«Բալկանյան դաշինք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
== Նախապատմություն ==
[[Ղրիմի պատերազմ]]ից (1853–1856) հետո, Ռուսաստանը հասկացավ, որ այլ [[Մեծ տերություններ]]ը ջանք չեն խնայի կանխելու նրա մուտքը Միջերկրական ծով: Որպես այլընտրանք, Ռուսաստանը սկսեց բարեկամական հարաբերություններ հաստատել Բալկանյան թերակղզու ժողովուրդների հետ: Այս քաղաքականության շարժիչ ուժը դարձավ [[Պանսլավիզմ|Պանսլավիկ]] շարժումը, ինչը դարձավ Ռուսաստանի արտաքին քաղաքականության բաղադրիչներից մեկը մինչև 1917 թվականը<ref name="Tuminez1">{{cite book | last = Tuminez | first = Astrid S. | title =Russian nationalism since 1856: ideology and the making of foreign policy | publisher = Rowman & Littlefield Publishers, Inc. | year =2000 | isbn =978-0-8476-8884-5 | page =89 }}</ref>: Աշխատելով այս ուղղությամբ, հաղթական [[Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)|1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմից]] հետո ռուսները հիմնեցին ինքնավար Բուլղարիայի տարածաշրջանը: Նույն կերպ փրկելով սերբերին թուրքերի լծից 1876 թվականին, ռուսները ստիպեցին երկու տարի անց ճանաչել Սերբիայի անկախությունը<ref name="Frucht1">{{cite book | last = Frucht | first = Richard C. | title =Eastern Europe: An Introduction to the People, Lands, and Culture | publisher = ABC-CLIO | year =2005 | isbn =978-1-57607-801-3 | pages =538–9 }}</ref> Այնուամենայնիվ չնայած ռուսների պաշտպանությանը, այս երկու երկրները ժամանակի ընթացքում անհանդուրժողականության ֆոնի վրա ունեցան [[Սերբ-բուլղարական պատերազմ|կարճատև պատերազմ]] միմյանց միջև: Եվրոպական տերություններին հակընդեմ, հատկապես Ավստրո-Հունգարիայի կողմից հրահրված [[Բոսնիական ճգնաժամ]]ից հետո, ռուսները ձեռնամուխ եղան բալկաններում ստեղծելու սլավոնական դաշինք ուղղված Ավստրո-Հունգարիայի և Օսմանյան կայսրության դեմ: Ռուսները դիվանագիտական լծակների շնորհիվ ստիպեցին երկու երկրներին (Բուլղարիա և Սերբիա) հասնել համաձայնության և կնքել դաշինք:
 
Ռուսների կողմից Սերբիայի և Բուլղարիայի վրա ճնշման ֆոնին տեղի ունեցավ Ալբանիայի ապստամբությունը 1911 թվականին, որը նպաստեց լիգայի ձևավորմանը: 1912 թվականի մայիսին Ալբանիան հաջողությամբ նվաճեց [[Սկոպյե]]ն և շարժվեց [[Մոնաստիր]]ի ուղղությամբ` ստիպելով թուրքերին ճանաչել [[Ալբանիա]]յի ինքնավարությունը 1912 թվականի հունիսին: Սերբիայի համար դա աղետալի էր, քանի որ նրանք հույս ունեին արշավել դեպի հյուսիս Ավստրո-Հունգարիայի կողմից Բոսնիայի և Հերցեգովինայի անեքսավորումից հետո: Այժմ Սերբիան միակ արշավանքի ուղղությունը տեսնում էր դեպի հարավ, վերջ տալով Ալբանական վիլայեթի ստեղծման հուսերին: Այժմ սերբերը ստիպված էին պայքարել անկախ ալբանական պետության ստեղծման դեմ: Մյուս կողմից Բուլղարիան օգտագործեց սերբերի այս խառնաշփոթը, որպեսզի իր համար նպաստավոր համաձայնության գա [[Վարդար Մակեդոնիա]]յի հարցում: Այսպիսով երկու երկրների միջև կնքվեց վերջնական դաշնություն ուղղված Օսմանյան Թուրքիայի դեմ, հաղթանակի դեպքում Բուլղարիային կմնար ամբողջ Մակեդոնիան [[Կրիվա Պալանկա]]-[[Օհրիդ]] գծից հարավ: Սերբերին պետք է բաժին հասներ հարավային գիծը, ներառյալ Կոսովոն և արևմուտքը [[Ադրիատիկ ծով]]ի ափով: Այս տարածքը ներառում էր ներկայիս Ալբանիայի հյուսային մասը` սերբերին տալով ելք դեպի ծով: Մյուս կողմից Սերբիան պատրաստ էր փոխանակել Մակեդոնիան Ալբանիայի հետ, մտահղացում, որը կարևոր նշանակություն ունեցավ Լիգայի փլուզման հարցում 1913 թվականին, երբ Մեծ տերությունները բացի Ալբանական պետության ստեղծումից մերժեցին սերբերին նրա այլ տարածքային պահանջները այս ուղղությամբ:
 
== Ծանոթագրություններ ==