը։ Գրեթե նույն ժամանակաշրջանում [[Պյութագորաս]]ը կարծում էր, որ երկիրը ոլորտ է, սակայն չի գտնվում կենտրոնում։ Նրանք կարծում էին, որ այն շարժվում է անտեսանելի կրակի շուրջ։ Ավելի ուշ այս տեսակետները համակցվեցին, այսպիսով Ք.ա. 4-րդ դարի կրթված հույներից շատերը մտածում էին, որ երկիրը ոլորտ է, որը գտնվում է տիեզերքի կենտրոնում։ <ref>Fraser, Craig G. (2006). The Cosmos: A Historical Perspective. p. 14.</ref>
Ք.ա. 4-րդ դարում հույն երկու նշանավոր փիլիսոփաներ [[Պլատոն]]ը և [[Արիստոտել]]ը աշխատանքներ գրեցին, որոնք հիմնված էին երկրակենտրոն մոդելի վրա։ Համաձայն Պլատոնի գաղափարի՝ երկիրը ոլորտ է, որը հաստատուն գտնվում էր տիեզերքի կենտրոնում։ Աստղերը և մոլորակները գտնվում էին երկրի շուրջը, ոլորտների կամ շրջանների վրա՝ հերթականությամբ. Լուսին, Արեգակ, [[Վեներա (մոլորակ)|Վեներա]], [[Մերկուրի]], [[Մարս]], [[Յուպիտեր]], [[Սատուրն]], հաստատուն աստղեր՝ տեղակայված երկնային ոլորտում։ Պլատոնը իր "[[Էրբիում]]ի միֆ" աշխատությունում տիեզերքը նկարագրում է որպես Անհրաժեշտության Տակառիկ՝ մոլորակների շարժման վերաբերյալ տալով ավելի քիչ առասպելական, ավելի շատ մաթեմատիկական բացատրություն, որը հիմնված էր Պլատոնի այն ասույթի վրա, համաձայն որի երկնքում կատարվող բոլոր երևույթները կարելի է բացատրել միասնական շրջանաձև շարժումով։ Արիստոտելը իր գաղափարները մշակել է Էուդօքսուսի համակարգի հիման վրա։
 
Տող 22.
Դիտարկելի պարալաքսի բացակայությունը յուրաքանչյուր ոչ երկրակենտրոն տեսության մեջ համարվում է ճակատագրական սխալ։ Մյուս զննումը, որը այդ ժամանակ կիրառվել է ի նպաստ երկրակենտրոն մոդելի, եղել է Վեներայի [[լույս]]ի ակնհայտ կայունությունը, որը ենթադրում է, որ այն սովորաբար միևնույն հեռավորության վրա է երկրից, որը իր հերթին ավելի համահունչ է գեոցենտրիզմի, քան հելիոցենտրիզմի հետ։ Իրականում, այն տեղի է ունենում լույսի կորստի պատճառով, որի պատճառը Վեներայի փուլն է։ Հելիոցենտրիզմը հերքողները նշում են, որ երկրային մարմինները բնականաբար միտված են անշարժության գալ որքան հնարավոր է երկրի կենտրոնին մոտ։ Բացառելով կենտրոնին մոտ ընկնելու հնարավորությունը երկրային մարմինները միտված են չշարժվել մինչև որ հարկադրված չլինեն դրսի որևէ օբյեկտի կողմից կամ չփոխակերպվեն այլ տարրի [[Ջերմություն|ջերմության]] կամ խոնավության շնորհիվ։
Գերադասելի են մի շարք երևույթների մթնոլորտային բացատրությունը, քանի որ Էուդոքսյան-արիստոտելյան մոդելը, որը հիմնված է կատարելապես համակենտրոնացված ոլորտների վրա, միտված չէ բացատրելու մոլորակների լուսավորության փոփոխությունը, որը հեռավորության փոփոխության արդյունք է։ <ref>Hetherington, Norriss S. (2006). Planetary Motions: A Historical Perspective. p. 28.</ref> Ի վերջո, հրաժարվել են կատարելապես համակենտրոնացված ոլորտներից, քանի որ անհնարին էր ստեղծել բավականաչափ ճշգրիտ մոդել այդ [[իդեալ]]ի հիման վրա։ Այնուամենայնիվ, նմանատիպ բացատրություններով ապահովելու համար մյուս բացատար և մակաշրջան մոդելը բավականաչափ ճկուն էր՝ դարեր շարունակ կատարված դիտարկումների համար։
 
== Պտոլեմիկ մոդել ==
Տող 38.
 
Գեոցենտրիզմը ի վերջո փոխարինվում է հելիոցենտրիզմով։ Սակայն վաղ հելիոցենտրիկ մոդել՝ կոպերնիկյան հելիոցենտրիզմում պահպանվել է բացատարը և մակաշրջանը, քանի որ հիմնավորապես ճիշտ է դարձնում կանխատեսումները, որոնք դիտարկումների հետ ավելի համաձայն են, քան նախկին [[համակարգ]]ը։ Վեներայի և Մերկուրիի մակաշրջանները միշտ կենտրոնացած են երկրի և արեգակի միջև գտնվող գծի վրա, որն էլ բացատրում է նրանց մոտ լինելը երկնքում։ Կեպլերի ձվաձև մոդելը ի վերջո փոխարինեց մակաշրջանները, երբ դիտարկման մեթոդները դարձան բավականաչափ ճշգրիտ, որպեսզի կասկածի տակ դրվի մակաշրջանի մոդելը։
Երկրից դուրս ոլորտների Պտոլեմիկ կարգը՝ <ref>Goldstein, Bernard R. (1967). "The Arabic version of Ptolemy's planetary hypothesis". Transactions of the American Philosophical Society 57 (pt. 4): 6. JSTOR 1006040.</ref>
# [[Լուսին]]
# [[Մերկուրի]]
Տող 58.
Իսլամական աստղագիտությունում ի շնորհիվ պտոլեմիկ համակարգի գիտական գերիշխանության, [[մուսուլման]] աստղագետները միաձայն ընդունեցին երկրակենտրոն մոդելը։
 
12-րդ դարում Արզաչելը հրաժարվեց հին հունական մշտական շրջանաձև շարժման գաղափարից վարկած առաջ քաշելով, համաձայն որի Մերկուրի մոլորակը շարժվում է էլիպսաձև ուղեծրով, մինչդեռ Ալպետրագուսը առաջարկեց թափառող մոդելը, որը հրաժարվեց հավասարաչափի, մակաշրջանի և արտակենտրոն մեխանիզմների մոդելներից, չնայած որ սա ծագեց մի մեխանիզմում, որը պակաս ճշգրիտ էր։ <ref>Rufus, W. C. (May 1939). "The influence of Islamic astronomy in Europe and the far east". Popular Astronomy 47 (5): 233–8.</ref><ref>Hartner, Willy (1955). "The Mercury horoscope of Marcantonio Michiel of Venice". Vistas in Astronomy 1: 118–22.</ref><ref>Goldstein, Bernard R. (1972). "Theory and observation in medieval astronomy". Isis 63 (1): 41.</ref><ref>"Ptolemaic Astronomy, Islamic Planetary Theory, and Copernicus's Debt to the Maragha School". Science and Its Times. Thomson Gale. 2006.</ref> Ֆակր ալ-Դին ալ Ռազին (1149–1209), գործ ունենալով [[ֆիզիկա]]յի և ֆիզիկական աշխարհի մասին իր գաղափարների հետ "Մատալիբում" հերքում է արիստոտելյան և ավիցենիյան տեսակետները տիեզերքում երկրի կենտրոնական լինելու մասին, սակայն փոխարենը վիճում է այն հարցի շուրջ, որ հազարավոր աշխարհներ կան այս աշխարհի ետևում, որոնցից յուրաքանչյուրը ավելի մեծ է, ավելի վիթխարի, քան այս աշխարհն է, ինչպես նաև նման է այս աշխարհին։ Իր այս տեսակետը պաշտպանելու նպատակով, նա մեջբերում է անում [[Ղուրան]]ից,"Բոլոր գովաբանությունները Աստծունն են, Աշխարհների տիրակալինը"՝ շեշտելով աշխարհներ բառը։ <ref>Setia, Adi (2004). "Fakhr Al-Din Al-Razi on physics and the nature of the physical world: A preliminary survey". Islam & Science 2.</ref>
"Մարաղայի հեղափոխությունը" [[Մարաղայի աստղադիտարան (Իրան)|Մարաղայի]] դպրոցի հեղափոխությունն է ընդդեմ Պտոլեմիկ աստղագիտության։ "Մարաղա դպրոցը" համարվում է աստղագիտական ավանդույթ, որը սկիզբ է առել Մարաղայի դիտարանում և շարունակվել է [[Դամասկոս]]ի [[մզկիթ]]ներում և [[Սամարղանդ]]ի դիտարանում։ Մարաղայի աստղագետները, իրենց անդալուզիացի նախորդների պես, փորձում էին լուծել հավասարաչափի խնդիրը և ստեղծել երկընտրական ձևակերպություններ Պտոլեմիկ մոդելին՝ առանց հրաժարվելու գեոցենտրիզմի մոդելից։
 
Ոչ Պտոլեմիկ ձևակերպությունների հարցում նրանք ավելի հաջողակ դուրս եկան, քան իրենց անդալուզիացի նախորդները, որոնք հրաժարվել էին հավասարաչափի և արտակենտրոնի մոդելներից. ավելի ճշգրիտ էին, քան Պտոլեմիկ մոդելը թվականորեն կանխատեսվող մոլորակային դիրքերում և ավելի լավ էին էմպիրիկ դիտարկումների մեջ։ <ref>Saliba, George (1994). A History of Arabic Astronomy: Planetary Theories During the Golden Age of Islam. New York University Press. pp. 233–234, 240. ISBN 0814780237.</ref> Մարաղայի աստղագետներից ամենանշանավորներն են Մո՝ այյեդուդդին Ուրդին, Նասիր ալ-Դին ալ-Թուսին(1201–1274), Քութբ ալ-Դին ալ Շիրազին (1236–1311), Իբն ալ-Շատիրը (1304–1375),, Ալի Քուշջին, Ալ-Բիրջանդին և Շամս ալ-Դին ալ-Խաֆրին։ <ref>Dallal, Ahmad (1999). "Science, Medicine and Technology". In Esposito, John. The Oxford History of Islam. New York: Oxford University Press. p. 171.</ref> Իբն ալ-Շատիրը(1304–1375), ով Դամասկոսի աստղագետներից էր, գրել է "Մոլորակային տեսության բարելավմանը ուղղված վերջնական հետազոտություն" (Kitab Nihayat al-Sul fi Tashih al-Usul ) լայնածավալ գիրքը, որտեղ առկա էր թեորիա, որը շատ է հեռանում այդ ժամանակվա Պտոլեմիկ համակարգից։
Սակայն Մարաղայի դպրոցը երբեք չի ունեցել պարադիգմ անցում դեպի հելիոցենտրիզմ։ <ref>Huff, Toby E. (2003). The Rise of Early Modern Science: Islam, China and the West. Cambridge University Press. p. 58. ISBN 9780521529945.</ref> Մարաղայի դպրոցի ազդեցությունը Կոպերնիկոսի վրա մնում է սպեկուլյատիվ, քանի որ ոչ մի փաստացի ապացույցներ չկան։ Հնարավորությունը, որ Կոպերնիկոսը ինքն է ստեղծել Թուսի էլեկտրական էլեմենտը, բաց է մնում, քանի որ մինչև հիմա ոչ մի գիտնական չի ապացուցել այդ փաստը։ <ref>Kirmani, M. Zaki; Singh, Nagendra Kr (2005). Encyclopaedia of Islamic Science and Scientists: A-H. Global Vision. ISBN 9788182200586.</ref>
 
== Գեոցենտրիզմ և նրա "մրցակից" համակարգը ==
Ոչ բոլոր հույներն են համաձայնել գեոցենտրիզմի հետ։ [[Պյութագորաս]]ի որոշ հետևորդներ կարծում էին, որ երկիրը մի շարք մոլորակներից մեկն է, որը պտտվում է կենտրոնական կրակի շուրջը։ <ref>Johansen, K. F.; Rosenmeier, H. (1998). A History of Ancient Philosophy: From the Beginnings to Augustine. p. 43.</ref> Հիցետասը և Էկպանտուսը (Ք.ա. 5-րդ դար) և Հերակլիդես Պոնտիկուսը (Ք.ա.4-րդ դար ) կարծում էին, որ երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը, սակայն մնում է տիեզերքի կենտրոնում։ <ref name="Sarton, George 1953 p. 290">Sarton, George (1953). Ancient Science Through the Golden Age of Greece. p. 290.</ref> Նման համակարգը մինչ այժմ համարվում է գեոցենտրիկ։ Այն վերականգնվել է միջին դարերում Ժան Բուրիդանի կողմից։
Հերակլիդուս Պոնտիկուսը ևս մեկ անգամ առաջարկել է, որ և Վեներան և Մերկուրին ավելի շուտ պտտվում են արեգակի շուրջը, քան երկրի, սակայն այս տեսանկյունը այլևս ընդունելի չէ։ <ref name="Sarton, George 1953 p. 290"/> Մարտիանուս Կապելլան անպայմանորեն Վեներան և Մերկուրին տեսնում էր արեգակի շուրջը պտտվող ուղեծրի վրա։ <ref>Lawson 2004, p. 19</ref> Սամոսի Արիստարկուսը ամենաարմատականն էր։ Նա մի աշխատություն է գրել հելիոցենտրիզմի մասին, որը չի պահպանվել. նա ասում էր, որ արեգակը տիեզերքի կենտրոնում է գտնվում, իսկ երկիրն ու մյուս մոլորակները պտտվում են նրա շուրջը։ <ref>{{harvnb|Lawson|2004|page= 19}}</ref> Նրա տեսությունը այնքան էլ հայտնի չդարձավ. նրա միակ հայտնի հետևորդը Սելեուցիայի Սելեուցուսն էր։ <ref>Russell, Bertrand (2013) [1945]. A History of Western Philosophy. Routledge. p. 215. ISBN 9781134343676.</ref>
 
=== Կոպերնիկյան համակարգ ===
[[1543]] թվականին, գեոցենտրիզմը առաջին անգամ ստացավ լուրջ մարտահրավեր, երբ հրատարակվեց Կոպերնիկուսի "Երկնային ոլորտների հեղափոխության մասին" (De revolutionibus orbium coelestium) գիրքը։ Այն փաստում էր, որ երկիրը և մոլորակները պտտվում են արեգակի շուրջը։ Հետագայում երկար տարիներ դեռ կիրառվում էր գեոցենտրիզմի համակարգը, քանի որ Կոպերնիկյան համակարգը ավելի լավ կանխատեսումներ չէր առաջարկել, քան գեոցենտրիկ համակարգն էր։ Այն առաջ քաշեց մի շարք խնդիրներ և բնական փիլիսոփայության և [[Սուրբ Գիրք|սուրբ գրքի]] դեպքում։ Սակայն Կոպերնիկյան համակարգը ինչպես և Պտոլեմիկ համակարգը ճշգրիտ չէր, քանի որ այն դեռ կիրառում էր շրջանաձև ուղեծրի գաղափարը։ Ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ, մինչև որ Կեպլերը ենթադրեց, որ ուղեծիրը էլիպսաձև է և ոչ շրջանաձև (Կեպլերի մոլորակային շարժման առաջին օրենքը)։
 
[[1609]] թվականին [[հեռադիտակ]]ի հայտնագործման հետ մեկտեղ Գալիլեո Գալիլեի կողմից կատարված դիտարկումները (օրինակ Յուպիտերը լուսիններ ունի) հարցականի տակ դրեցին գեոցենտրիզմի որոշ դրույթներ, սակայն լրջորեն չազդեցին դրանց վրա։ Քանի որ նա սև կետեր, [[խառնարան]]ներ էր հայտնաբերել լուսնի վրա, ապա նշում էր, որ լուսինը կատարյալ երկնային մարմին չէ, ինչպես որ նախկինում ենթադրվում էր։ Սա առաջին դեպքն էր, երբ ինչ որ մեկը թերություններ է տեսնում երկնային մարմնի վրա, որը պետք է կազմված լիներ կատարյալ եթերից։ Այսպիսով, քանի որ լուսնի վրա երևացող թերությունները այժմ կապվում էին երկրի վրա եղած թերությունների հետ, վիճելի էր դառնում, որ ոչ մեկը յուրօրինակ չէ. երկուսն էլ պարզապես երկնային մարմիններ էին, որոնք ստեղծվել էին հողանման նյութից։ Գալիլեոն նաև տեսնում էր Յուպիտերի լուսինները և պնդում էր, որ նրաց ուղեծիրը անցնում է ոչ թե երկրի, այլ Յուպիտերի շուրջ։ <ref>Finocchiaro, Maurice A. (2008). The Essential Galileo. Indianapolis, IL: Hackett. p. 49.</ref> Սա համարվում էր էական պնդում, քանի որ եթե այն ապացուցվեր, ապա կնշանակեր, որ ամեն ինչ չէ, որ պտտվում է երկիր մոլորակի շուրջը՝ ոչնչացնելով նախկինում եղած աստվածաբանական և գիտական հավատները։ Այսպիսով, եկեղեցին լռեցրեց Գալիլեոյի թեորիաները, որոնք հարցականի տակ էին դնում գեոցենտրիզմը։
 
[[1610]] թվականի [[դեկտեմբեր]]ին Գ. Գալիլեին կիրառելով իր հեռադիտակը, տեսավ Վեներա մոլորակի բոլոր փուլերը, ինչպես որ լուսնի դեպքում էր տեղի ունեցել։ Նա կարծում էր, որ եթե իր դիտարկումները հակասում են Պտոլեմիկ համակարգին, ապա այն հելիոցենտրիկ համակարգի բնական հետևանքն է։
Տող 97.
 
== Կրոնական և ժամանակակից կապը գեոցենտրիզմին ==
[[Արեգակնային համակարգ]]ի Պտոլեմիկ մոդելը հայտնի կիրառություն ստացավ միջին դարերում. ուշ 16-րդ դարից մինչև այժմ այն մեծապես փոխարինվել է որպես կոնսենսուս նկարագրություն հելիոցենտրիկ մոդելի կողմից։ Գեոցենտրիզմը որպես առանձին կրոնական հավատ, երբեք ամբողջապես չի վերացել։ 1870-1920 թվականներին [[ԱՄՆ]]-ում Լյութերական եկեղեցու-[[Միսսուրի]]ի Սինոդի տարբեր անդամներ հրատարակեցին հոդվածներ, որոնք թերագնահատում էին Կոպերնիկյան աստղագիտությունը։ <ref>Babinski, E. T., ed. (1995). "Excerpts from Frank Zindler's 'Report from the center of the universe' and 'Turtles all the way down'". Cretinism of Evilution (TalkOrigins Archive) (2). Retrieved 2013-12-01.</ref>
 
Այնուամենայնիվ, [[1902]] թվականի "Թեոլոջիքալ Քուորթերլիում" (Theological Quarterly) գրաեբները պնդում էր, որ սինոդը ոչ մի վարդապետական դիրք չունի գեոցենտրիզմում, հելիոցենտրիզմում կամ յուրաքանչյուր գիտական մոդելում, եթե իհարկե չի հակասում Աստվածաշնչին։ Նա պնդում էր, որ գեոցենտրիզմի յուրաքանչյուր հնարավոր դեկլարացիա սինոդի շրջանակներում եկեղեցական մարմինը չի համարում ամբողջական։
 
Գեոցենտրիզմը որպես աստվածաշնչյան հեռանկարի վերաբերյալ հակասական հոդվածներ հայտնվեցին ստեղծարար գիտական թերթերում, որը կապված էր "Ստեղծարար հետազոտական հասարակության" հետ՝ շեշտելով աստվածաշնչյան որոշ հատվածներ, որոնք, եթե բառացիորեն վերցնենք, ապա ցույց են տալիս, որ արեգակի և լուսնի ամենօրյա ակնհայտ շարժումները կատարվում են նրանց երկրի շուրջը կատարած ընթացիկ շարժման շնորհիվ։ Այս կրոնական հավատի ժամանակակից կողմնակիցներից է Ռոբերտ Սունջենիսը։ <ref>Sefton, Dru (2006-03-30). "In this world view, the sun revolves around the earth". Times-News (Hendersonville, NC). p. 5A.</ref>
Մորիս Բերմանը մեջբերում է անում հետազոտության արդյունքներից, որոնք ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգների բնակչության 20%-ը կարծում է, որ արեգակը պտտվում է երկրի շուրջը(գեոցենտրիզմ), իսկ 9%-ը պնդում է, որ չգիտի։ <ref>Berman, Morris (2006). Dark Ages America: The Final Phase of Empire. W.W. Norton & Company. ISBN 9780393058666.</ref> 1990-ականներին Գալլուպի կողմից կատարած հարցումները ցույց տվեցին, որ գերմանացիների 16%-ը, ամերիկացիների 18%-ը և բրիտանացիների 19%-ը կարծում է, որ Արեգակը պտտվում է երկրի շուրջ։ <ref>Crabtree, Steve (1999-07-06). "New Poll Gauges Americans' General Knowledge Levels". Gallup.</ref> [[2005]] թվականին Ջոն Միլլերի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ մոտավորապես 20%-ը ամերիկացիների, կամ 5-ից մեկը կարծում է, որ արեգակը պտտվում է երկրի շուրջը։ <ref>Dean, Cornelia (2005-08-30). "Scientific savvy? In U.S., not much". New York Times. Retrieved 2007-07-19.</ref> [[2011]] թվականին [[Ռուսաստան]]ում կատարված հետազոտությունների արդյունքում հայտնի դարձավ, որ ռուսների 32%-ը կարծում է, որ արեգակը պտտվում է երկրի շուրջ։ <ref>СОЛНЦЕ – СПУТНИК ЗЕМЛИ', ИЛИ РЕЙТИНГ НАУЧНЫХ ЗАБЛУЖДЕНИЙ РОССИЯН ['Sun-earth', or rating scientific fallacies of Russians] (in Russian) (Пресс-выпуск №1684 [Press release no. 1684]), ВЦИОМ [All-Russian Center for the Study of Public Opinion], 2011-02-08.</ref>
 
== Պլանետարիում ==
Արեգակնային համակարգի գեոցենտրիկ մոդելը դեռևս մնում է պլանետարիում ստեղծողների ուշադրության կենտրոնում, քանի որ տեխնիկական պատճառներով Պտոլեմիկ տեսակի շարժումը մոլորակի լույսի մեքենայի համար դարձել է առավելություն կոպերնիկյան տեսակի շարժման մեջ։ <ref>Hort, William Jillard (1822). A General View of the Sciences and Arts. p. 182.</ref> Երկնային ոլորտը, որը դեռ կիրառվում է ուսուցողական նպատակներով և երբեմն էլ [[Նավագնացություն|նավագնացության]] մեջ, նույնպես հիմնված է գեոցենտրիկ համակարգի վրա, որը իրականում հերքում է պարալաքսը։ <ref>Kaler, James B. (2002). The Ever-changing Sky: A Guide to the Celestial Sphere. p. 25.</ref>
 
== Ծանոթագրություններ ==