«Կոփած ապակի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (13) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Հատկությունները *== +== Հատկություններ ==)
Տող 3.
Որպես հավելում այն բանի, որ կոփած ապակին անցել է ջերմային մշակում դիմացկունությունը բարձրացնելու նպատակով, կարելի է ասել նաև որ կոփած է համարվում այն ապակին, որն անցել է մշակում հիդրոֆլորիկ թթվով կամ որևէ այլ թթվով։ [[Թթուներ|Թթու]]ն վերացնում է մակերեսի քերծվածքներն ու թերությունները և բարձրացնում է ապակու ամրությունը։
 
== Հատկություններ ==
==Հատկությունները==
Կարծրացրած ապակին ֆիզիկական հատկանիշներով և ջերմակայունությամբ ավելի ամուր է, քան հասարակ ապակին։ Արտադրության ընթացքում առաջանում է բարձր լարվածությամբ [[ճնշում]] [[մակերես]]ին, որը կարգավորվում է ապակու [[սեղմելիություն|առաձգականությամբ]]։ Որպեսզի ապակին համարվի կոփած, այս [[ճնշում]]ը [[մակերես]]ին պետք է լինի նվազագույնը 69 մեգապասկալ (10.000psi)։ Որպեսզի այն համարվի ապահով ապակի, պետք է մակերեսի ճնշումը անցնի 100 մեգապասկալը (15. 000 psi)։ Ինչքան մեծ է մակերեսի ճնշումը, այնքան փոքր կլինեն կոտրվելուց հետո ապակու կտորները։ Հենց այդ ճնշումն է, որ տալիս է կոփած ապակուն համապատասխան դիմացկունություն։ Ցանկացած կտրում, տաշում պետք է արվի նախքան կոփումը։ Կոփումից հետո ապակին ենթակա չէ որևէ մշակման, բացառությամբ եզրահղկման։