«Լևոն Հախվերդյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 30.
Լևոն Հախվերդյանը ծնվել է [[Ղարաքիլիսա]]յում: Սովորել է [[Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց|Երևանի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոց]]ում: 1949 թվականին ավարտել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ի թատերագիտության բաժինը։ 1955-1959 թվականներին եղել է «Խորհրդային արվեստ» ամսագրի քարտուղար, 1956 թվականից՝ [[ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ|ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ]]ի աշխատակից (1965 թվականից՝ թատրոնի և կինոյի բաժնի վարիչ), 1987 թվականից՝ նույն ինստիտուտի տնօրեն։ 1980 թվականից դասավանդում է։
 
Հախվերդյանի հոդվածներն ու գրքերը վերաբերում են լեզվի, հայ դասական և ժամանակակից գրականությանը (''Թումանյանի աշխարհը, Երևան, 1966, Թումանյան, Երևան, 1969'', նաև [[անգլերեն]], [[ֆրանսերեն]], [[գերմաներեն]], ''Մտորումներ, Երևան, 1984, Զրույցներ լեզվի մասին, Երևան, 1993, Թումանյանը և իր ժամանակը, Երևան, 1995''), թատրոնի հարցերին (''Մեր օրերի հայ դրամատուրգիան 1945-1955, Երևան, 1955, Սուրեն Քոչարյանի արվեստը, Երևան, 1959, Հայ թատրոնի պատմություն. 1901-1920 թվականներ, Երևան, 1980, Տաղանդ և բնավորություն. Վարդան Աճեմյանը կյանքում և արվեստում, Երևան, 1989''), ուր հեղինակի վառ արտահայտված անհատականությունը համադրվում է գիտական ստույգ իմացությանը։ Թարգմանել է Ն. Կունի, Ա.[[Անտոն Չեխով|Անտոն Չեխովի]], Ս.[[Ստեֆան Ցվայգ|Ստեփան Ցվայգի]], Յու.[[Իոսիֆ Յուզովսկի|Իոսիֆ Յուզովսկու]] և այլոց երկերից։
 
== Մրցանակներ ==
* ՀՀՀԽՍՀ պետական մրցանակ (1983),
* Նալբանդյանի անվան մրցանակ (1988)