«Portishead»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 24.
 
=== Third-ից մինչ մեր օրերը ===
2008 թվականի մայիսի 18-ին Բերրոուն, խմբի պաշտոնական բլոգում պատասխանելով նոր նյութի ձայնագրման վերաբերյալ հարցին, հայտարարեց, որ նա անհամբերությամբ սպասում է նոր երաժշտություններ ձայնագրելու հնարավորությանը: 2009 թվականի սեպտեմբերի 28-ին Բերրոուն հայտարարեց խմբի նոր նախագծի վերաբերյալ«մեծ պլանների» մասին՝ ակնարկելով, որ ալբոմը չի թողարկի մինչ 2010 թվականի ավարտը: 2009 թվականի դեկտեմբերի 9-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ, չսպասելով ալբոմին՝ դուրս եկավ Chase the Tear սինգլը, որը ձայնագրվել էր բրիտանական իրավապաշտպան "Համաշխարհային ամնիստիա" (Amnesty International) կազմակերպության համար հանգանակություն կատարելու նպատակով: 2011 թվականի ամռանը Portishead-ը ելույթ ունեցավ Եվրոպայի փառատոններում: Հուլիսի 23-ին և 24-ին խումբը գլխավորում էր Լոնդոնի երկու երաժշտական փառատոն: 2011 թվականի հոկտեմբերին խումբը հաճախեց Հյուսիսային Ամերիկայի որոշ քաղաքներ`ներառյալ Նյու Յորքը, Մոնրեալը, Տոռոնտոն, Չիկագոն, Լոս Անջելեսը, Բեռկլին, Սիեթլը, Վանկովերը և Դենվերը: Նրանք ավարտեցին իրենց շրջագայությունը`ելույթ ունենալով Ավստրալիայում և Նոր Զելանդիայում, որտեղ Rolling Stone ամսագրին հարցազրույց տալուց Բերրոուն հայտարարեց, որ 2012 թվականի հունվարին սկսում է աշխատել նոր ալբոմի վրա`կատակելով, որ կարող է անցնի ավելի քան մեկ տասնամյակ մինչ ալբոմը լույս կտեսնի: 2013 թվականին խումբը Glastonbury Music Festival փառատոնի ցուցակը գլխավորողներից էր և շրջագայեց Եվրոպայով: 2014 և 2015 թվականների ամռանը Portishead-ը մի քանի համերգ տվեց Եվրոպայում:
 
Դեռ 2000-ականների սկզբում՝ Third ալբոմի թողարկումից առաջ խոսակցություններ կային, թե իբր Portishead-ը նոր Alien անվանմամբ ալբոմ է թողարկելու, բայց դրանք ժխտվեցին խմբի պաշտոնական կայքում հայտարարությամբ`
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Portishead» էջից