«Աշտարակ (քաղաք)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 189.
[[Երվանդ Շահազիզ]]ը իր «Աշտարակի պատմություն» գրքի մեջ նկարագրում է բնիկ աշտարակցուն։ Աշտարակցին ունի իր ուրույն նկարագիրը՝ {{քաղվածք|Նա կենդանի է, շարժուն, աչքաբաց ու ճարպիկ, մի նկարագիր, որ արտահայտվում է նրա շարժումների, նրա արագախոսության, նրա՝ յուր խոսակցությունը հաճախ զվարճալի սրախոսություններով համեմելու սովորության մեջ...|Երվանդ Շահազիզ}}
 
Աշտարակցիների մասին գրվածքներ ունի նաև հայտնի հրապարակախոս [[Գրիգոր Արծրունի]]ն, երբ նա հայ ժողովրդին ծանոթանալու նպատկով [[1890]] թվականին ուղևորություն է կատարել և շրջել [[Երևան]]ի նահանգի հայկական [[գյուղեր]]ում{{քաղվածք|Ամբողջ գյուղը բաղկացած է զուտ հայ ազգաբնակությունից, որոնք ոչ թե գաղթականներ են Երևանի նահանգի ուրիշ շատ գյուղերի բնակիչների պես, այլ շատ հին, բնիկ ժողովուրդ են, պարսից ժամանակներից մնացած: Այդ է պատճառը, որ աշտարակցու տիպն ու բնակչությունը տարբերվում է նահանգի՝ մինչև այժմ իմ տեսած ուրիշ գյուղերի բնակիչների տիպից և բնավորությունից: Աշտարակցին նման չէ, օրինակ, իմ տեսած հայ գյուղերի, մեծ մասամբ, թեև աշխատասեր. բայց կոշտ ու կոպիտ, գրեթե բթացած, մեքենա դարձած երկրագործ տարրին: Աշտարակցին ավելի նման է փոքրիկ քաղաքի բնակչին. նա աշխույժ է, ինտելիգենտ է, մեծ մասամբ գրագետ է, ճարպիկ է և, նույնիսկ, խորամանկ: Նա վերին աստիճանի շատախոս է և, նույնիսկ, պերճախոս և սրամիտ է: Նույնիսկ աշտարակցու հռչակավոր հայոյանքները շատ սրամիտ են...|[[Գրիգոր Արծրունի]] <ref>Գրիգոր Արծրունի, «Երևանի նահանգում», Մշակ №175, Երևան 1890:</ref>}}
 
==== Կամսարականները Աշտարակում ====
Տող 288.
 
== Օդը և կլիմայական պայմանները ==
Աշտարակը գտնվում է նախալեռնային կոչված գոտում <ref>[http://www.dasaran.am/apps/wiki/view/id/7602 Աշտարակի մասին]</ref>: Ծովի մակարդակից հարավային մասում բարձր է 1100-1400 մ, հյուսիսային մասում՝ 700-1200 մ։ Տարվա միջին [[ջերմաստիճան]]ը [[հարավ]]ային մասում հավասար է 9,5&nbsp;°C, հյուսիսային մասում՝ 8-10&nbsp;°C: Ամենատաք ամիսները [[հուլիս]] և [[օգոստոս]]ն են։ Այդ ամիսներին ջերմաստիճանը հավասար է 23-26&nbsp;°C: Աշնան սկիզբը շատ տաք է լինում։ Սեպտեմբերի միջին ջերմաստիճանը հավասար է 19,2&nbsp;°C: Աշտարակում բարձ ջերմաստիճանը միջինում հասնում է 22&nbsp;°C, իսկ ցածր ջերմաստիճանը միջինում հավասար է 1&nbsp;°C:
 
== Տնտեսություն ==