«Ալբերտ Այնշտայն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 499.
 
=== Ո՞վ է հայտնագործել E=mc² բանաձևը ===
Զանգվածի և էներգիայի փոխադարձ կապն արտահայտող օրենքը՝ E=mc², Այնշտայնի ամենահայտնի բանաձևն է։ Որոշ աղբյուրներ այս հարցում Այնշտայնին նախապատվություն տալը կասկածելի են համարում՝ <ref>[http://online.wsj.com/article_email/SB122057596002301929-lMyQjAxMDI4MjAwNjUwNzY1Wj.html Մեծ և անկատար]</ref> հղում անելով այն փաստին, որ համանման և նույնիսկ միևնույն բանաձևը գիտության պատմաբանների կողմից հայտնաբերվել են [[Նիկոլայ Ումով]]ի ավելի վաղ ([[1873]] թ.) աշխատանքներում,<ref>Ն. Ումով «Պարզ միջավայրերի տեսությունը և էլեկտրաստատիկ և էլեկտրադինամիկ փոխազդեցությունների հիմնական օրենքների հետևանքներում դրա կիրառումը», Օդեսա, 1873 թ.</ref>, ինչպես նաև [[Ջոզեֆ Ջոն Թոմսոն]]ի ([[1881]] թ.), [[Օլիվեր Հևիսայդ]]ի ([[1890]] թ.), [[Անրի Պուանկարե]]ի ([[1900]] թ.) և Ֆ. Հասենորլի ([[1904]] թ.) աշխատություններում։ Բոլոր այս հետազոտությունները վերաբերվում էին մասնավոր դեպքերի՝ եթերի կամ լիցքավորված մասնիկների ենթադրվող հատկություններին։ Օրինակ՝ Ումովը հետազոտում էր եթերի խտության հնարավոր կախվածությունը [[էլեկտրամագնիսական դաշտ]]ի էներգիայի խտությունից, իսկ ավստրիացի ֆիզիկոս Ֆ. Հասենորլը [[1904]]-[[1905]] թթ. կատարած աշխատանքներում<ref>''Ֆ. Հասենորլ''. Zur -Theorie der Strahlung in bewegten Korpern. Ann. Phys., Band 15, Seite 344-370, (1904); 16, 589 (1905).</ref> ենթադրեց, որ ճառագայթման էներգիան համարժեք է լրացուցիչ «էլեկտրամագնիսական զանգվածի»-ն և նրա հետ առնչվում է հետևյալ բանաձևով՝ <math>~E=\frac{3}{4}mc^2</math><ref name=KUDR41/>
 
Այնշտայնն առաջինը ներկայացրեց այդ առնչությունը որպես դինամիկայի համընդհանուր օրենք, որը վերաբերվում է նյութի բոլոր տեսակներին և չի սահմանափակվում էլեկտրամագնիսականությամբ։ Բացի այդ, վերը թվարկված գիտնականներից շատերը այդ օրենքը կապում էին հատուկ «էլեկտրամագնիսական զանգված»-ի գոյության հետ, որը կախված է էներգիայից<ref name=KUDR41>[http://www.edu.delfa.net/Interest/biography/biblio.htm Պ. Կուդրյավցև «Ֆիզիկայի պատմության դասընթաց», հատոր՝ 3, 1974 թ.]</ref>։ Այնշտայնը համախմբեց զանգվածների բոլոր տեսակները և նշեց հակադարձ կախվածությունը՝ ցանկացած ֆիզիկական առարկայի խտությունն աճում է էներգիային համընթաց։