«Ղազար Փարպեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Կենսագրությունը *== +== Կենսագրություն ==)
Տող 3.
'''Ղազար Փարփեցի''' (մոտ 442–VI դ. սկիզբ), միջնադարյան հայ պատմիչ, «Հայոց պատմության» և «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» երկերի հեղինակ։
 
== Կենսագրություն ==
== Կենսագրությունը ==
Մերձավոր կապ է ունեցել [[Մամիկոնյան]] նախարարական տան հետ։ Ավարայրի ճակատամարտից հետո նրանց հետ տեղափոխվել է Ցուրտավ ([[Վրաստան]])։ Նախնական կրթությունն ստացել է Աշուշա բդեշխի պալատում, խաղընկերոջ՝ ապագա մարզպան [[Վահան Մամիկոնյան]]ի քեռու՝ Աղան [[Արծրունիներ|Արծրունու]] վերահսկողությամբ։ Մոտ [[465]]-[[470]] թվականներին ուսանել է [[Բյուզանդիա]]յում։ Վերադառնալով՝ հաստատվել է [[Կամսարականներ]]ի նախարարական տիրույթում՝ [[Շիրակ]]ում, զբաղվել ուսումնա–կրթական գործերով։ [[484]]-[[486]] թվականնեին եղել է [[Սյունիք]]ում։ 486 թվականին մարզպան դարձած Վահան Մամիկոնյանը Ղազար Փարպեցուն կանչել է Սյունիքից և նշանակել [[Վաղարշապատ]]ի վերակառուցված վանքի առաջնորդ։ Ղազար Փարպեցին բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորական աշխատանքի, որը նրա դեմ առաջ է բերել հետադեմ հոգևորականության թշնամությունը։ Ստիպված հեռացել է (մոտ 490-ին) [[Ամիդ]], որտեղ գրել է «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ուղերձը։ Հայոց մարզպանը ետ է կանչել Ղազար Փարպեցուն և պատվիրել գրել հայոց պատմությունը։ Ըստ ավանդության, թաղված է [[Փարպի]]ի ձորում։