«Գրաֆիտի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
Այսօրվա գրաֆիտին ստեղծվել է [[1960]]-ականներին [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]ում, ի սկզբանե այն ունեցել է բավականին մռայլ իմաստ։ Փողոցային հանցագործ միավորումները, գրելով սեփական միավորման անունը պատերին, նշել են այն բոլոր տարածքները, որտեղ ըստ իրենց դրված օրենքների պետք է գործեն իրենք, այդ կերպ պայմանավորվածություն ստեղծելով այլ միավորումների հետ համատեղ քաղաքի բաժանման համար։ Իհարկե այս առանձնահատման ձևը նաև օգնել է օրինապահ ուժերին, իրենց ի դեմս հանցագործների պայքարի մեջ և Գրաֆիտին դարձել է ոչ օգտակար ձև նշվելու հանցագործների համար, այն հետզհետե դարձել է ավելի վանդալիզմի նման երևույթ, իսկ իր զարգացման ընթացքում նաև ստանալով նոր որակ և երիտասարդության կողմից այլ տեսակետից նայվելով դարձել է տեխնիկապես բարդ և նույնիսկ կոմերցիոն արժեք ունեցող նկարչական ուղղություն։
 
[[Պատկեր:Երևանյան գրաֆիտի.jpg|մինի|700px1300px|կենտրոն|Գրաֆիտիի օրինակ Key-ի կողմից, Երևան]]
 
Գրաֆիտին թերևս չի համարվում պրոֆեսսիոնալ նկարչական ոճ, բայց մեծ համբավ ունի երիտասարդության և հասուն մարդկանց շրջանակներում, այդ պատճառով բավարարվում է ինքնազարգացմամբ, որն իսկապես աշխատում է ազատամտության և էնտուզիազմի հաշվին։ Այսօր գրաֆիտին ոչ միայն նկարչական նշանակություն ունի, այլ նաև իմաստավոր, քանի որ երիտասարդությունը շատ հաճախ պատերին նկարված պատկերների և բառերի միջոցով անդրադառնում է իրեն հուզող հարցերին, օրինակ [[2004]] թվականին նկատվել են բազում նկարազարդված պատեր ամբողջ աշխարհում նկարված [[Իրաք]]յան պատերազմի թեմատիկայով։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գրաֆիտի» էջից