«Լիխտենշտայն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-== *Բնակչությունը *== +== Բնակչություն ==)
Տող 70.
Աշխարհագրական լայնությունը՝ 47 աստիճան և 10 րոպե (հյուսիսային), աշխառհագրական երկայնությունը՝ 9 աստիճան և 32 րոպե(արևելյան)։ Փոքր-ինչ եռանկյան նմանվող այս պետության տարածքը գտնվում է Վերին-հռենոսյան հարթավայրի և Ալպյան լեռների վրա։ Ամբողջ արևմտյան սահմանով անցնում է հռենոս գետը։ Շվեցարիայի և Լիխտենշտայնի սահմանի վրա գտնվող Գրաուշպից (2599 մ) լեռը համարվում է Լիխտենշտայնի ամենաբարձր կետը։ Երկրի ձգվածությունը հյուսիսից հարավ կազմում է 24 կմ։ Տարածքի մակերեսը 160 քառ. կմ է, իսկ սահմանի երկարությունը՝ 77.9 կմ։ Մեղմ ալպյան կլիմա ունեցող երկրում տեղումների քանակը տատանվում է 700-ից 1200 մմ սահմաններում։ Հիմնականում եղևնով, կաղնենով և հաճարենով ծածկված անտառները կազմում են երկրի տարածքի ավելի քան երրորդ մասը (35 տոկոսը)։ Թեև մշակվող հողերը կազմում են 24 տոկոս, այնուամենայնիվ հացահատիկի մշտական մշակման հողատարածքներ չկան։
 
=== ԲնակչությունըԲնակչություն ===
2011 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ բնակչությունը կազմում է 36 476 մարդ։ Տարեկան կտրվածքով ծնելիությունը կազմում է 0.975%, մահացությունը՝ 0.739%, որից մանուկ հասակում մահացությունը՝ 0.426, ներգաղթը՝ 0.466%։ Փաստորեն բնակչության տարեկան աճը կազմում է 0.7%, իսկ բնական աճը՝ 0.236%։ Տղամարդկանց միջին տարիք է համարվում 76.6-ը, իսկ կանանց մոտ՝ 83.5-ը։ Լիխտենշտայնի էթնոսին անվանում են ալեմաններ, որոնք կազմում են բնակչության 65.6։ կան նաև իտալացիներ, շվեցարացիներ և ավստրիացիներ։ Պաշտոնական լեզուն գերմաներենն է, բայց հիմնականում օգտագործում են նրա ալեմանյան բարբառը։ Ամենախոշոր քաղաքը Շանն է (5765 մարդ), այնուհետև մայրաքաղաք Վադուցը (5088 մարդ)։