«Պողոս Մակինցյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: | հպատակություն = | → | oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Կենսագրությունը *== +== Կենսագրություն ==)
Տող 26.
'''Պողոս Մկրտչի Մակինցյան''' ([[1884]], [[ապրիլի 20]], [[Ներքին Ագուլիս]], [[Նախիջևան]] - [[1938]], [[հուլիսի 18]]), հայ գրականագետ, թարգմանիչ, պետական-քաղաքական գործիչ, հրապարակախոս։ Եղել է [[ԽՍՀՄ գրողների միություն|ԽՍՀՄ գրողների միության]] անդամ և հայերենի լատինատառ ուղղագրության ջատագով։ [[1921]]-ին տեղափոխվել է Հայաստան և նշանակվել [[ՀԽՍՀ]]-ի Ներքին գործերի ժողովրդական կոմիսար, և նույն թվականին հանդիսացել [[Կարսի պայմանագիր|Կարսի պայմանագրի]] ստորագրողներից մեկը։
 
== Կենսագրություն ==
== Կենսագրությունը ==
 
Ծնվել է [[Ներքին Ագուլիս]] գյուղաքաղաքում։ [[1906]] թվականին ավարտել է [[Մոսկվայի Լազարյան ճեմարան]]ը, [[1912]]-ին՝ [[Մոսկվայի համալսարան]]ի պատմաբանասիրական ֆակուլտետը։ [[1910]]-[[1912]] թվականներին [[Մոսկվա]]յում [[Վահան Տերյան]]ի և այլոց հետ հրատարակել է [[«Գարուն» ալմանախ]]ը։ Համալսարանն ավարտելուց հետո [[1915]] թվականին հրավիրվել է [[Էջմիածին]] և գրականության դասեր տվել Գևորգյան ճեմարանում։ Ապա փոխադրվել է [[Երևան]] և ռուսաց լեզու դասավանդել թեմական և Գայանյան դպրոցում։ [[1918]] թվականին մեկնել է [[Մոսկվա]]։ Այստեղ աշխատել է ՌՍՖՍՀ ազգությունների ժողկոմատում որպես ժողկոմի տեղակալ՝ հայկական գործերի գծով, [[1919]] - [[1920]] թվականներին՝ ՌՍՖՍՀ լուսավորության ժողկոմատի ազգային փոքրամասնությունների բաժնի վարիչ, [[1920]] - [[1921]] թվականներին Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողովի՝ ազգային փոքրամասնությունների մամուլի բյուրոյի վարիչ։ [[1921]]-ին, [[Ալեքսանդր Մյասնիկյան]]ի առաջարկությամբ տեղափոխվել է [[Հայաստան]], նշանակվել ներքին գործերի ժողկոմ, միաժամանակ աշխատել որպես ժողկոմխորհի նախագահի տեղակալ։ [[1919]]-ին հանդես է գալիս մի նախաձեռնությամբ, որը ավարտին չի կարողանում հասցնել՝ փորձում էր հայերենի ուղղագրությունը դարձնել լատինատառ։ [[1921]] - [[1922]]-ին եղել է Հայաստանի լուսավորության ժողկոմ։ [[1922]] - [[1925]] թվականներին դիվանագիտական աշխատանք է կատարել Կ. Պոլսում, [[1925]] - [[1927]] թվականներին՝ [[Միլան]]ում և [[Փարիզ]]ում։ Կյանքի վերջին տարիներին եղել է ԽՍՀՄ ԳԱ Անդրկովկասյան մասնաճյուղի գիտական քարտուղարը։ Մահացել է [[1937]] թվականին։