«Արժանապատվություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 5.
===Մարդու արժանապատվության հասկացությունը===
 
[[Գերմանիա]]յի Դաշնային Հանրապետության [[Դաշնային սահմանադրական դատարան]]ը (ԴՍԴ) մարդու արժանապատվության հասկացությունն ըմբռնում է իբրև առաջատար սահմանադրական սկզբունք հիմնական իրավունքների համակարգում։ Մարդու արժանապատվության դեմ ոտնձգությունների համար նա սկզբում «նվաստացում, խարանում, հետապնդում, հալածանք» ձևակերպումներն էր գտել <ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv001097.html BVerfGE 1, 97 (104)]</ref>։ Հետագայում նա տվեց այսպես կոչված '''օբյեկտի բանաձևը''', ըստ որի՝ մարդու արժանապատվությանն անհարիր է մարդուն «''պետության սոսկ օբյեկտ''» դարձնելը <ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv087209.html BVerfGE 87, 209 (228)], [http://www.servat.unibe.ch/law/dfr/bv109133.html BVerfGE 109, 133 (149f.)], [http://www.servat.unibe.ch/dfr/bv115118.html BVerfGE 115, 118 (153)]</ref>.
 
«''Դրա հետ է կապված մարդու հասարակական արժեվորման ու հարգման պահանջը, որն արգելում է մարդուն դարձնել պետության սոսկ օբյեկտ կամ նրան այնպիսի վերաբերմունքի արժանացնել, որն սկզբունքորեն հարցականի տակ կդնի սուբյեկտ լինելու նրա հատկանիշը։ Մարդու արժանապատվությունն այս իմաստով ոչ թե միայն համապատասխան անձի անհատական արժանապատվությունն է, այլ մարդու՝ իբրև տվյալ տեսակի էակի արժանապատվությունը։ Յուրաքանչյուր ոք ունի այն՝ անկախ իր հատկանիշներից, ձեռքբերումներից ու սոցիալական վիճակից։ Այն հատուկ է նաև նրան, ով իր ֆիզիկական կամ հոգեկան վիճակի պատճառով չի կարող դրսևորել իմաստավորված վարքագիծ։ Նույնիսկ «ոչ արժանապատիվ» վարքի պատճառով այն չի կորչում։ Այն չի կարող խլվել ոչ մի մարդուց։ Խախտվել կարող է սակայն նրանից բխող հարգման պահանջի իրավունքը''» <ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv087209.html BVerfGE 87, 209]</ref>:
 
'''Գործ 1.'''
 
''Բ-ն պատկանում է այն անձանց թվին, ովքեր իրենց արտաքին սեռական հատկանիշներով ծննդյան պահին պատկանում են արական սեռին, սակայն ցանկացած առումով իրենց զգում են իբրև իգական սեռի ներկայացուցիչ (արական [[տրանսսեքսուալներ]]): Հաջողված վիրահատական սեռափոխությունից հետո Բ-ն պահանջում է ծնունդների գրանցամատյանում փոխել իր սեռի վերաբերյալ նշումը՝ «արականից» «իգականի», ինչը սակայն [[Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմին]]ը մերժում է <ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv049286.html BVerfGE 49, 286]</ref>: Այսպիսով, մերժվում է Բ-ի հաջող սեռափոխության իրավական ճանաչումը։ Դրա հետևանքն այն է, որ նրա այժմյան սեռի և պաշտոնական գրանցման միջև հակասություն կա, ինչը կարող է Բ-ին ցանկացած ժամանակ, օրինակ՝ անձի ստուգման դեպքում, գցել իր հասարակական հարգման պահանջը խախտող իրավիճակի մեջ։ Այդ պատճառով ԴՍԴ-ն իրավացիորեն ճանաչում է նրա արժանապատվության խախտման փաստը և (հակառակ Դաշնային գերագույն դատարանի), առանց օրենքի նախնական փոփոխության, հաստատում գրանցումը փոփոխելու պահանջի իրավունքը'' <ref>[http://www.servat.unibe.ch/dfr/bv049286.html BVerfGE 49, 286 (301 f.)] Դրա հիման վրա 10.09.1980 թ. ընդունվում է [http://bundesrecht.juris.de/tsg/index.html Տրանսսեքսուալների մասին օրենքը], որը թույլատրում է փոփոխություն կատարել քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյաններում։</ref>։
 
===Մարդու արժանապատվության՝ հիմնական իրավունքի որակը===