«Գվադելուպյան Տիրամայր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 46.
Իսկ Գվադելուպյան հետազոտությունների կենտրոնից պերուացի ինժեներ Խոսե Աստե Թոնսմանի պնդմամբ, պատկերի հայացքի թվային սկանավորման արդյունքում, աչքերում պահպանվել են Խուան Դիեգոյի արտացոլանքը, ընդ որում երկու աչքում էլ նույն պատկերն է միայն տարբեր ռակուրսներից, ճիշտ այնպես, ինչպես մարդկային աչքերում արտացոլվում է այն, ինչ կատարվում է շրջապատում<ref>[http://www.unexplainedstuff.com/Religious-Phenomena/Virgin-of-Guadalupe.html Encyclopedia of the Unusual and Unexplained //Virgin of Guadalupe]</ref>։
[[Պատկեր:El Rostro de la Virgen.jpg|մինի|Տիրամոր դեմքը]]
Մի շարք փորձագետներ պնդում են, որ կտավը չի պարունակում ոչ մի գրունտային շերտ, որը պարտադիր է ներկելուց առաջ։ Նրանք նաև նշում են կտավի և պատկերի արտակարգ պահպանվածությունը, այն դեպքում երբ կակտուսի մանրաթելերից պատրաստված կտորը երկարակյաց չէ (20 տարուց այն մաշվում է): Այս դեպքում թիկնոցը 500 տարեկան է, ընդ որում 130 տարի պահպանվել է ապակով չծածկված, ենթարկվելով մթնոլորտի, լույսի, մոմի ծխի և հավատացյալների համբյուրներիհամբույրների ազդեցությանը։
Միաժամանակ կան աղբյուրներ, համաձայն որոնց, ինֆրակարմիր հետազոտությունը և խոշոր պլանի պատկերները ցույց են տալիս, որ օգտագործված է պիգմենտ դեմքի շրջանում կտավը ծածկելու համար։ Նկատվում է նաև ճաքեր ուղղահայաց կարի երկայնքով և հետքեր, որոնք հիշեցնում են էսքիզի գծեր։
Դիմանկարիչ [[Գլեն Թեյլոր]]ը նկատում է, որ Տիրամոր մազերը կենտրոնում չեն, աչքերի ուրվագծերը այնպիսին են, որոնք լինում են նկարներում, սակայն ոչ բնության մեջ, իսկ դիմագծերը արված են վրձնով, ինչը վկայում է այն մասին, որ նկարը արտատպված է ոչ արհեստավարժ նկարչի կողմից, բայց վարպետորեն կեղծվել է<ref>[http://www.csicop.org/sb/show/miraculous_image_of_guadalupe ‘Miraculous’ Image of Guadalupe — CSI]</ref>։