«Ազգագրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (- <ref +<ref)
Տող 3.
Ազգագրության ուսումնասիրության հիմնական առարկան աշխարհի ժողովուրդների, նրանց հոգևոր և նյութական մշակույթի, պատմական զարգացման ուսումնասիրությունն է։ Կարևոր նշանակություն ունի [[էթնոգենեզ]]ի՝ այս կամ այն էթնոսի ծագման պատմության, սոցիալական ինստիտուտների կայացման ուսումնասիրությունը։ Մեծ ուշադրություն է դարձրվում նաև միջէթնիկ հարաբերություններին։
== Ազգագրություն և Ազգաբանություն ==
Այս երկու [[հասկացություն]]ների ճակատագիրը հիմնականում ուղեկցվել է որոշակի պատմական պայմաններով։ Այսպիսով, XVIII-XIX դարերում հիմնականում կիրառվել է «ազգագրություն» («Էթնոգրաֆիա») հասկացությունը, այն դեպքում, երբ արևմտյան [[Եվրոպա]]յում կիրառվում էր «Մարդաբանություն» («Անթրոպոլոգիա») և ազգաբանություն («էթնոլոգիա») հասկացությունները <ref>Тишков В.А. Реквием по этносу: Исследования по социально-культурной антропологии. М.: Наука. 2003. — 544 с.</ref><ref>Бузин В.С. От автора // Этнография русских: Учебное пособие / Под ред. В.И. Седых; Л.С. Лаврентьева.. — СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 2009. — С. 3-5. — 421 с.</ref>:
 
Նիկոլայ Խարուզինը (1865—1900) ազգագրությունը սահմանել է որպես գիտություն, «որն ուսումնասիրում է առանձին ցեղերի և ժողովուրդների կենցաղը, ձգտում է հայտնաբերել այն կանոնները, որոնցով ընթացել է մարդկության զարգացումը՝ մշակույթի ստորին աստիճաններից սկսած» <ref>Андрей Головнев. Парадоксы народоведения</ref>: Տերմինը լայնորեն սկսել է օգտագործվել 1920-1930-ական թվականներին՝ հանդես գալով որպես ժողովուրդների մասին գիտություն և պատմագիտական օժանդակ գիտակարգ։
== «Էթնոս» հասկացությունն ազգագրության մեջ ==
{{Հիմնական|Էթնոս}}
 
Դեռևս XIX դարում առաջ են գալիս առաջին փորձերը բացատրելու համար, թե ինչ են նշանակում «էթնոս», «ժողովուրդ» հասկացությունները։ Առաջիններից մեկը փորձեց Ադոլֆ Բաստիանին։ Նա եկավ այն եզրակացությանը, որ էթնոսի գոյության տեսակներ են ցեղը, [[ազգ]]ը, էթնիկ խմբերը՝ որպես ինքնաբավ, ինքնաստեղծ կազմավորումներ՝ ստեղծված էթնիկական [[ինքնագիտակցություն|ինքնագիտակցության]] վերարտադրման և էթնիկական միասեռ ամուսնությունների ճանապարհով <ref>Беркович, Н. А. Племя, народность, нация (социально-философское исследование): автореф. дис. д-ра филос. наук : 09.00.11 / Н.А. Беркович ; СПбГУ. - Санкт-Петербург : [б. и.], 2002. - 40 с.</ref>: Այսպիսի բացատրությունը չէր կարող բավարարել հետազոտողներին, քանի որ հաշվի չէին առնվում տարբեր գործոններ, ինչպես օրինակ՝ էթնոմշակութային և լեզվական ասիմիլացիաները։ Էվոլյուցիանիստների, ինչպես նաև [[Կառլ Մարքս]]ի և [[Ֆրիդրիխ Էնգելս]]ի ազդեցությամբ առաջ է գալիս նոր տեսություն. էթնոսները՝ որպես պատմության ընթացքում առաջացած սոցիալական խմբեր։
[[Խորհրդային Միություն]]ում նույնպես անցկացվել են հետազոտությունները «էթնոս» հասկացության բնույթի վերաբերյալ։ Տեսական հիմնական դրույթներից մեկը առաջադրել է Յուլիան Բրոմլեյը՝ առանձնացնելով «էթնիկոս» հասկացությունը՝ որպես էթնոս լոկալ իմաստով և էթնոսը՝ որպես էթնոսոցիալական օրգանիզմ <ref>Бромлей Ю. К. К вопросу о сущности этноса // «Советская этнография». 1970.</ref>: Ըստ նրա՝ «էթնիկոսները և էթնոսոցիալական օրգանիզմները էթնիկական հանրույթների հիմնական տեսակներն են: Բայց դրանցով մարդկության էթնիկական կառուցվածքը չի սպառվում: Շատ էթնոսներ, հատկապես խոշորները, հաճախ իրենք են կազմված լինում, այսպես կոչված ենթաէթնոսներից կամ ազգագրական խմբերից: Այս տերմիններով ընդունված է անվանել էթնոսի այն տարածական մասերը, որոնք առանձնանում են խոսակցական լեզվի, մշակույթի, կենցաղի լոկալ առանձնահատկությամբ, ունեն իրենց ինքնաանվանումը և այսպես կոչված երկակի [[ինքնագիտակցություն]]ը: Ազգագրական խմբերը երբեմն ծագում են էթնոսի սոցիալ-կրոնական տարբերակման արդյունքում, ինչպես նաև էթնիկական տարածքի խոշոր ընդլայնման դեպքում, երբ էթնոսի գաղթող մասերն ընկնում են բնական տարբեր միջավայր, փոխազդում հարևան տարբեր էթնոսների հետ և այլն» <ref>Этнография
Учебник/Под ред. Ю.В. Бромлея и Г.Е. Маркова. М.: Высш. школа, 1982. — 320 с.</ref>
 
Ժամանակակից ազգաբանության և ազգագրության մեջ կարևորագույն է համարվում «էթնիկություն» հասկացությունը՝ որպես լեզվական, մշակութային և հատկանիշների համագումար, որը տարբերում է մի սոցիումը մյուսից։
== Հետազոտական մեթոդներ ==
Յուրաքանչյուր գիտություն, այդ թվում՝ ազգագրությունը հետազոտություն իրականացնելու համար մշակված հետազոտական միջոցների, գործիքների կիրառման կարիք ունի. խոսքը մեթոդների մասին է։ Ճիշտ ընտրված մեթոդը հանդես է գալիս որպես ինքնատիպ կողմնացույց, որի միջոցով հնարավոր է հասնել ճշմարիտ լուծման՝ խուսափելով հնարավոր սխալներից։ [[Ֆրենսիս Բեկոն]]ը մեթոդը համեմատում էր «ջահի հետ, որը մթության մեջ լուսավորում է ճանապարհը» <ref>Н.В. Рябоконь. Философия УМК. Философия Нового времени. Проблема метода и субстанции в философских воззрениях Ф. Бэкона и Р. Декарта - Минск.: Изд-во МИУ, 2009</ref>, իսկ օրինակ [[հոգեբան]] [[Լև Վիգոտսկի]]ն «մեթոդը համեմատում էր կենդանի օրգանիզմում եղած ոսկորների հետ, որի վրա պահվում է ողջ [[օրգանիզմ]]ը»:
 
Հարկ է շեշտել, որ սկզբնական շրջանում գիտնականները օգտագործում էին դաշտային դիտման, նկարագրման, քարտեզագրման մեթոդները և այլն։ Ազգագրություն գիտության ձևավորման և զարգացման հարցում կարևոր ներդրում ունեն էվոլյուցիոնիստական, դիֆուզիոնիստական, ֆունկցիոնալիստական, ամերիկյան մարդաբանական դպրոցները, որոնց շնորհիվ մշակվեցին մի շարք մեթոդներ և գիտական մոտեցումներ։ Այսպես օրինակ էվոլյուցիոնիստական և դիֆուզիոնիստական դպրոցների կողմից մշակվեց պատմահամեմատական մեթոդը, որը չնայած այսօր գրեթե չի կիրառվում։ Մշակվեցին մշակույթի ուսումնասիրության մոտեցումներ և օրինաչափություններ, առաջ քաշվեց վերապրման մեթոդը, իսկ ավելի ուշ ի հայտ եկան համալիր հեետազոտության մեթոդները և մշակութային անհատականացման մոտեցումները։ Խորհրդային ազգագրությունում մեծ տեղ էր հատկացվում դաշտային ազգագրական նյութերի՝ ԴԱՆ-ի հավաքմանը և նկարագրմանը, որոնք սահմանվում էին հետևյալ կերպ. ԴԱՆ-ը ռեալ իրականությունից, կոնկրետ բանասացների գրառած նյութերն են, որոնք ազգագրագետների մոտ հայտնի է նաև «աշխատանք դաշտում» անունով <ref>Зорин А., Основы этнографии учебное пособие, Астана, 1994.</ref>:
 
Ժամանակակից ազգագրության գիտական վերլուծության համար օգտագործվում են վաղ շրջանի ազգագրագետների հետազոտությունները, նկարագրությունները, ճանապարհորդական նամակները, բանահյուսական և գեղարվեստական [[տեքստ]]երը, էթնոհոգեբանական և էթնոսոցիոլոգիական հետազոտությունները, պաշտոնական, պատմա-քաղաքական նշանակության փաստաթղթերը։ Առավել կարևոր են իրականացված դիտարկումները։ Նման բազմազան նյութերի մշակումը և վերլուծությունը պահանջում է տարբեր մեթոդների կիրառում <ref name="Գրոմով">Громов Г. Методика этнографических экспедиций. — М.: МГУ, 1966 стр.10-12</ref>:
 
Ազգագրության հիմնական մեթոդը հանդիսանում է ժողովուրդների և կյանքի ուղղակի դիտարկումը, նրանց վերաբնակեցումը, մշակութային և պատմական փոխհարաբերությունները և դրանց հետագա վերլուծությունը։ Քանի որ ազգագրությունն ուսումնասիրում է ոչ միայն ժամանակակից ազգերի գոյություն ունենալը, այլև նրանց պատմական և մշակութային զարգացումը, էթնոգենեզում և պատմության մեջ նրանց սոցիալական ինստիտուտ դառնալը, ապա պետք է ասել, որ օգտագործվում է նաև գրավոր և նյութական աղբյուրները։ Ազգագրական հետազոտությունների կարևորությունը նրանում է, որ իրականացվում են հետազոտական տարածքում և անվանում են ազգագրական դաշտային հետազոտություններ <ref>Этнография //Большая советская энциклопедия /Гл. ред. Б. А. Введенский. 2-е изд. М.: Гос. науч. из-во «БСЭ», 1955. Т. 49. С. 249—255.</ref>:
 
Դաշտային ազգագրություն – հետազոտություն է, որն իրականանում է գոյություն ունեցող ազգերի շրջանում՝ նպատակ ունենալով՝ հավաքագրելու ազգագրական առաջնային տվյալներ ավանդական-կենցաղային մշակույթի և նրա՝ որպես որոշակի համակարգի, գործառնության առանձին կառուցվածքային բաղադրիչների մասին <ref name="Գրոմով" />:
 
Առանձնացվում են դաշտային ազգագրական հետազոտությունների երկու տեսակներ.
# Ստացիոնար. Այս դեպքում ազգագրագետը երկար ապրում է ուսումնասիրվող ազգի մեջ, ավելի մանրամասն է ծանոթանում նրա նյութական և հոգևոր մշակութին։
# Էկսպեդիցիոն. Սա ավելի լայն տարածում ունեցող տեսակն է, որը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում նյութեր հավաքել ազգերի գոյության, հագուստի, բնակավայրի մասին <ref>Татарова Г.Г. Методология анализа данных в социологии (введение) / Учебник для вузов. — М.: NOTA BENE, 1999. — 224 с.</ref>:
 
Դաշտային ազգագրական հետազոտություններում մեջ օգտագործվում են ազգագրական մեթոդների մեկ ամբողջական համալիր, ինչպես օրինակ՝ դիտման, հարցազրույցի, հարցմա, հարցաթերթային մեթոդները <ref>Садохин А., Этнология, Москва, 1987.</ref>:
 
* Դիտման մեթոդ. ենթադրում է մշակութային իրավիճակի նկարագրում, ապա ամրագրում լուսանկարի կամ տեսանկարահանման միջոցով։ Որոշ դեպքերում հետազոտողը ևս կարող է մասնակցել մշակութային [[Գործունեություն|գործունեությանը]] և ներսից ուսումնասիրել մշակութային ֆենոմենը, չնայած որ այս պարագայում հետազոտողը դիտման մեթոդից անցնում է մասնակցային մեթոդին։ Դիտման մեթոդն ազգագրական հետազոտության անբաժանելի մասն է, քանի որ այն հնարավորություն է տալիս հարցվողների խոսքային [[վարք]]ին զուգահեռ հետազոտել նաև նրանց ոչ խոսքային վարքը, ենթամշակույթը, թաքնված [[դրդապատճառ]]ները, վարքային յուրօրինակ մոդելները։
Տող 40.
* Քարտեզագրման մեթոդ։
* Քանակական վերլուծության մաթեմատիկական մեթոդներ։ Այս մեթոդը կիառվում է զանգածային հարցումների արդյունքները վերլուծելու համար։
* Փաստաթղթերի վերլուծության մեթոդ. իրենից ներկայացնում է տեքստի ներքին և արտաքին բովանդակության որակական վերլուծություն։ Առանձնացվում են փաստթղթերի տարբեր տեսակներ, օրինակ [[նամակ]]ներ, [[ինքնակենսագրություն]]ներ, արխիվային նյութեր, գիտական [[գրականություն]] <ref>Винер Б. Е. Этничность: В поисках парадигмы изучения // ЭО. 1998. №4.</ref><ref>Арутюнов С. А., Мркарян Э. С., Мкртумян Ю. П. Проблемы исследования культуры жизнеобеспечения этноса // СЭ. 1983. №2.</ref><ref>Алексеев В. П., Бромлей Ю. В. К изучению роли переселения народов в формировании этнических общностей // СЭ. 1968. N9 2.</ref>:
 
Կարելի է առանձնացնել ազգագրական հետազոտության երեք հիմնական կատեգորիաներ.
* Ամբողջական ազգագրական հետազոտություն, որի ժամանակ հետազոտողը ձգտում է ուսումնասիրել մշակութային համալիրն ամբողջությամբ։
* Թեմատիկ ուղղվածությամբ ազգագրական հետազոտություն, որի ժամանակ հետազոտողը նեղացնում է հետքաքրքրության ոլորտը և կենտրոնանում մշակութային երևույթի կոնկրետ ասպեկտի վրա։
* Վարկածների մշակմանն ուղղված ազգագրական հետազոտություն, որի ժամանակ հետազոտողը բացահայտում է այս կամ այն մշակութային պրակտիկաները <ref>Сорокин Π.Α. Общедоступный учебник социологии. Статьи разных лет / Ин-т социологии. - М.: Наука, 1994. — 560 с.</ref><ref>Девятко И.Ф. Диагностическая процедура в социологии. Очерк истории и теории. — М.: Наука, 1993. — 175 с.</ref>:
=== Հետազոտության ընթացակարգ ===
Ազգագրական հետազոտությունն ընթանում է նախապես սահմանված փուլերով։ Առաջին փուլում սահմանվում է հետազոտական խնդիրը։ Երկրորդ փուլում որոշվում են հետազոտական գործիքները և մեթոդները։ Երրորդ փուլում արդեն սահմանված մեթոդներով իրականացվում է բուն հետազոտությունը։ Ազգագրական [[հարցազրույց]]ների ժամանակ տրվում են երեք տեսակի հարցեր՝ նկարագրական, կառուցվածքային և հակադիր։ Չորրորդ փուլում հավաքված նյութերը և կատարված դիտարկումները ենթարկվում են վերլուծության։
Տող 57.
* Նկարագրություն,
* Վերլուծություն,
* Մեկնաբանում <ref>Э.П.Андреев, Г.В.Осипов. Методы измерения в социологии. Москва: Наука, 1977</ref><ref>Ядов В.А. Социологическое исследование: методология, программа,методы</ref><ref>Крыштановский, А. О. Анализ социологических данных с помощью пакета SPSS [Текст]: учеб. пособие для вузов / А. О. Крыштановский; Гос. ун-т — Высшая школа экономики. — М. : Изд. дом ГУ ВШЭ, 2006. — 281, [3] с. — (Учебники Высшей школы экономики). — Прил.: с. 225— 281. — 2000 экз. — ISBN 5-7598-0373-5 (в пер.)</ref>:
 
== Պատմություն==
=== Մինչգիտական շրջան ===
Դեռևս [[Հին Եգիպտոս]]ում գոյություն ունեին ազգագրական հետազոտություններ, որոնցում նկարագրվում էին հարևան ազգերը։ Ավելի ուշ ի հայտ են գալիս դիտարկումներ [[Միջագետք]]ից և վաղ աստվածաշնչյան տեքստերի հետազոտություններ <ref>С. А. Токарев. Истоки этнографической науки. М.: 1978 стр.15-1</ref>:
 
Ազգագրական հարուստ տեղեկություններ ենք ստանում ենք [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] ժամանակաշրջանից. [[Ստրաբոն]], [[Դեմոկրիտ]], Հիպոկրատ, ով նկարագրում էր ազգերի տարբերությունները՝ պայմանավորված աշխարհագրական տարածքով։
 
Շատ կարևոր աշխատանք է կատարել [[Հուլիոս Կեսար]]ը, ինչպես օրինակ՝ Գալլական պատերազմի մասին գրառումներում զորավարը, դիտարկելով [[Կելտեր|կելտե]]րի ռազմական պոտենցիալը, համեմատում է գերմանական ցեղերի հետ <ref>Записки Юлия Цезаря и его продолжателей (Перевод и редакция М. М. Покровского) М.: 1948</ref>:
 
Ազգագրական հարուստ նյութ է հավաքագրել հռոմեացի պատմաբան Կոռնելիոս Տացիտը։ Արդեն իր վաղ աշխատանքներում նա փորձում է համակարգել տեսածը՝ օրինակ՝ ե՞րբ, որտեղի՞ց են ծագել Բրիտանիայի ժողովուրդները, ինչո՞վ է բացատրվում նրանց պատմա-ազգագրական բազմազանությունը։ Առավելապես կարևոր է «Գերմանացիների ծագման և Գերմանիայի տեղադրության մասին» աշխատությունը <ref>Модестов В. И. Тацит и его сочинения. Историко-литературное исследование. СПб, 1864</ref>:
 
Հռոմեական կայսրության անկումից ([[476 թվական]]) հետո գիտության կենտրոնը դառնում է [[Բյուզանդիա]]ն։ Այս շրջանը հայտնի է այնպիսի հեղինակներով, ինչպիսիք են [[Պրոկոպիոս Կեսարացի]]ն, ով բավական տեղեկություններ է հաղորդել [[Սլավոններ|սլավոն]]ների մասին՝ նկարագրելով նրանց մշակույթը, արտաքին տեսքը, կենցաղը <ref>Прокопий Кесарийский. Война с персами. Война с вандалами. Тайная история. / Пер., ст., комм. А. А. Чекаловой. Отв. ред. Г. Г. Литаврин. (Серия «Памятники исторической мысли»). М.: Наука, 1993. 576 стр</ref>, Աննա Կոմնինը և այլք;
 
Գիտության զարգացման համար մեծ նշանակություն ունեին [[Խաչակրաց արշավանքներ|խաչակիրների նկարագրություններ]]ը, ինչպես նաև միջնադարյան, արևմտյան Եվրոպայի ժամանակագրությունները։
=== Գիտական շրջան ===
Հարուստ նախապատմություն ունենալով՝ Ազգագրությունը որպես գիտություն հանդես է եկել 18-19-րդ դարերում, [[կապիտալիզմ]]ի զարգացման և մոդեռնիստական գաղափարների տարածման արդյունքում, ինչպես մի շարք այլ գիտակարգեր և գիտական [[տեսություն]]ներ: Գիտության ձևավորումը ընթացել է մի քանի փուլերով, որոնց ընթացքում ազգագրության ուսումնասիրության առարկան և օբյեկտը փոփոխվել են։ Եթե սկզբնական փուլում ազգագրության ուսումնասիրության առարկան էկզոտիկ մշակույթներն էին և նրանց կրողները, ապա կապիտալիզմի և մոդեռն ժամանակաշրջանում՝ եվրոպական մշակույթները և մշակութային միջավայրերը <ref>Алексеев В. П. Об иерархии и критериях выделения этнических общностей // PH. М., 1988. Вып. 18.</ref><ref>Акимова О. А. Развитие средневековых представлений о происхождении хорватов // Этнические процессы в Центральной и Юго-Восточной Европе. М., 1988.</ref> Агаев А. Г. К вопросу о теории народности. Махачкала, 1965 <ref>Арутюнов С. А., Чебоксаров Н. Н. Этнические процессы и информация // Природа. 1972. N2 7</ref>:
==== Էվոլուցիոն դպրոց ====
Էվոլուցիոն դպրոցի հիմնադիրը համարվում է [[Էդուարդ Թեյլոր]]ը (1832-1917 թվականներ)։ Նրա հիմնական աշխատությունը կոչվում է «Նախնադարյան մշակույթ», որտեղ հեղինակը գալիս է հետևյալ եզրակացություններին.
Տող 80.
# Յուրաքանչյուր ժողովրդի մշակույթի բոլոր կոնկրետ տարրերը կամ ինքնուրույն են ձևավորված կամ փոխառնված են հարևաններից կամ էլ ժառանգված նախնիներից։
 
Թեյլորին է պատկանում նաև այնպիսի հասկացության ներմուծումը, ինչպիսին է «վերապրուկ»: Օրինակ՝ «կոտրված հայելին ռուդիմենտար բնույթ ունի, բայց, այնուամենայնիվ, անհաջողության նկատմամբ հավատը պահպանվում է» <ref>Эдуард Тэйлор. Первобытная культура, 1939.</ref><ref>Введение в этнографию: Учебное пособие. Л., 1991 стр. 133</ref>
 
Այս դպրոցի ներկայացուցիչներից էին նաև [[Հերբերտ Սպենսեր]]ը, Լյուիս Մորգանը, Յոհան Բախովենը և այլք։
==== Խորհրդային դպրոց ====
Խորհրդային դպրոցը սկսեց կիրառել «ազգագրություն» տերմինը 20-րդ դարի 60-ականներին։ Այս դպրոցը հիմնադրվել է ինչպես արտասահմանյան հետազոտությունների այնպես էլ հայրենական դպրոցի հիման վրա։ Դեռ Կոնստանտին Կավելինը Թեյլորից 10 տարի առաջ ներմուծել է «վերապրուկ» հասկացությունը <ref>С. А. Токарев. История русской этнографии. М., Наука, 1966</ref><ref>Кавелин К. Д. Мысли и заметки о русской истории//Наш умственный строй. С.210-212.</ref>:
 
== Ծանոթագրություններ ==