«Գալակտիկաներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 1.
'''Գալակտիկաներ''' (հին հունարեն. Γαλαξίας՝ կաթնային), գրավիտացիոն ուժով կապված համակարգեր՝ բաղկացած աստղերից, աստղակույտերից, միջաստղային գազից և փոշուց, ինչպես նաև մութ նյութից։ Գալակտիկաների բոլոր բաղադրիչները գալակտիկայի մեջ մասնակցում են ընդհանուր ծանրության կենտրոնի շուրջ պտույտին <ref name="ref1">Sparke L. S., Gallagher III J. S.: «Galaxies in the Universe: An Introduction.», Cambridge University Press, 2007, էջ 442:</ref><ref name="ref2">Кононович Э. В., Мороз В. И.: «11.1. Объекты, принадлежащие нашей Галактике», «Общий курс астрономии», Иванов В. В.: Едиториал УРСС, 2004, 433—544 էջ։</ref>։[[Պատկեր:NGC 4414 (NASA-med).jpg|400px|thumb|NGC4414, պարուրաձև գալակտիկա [[Բերենիկեի Գես|Վերոնիկայի Վարսեր]] համաստեղությունում, ≈17 կպկ տրամագծով, երկրից ≈20 Մպկ հեռավորության վրա]]
== Հեռավորությունները ==
Բացի Ծիր Կաթին գալակտիկայից, որում գտնվում է Արեգակն իր մոլորակային համակարգով, մնացած գալակտիկաները չափազանց հեռու օբյեկտներ են։ Մոտակա գալակտիկաների հեռավորություններն աստղագետները տալիս են հեռավորության մեգապարսեկ միավորներով, իսկ հեռավորներին՝ կարմիր շեղման միավորներով՝ z-ով։ 2012 թվականի դեկտեմբերի տվյալներով հեռավոր հայտնաբերված գալակտիկան UDFj-39546284-ն է (z=11.9)<ref name="refz">Wall, Mike [http://www.space.com/18879-hubble-most-distant-galaxy.html Ancient Galaxy May Be Most Distant Ever Seen], 2012, դեկտեմբեր 12:</ref>։ Անզեն աչքով երկնքում կարելի է դիտել միայն երեք գալակտիկաներ՝ [[Անդրոմեդայի միգամածություն]]ը (տեսանելի է հյուսիսային կիսագնդից, d=772 կիլո[[պարսեկ]]) և Մագելանի Մեծ ու Փոքր ամպերը (տեսանելի են հարավային կիսագնդից, d=50 <ref name="lmc">Macri, L. M.; Stanek, K. Z.; Bersier, D.; Greenhill, L. J.; Reid, M. J., [http://adsabs.harvard.edu/abs/2006ApJ...652.1133M A New Cepheid Distance to the Maser-Host Galaxy NGC 4258 and Its Implications for the Hubble Constant], The Astrophysical Journal, 2006, Volume 652, Issue 2, pp. 1133-1149:</ref> և 61 <ref name="smc">Hilditch, R. W.; Howarth, I. D.; Harries, T. J. [http://adsabs.harvard.edu/abs/2005MNRAS.357..304H Forty eclipsing binaries in the Small Magellanic Cloud: fundamental parameters and Cloud distance], Monthly Notices of the Royal Astronomical Society, 2005, Volume 357, Issue 1, pp. 304-324:</ref> կիլո[[պարսեկ]], համապատասխանաբար)։
 
== Դիտումները ==
Տող 38.
Գալակտիկաների մնացած 5%-ն անկանոն կառուցվածք ունեն և իրենց հատկություններով նման են Մագելանյան Մեծ և Փոքր ամպերին։ Այս գալակտիկաներն անվանվում են անկանոն գալակտիկաներ և նշանակվում են Ir (անգլերեն Irregular՝ անկանոն բառից)։
 
Գալակտիկաների ձևաբանական այսպիսի դասակարգումն առաջարկել է ամերիկացի աստղագետ Էդվին Հաբլը <ref name="morph">Ավետիք Գրիգորյան, [http://ayas.ar.am/ «Դարերի խորքից դեպի Տիեզերք»], «Տիգրան Մեծ հրատարակչություն», 2013 թ.։</ref>։ Նա ներկայացրել է այդ տիպերը հաջորդականության ձևով։
 
== Զանգվածներն ու չափերը ==
Եթե խոսենք դրանց քանակական բնութագրերի մասին, ապա գալակտիկաների զանգվածները 10<sup>7</sup>-ից 10<sup>12</sup> Արեգակի զանգվածի կարգի են։ Մասնավորապես, մեր Ծիր Կաթին գալակտիկայի զանգվածը կազմում է մոտ 2∙10<sup>11</sup> Արեգակի Զանգված։ Գալակտիկաների տրամագծերը կազմում են 5-ից 250 կիլոպարսեկ <ref name="ref3">Засов А. В., Постнов К. А.: «Общая астрофизика», Фрязино: Век 2, 2006, 496 էջ։</ref>։ (16-ից 800 հազար լուսատարի)։ Համեմատության համար՝ մեր գալակտիկայի չափերը մոտ 30 կիլոպարսեկ է (100 հազար լուսատարի)։ Հայտնի գալակտիկաներից ամենամեծը IC 1101-ն է, որն ունի 600 կիլոպարսեկից մեծ տրամագիծ <ref name="ref4">T. E. Clarke , Elizabeth L. Blanton , and Craig L. Sarazin: «The Complex Cooling Core of A2029: Radio and X-Ray Interactions», The Astrophysical Journal, 2004, Volume 616, Issue 1, pp. 178-191:</ref>։
== Մութ նյութը ==
Գալակտիկաների հետազոտություններում դեռևս վերջնականապես չլուծված խնդիր է համարվում այսպես կոչված մութ նյութը, որն իրեն դրսևորում է միայն գրավիտացիոն փոխազդեցությամբ։ Այն կարող է կազմել գալակտիիկայի ընդհանուր զանգվածի 90%-ը, բայց կարող է նաև իսպառ բացակայել, ինպես դիտվում է որոշ թզուկ գալակտիկաների մոտ<ref name="ref5">[http://archive.is/452W Рождение Карлика: Галактика Без Темноты], 2009, մարտ 11:</ref>։
 
== Բաշխումը տիեզերքում ==
[[Պատկեր:2MASS LSS chart-NEW Nasa.jpg|400px|thumb|Տիեզերքում գալակտիկաների բաշխումը Ծիր Կաթնի հարթության նկատմամբ ինֆրակարմիր տիրույթում։]]Տիեզերքում գալակտիկաները բաշխված են անհավասարաչափ. Մի տիրությում կարելի է հանդիպելի իրար մոտ գտնվող գալակտիկաների մի ամբողջ խումբ, իսկ մեկ այլ տիրույթում կարելի է ընդհանրապես չհայտնաբերել (այսպես կոչված Void՝ դատարկություն), անգամ ամենափոքր գալակտիկաներից։ Տիեզերքի տեսանելի տիրույթում գտվող գալակտիկաների հստակ թիվը դեռևս անհայտ է, սակայն գնահատվում է, որ այն պետք է լինի հարյուր միլիարդի կարգի <ref name="ref6">Mackie, Glen. [http://astronomy.swin.edu.au/~gmackie/billions.html To see the Universe in a Grain of Taranaki Sand], 2002, փետրվար, 1:</ref>։
 
==Ծանոթագրություններ==