«Խենթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
Տող 2.
'''Խենթ''' (իսկական անունը՝ ''Սամսոն Տեր-Պողոսի Տեր-Պողոսյան'', [[1851]] թ. [[մայիսի 10]], [[Ապարան]]ի գավառամաս, Արագյուղ - [[1911]] թ., [[Վաղարշապատ]]), ռուսական բանակի [[գնդապետ]], ազգային-ազատագրական պայքարի մարտիկ, Րաֆֆու «Խենթը» վեպի հերոս Վարդանի նախատիպը։
 
== Կրթություն ==
Սկզբնական կրթություն ստացել է քահանա հոր մոտ, ապա սովորել է Էջմիածնի ծխական դպրոցում, ավարտել է Էջմիածնի [[Գևորգյան ճեմարան]]ը։ Գերազանց տիրապետել է հայերեն, ռուսերեն, քրդերեն, թուրքերեն լեզուներին։
 
== Մասնակցությունը ռուս-թուրքական պատերազմին ==
Կամավոր մասնակցել է [[1877]]-[[1878]] թվականների ռուս-թուրքական պատերազմին, աչքի ընկել քաջությամբ, խենթ հերոսությամբ դուրս է եկել Բայազեդի շրջափակված բերդից և օգնության կանչել անհրաժեշտ ուժերի։ [[Գեներալ-լեյտենանտ]] Արզաս Տեր-Ղուկասովի միջնորդությամբ այդ սխրանքի համար ռուսական իշխանությունները նրան շնորհել են սպայի կոչում, Սուրբ Գեորգիի ոսկե խաչ և նշանակել ցմահ թոշակ։
 
== Ծառայությունը ռուսական բանակում ==
Հետպատերազմյան տարիներին շարունակել է ծառայությունը ռուսական բանակում, կատարել է հետախուզական առաջադրանքներ, թարգմանչի պարտականություններ, ավելի ուշ զբաղվել է թիկունքային սպասարկման խնդիրներով, բարձրացել սպայական աստիճանակարգով և արժանացել գնդապետի կոչման։ Ծառայել է [[Թիֆլիս]]ում և [[Սանկտ-Պետերբուրգ]]ում։ Ծառայությունից արձակվելուց հետո վերադարձել է [[Հայաստան]]։
 
== Գործունեություն ==
[[Պատկեր:IMAG2566.jpg|thumb|250x250px|Խենթի գերեզմանը Էջմիածնի սբ. Գայանե եկեղեցու բակում]]
[[1903]]-[[1906]] թվականներին եղել է [[Վայոց ձոր (գավառ)|Վայոց Ձորի]] գավառի գավառապետի օգնական, ապա՝ գավառապետի պաշտոնակատար, [[1906]]-[[1911]] թթ-ին՝ Էջմիածնի գավառի ջրաբաշխ։ Իր անձնական միջոցներով [[1890]] թ-ին հայրենի Արագյուղում հիմնել է դպրոց, որի ուսուցիչներին վճարելու համար մինչև իր մահը ամենամյա ֆինանսական օգնություն է հատկացրել։ [[1900]]-ական թվականների սկզբին Սուրբ Գայանե եկեղեցու մոտ գտնվող գերեզմանոցում թաղված «Խենթը» վեպի հերոսուհի Լալայի նախատիպ աղջկա գերեզմանին դրել է տապանաքար՝ «Լալա» մակագրությամբ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խենթ» էջից