«Վիեննայի վեհաժողով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 11, էջ 427 oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 1.
{{զգուշացում ՀՍՀ}}{{չեզոքություն}}
[[Պատկեր:CongressVienna.jpg|մինի|Վիեննայի վեհաժողովի մասնակիցները|250px]]
'''Վիեննայի վեհաժողով''', համաեվրոպական վեհաժողով, որտեղ որոշվեցին Եվրոպայի պետությունների սահմանները։ Իր ընդգրկմամբ նախադեպը չունեցող Վիեննայի վեհաժողովին մասնակցում էին 2 [[կայսր]], 4 [[թագավոր]], 2 [[թագաժառանգ]] և 215 [[իշխանական տուն|իշխանական տների]] ղեկավարներ։ Այստեղ հավաքվել էր 450 [[դիվանագետ]]։ Այն ավարտեց եվրոպական տերությունների կոալիցիաների պատերազմները նապոլեոնյան [[Ֆրանսիա]]յի դեմ։ Տեղի է ունեցել Վիեննայում [[1814]] թվականի սեպտեմբերից [[1815]] թվականի հունիսը։ Վիեննայի կոնգրեսին մասնակցել են եվրոպական բոլոր պետությունների (բացի [[Թուրքիա]]յից) 216 ներկայացուցիչներ։ Կոնգրեսում առաջատար դեր էին խաղում [[Ռուսաստան]]ը, [[Ավստրիա]]ն և [[Անգլիա]]ն։
Տող 26 ⟶ 27՝
Անգլիան ամրապնդեց իր առևտրական ու ծովային գերիշխանությունը և պահպանեց Հոլանդիայից ու Ֆրանսիայից զավթած գաղութների ու ծովային հենակետերի մի մասը ([[Սալթա]]ն՝ [[Միջերկրական ծով]]ում, [[Հոնիական կղզիներ]]ը, [[Կապի գաղութ]]ը Աֆրիկայի հարավում և [[Ցեյլոն|Ցեյլոն կղզին]])։
 
Վիեննայի կոնգրեսի եզրափակիչ պայմանագրի հատուկ հոդվածները վերաբերում էին միջազգային հարաբերությունների տարբեր հարցերի։ Պայմանագրին կցվեցին մի շարք հավելվածներ։ Վիեննայի կոնգրեսի հետադիմական որոշումների հետևանքով Լեհաստանը չորրորդ անգամ բաժանվեց։ Ամրապնդվեց Գերմանիայի և Իտալիայի քաղաքական մասնատվածությունը։ Այդ երկրներում իր փաստական գերիշխանությունը հաստատեց Ավստրիան։ Վիեննայի կոնգրեսի ամրապնդեց նապոլեոնյան պատերազմների վերջում ստեղծված ուժերի նոր հարաբերակցությունը, ինչպես նաև միջազգային հարաբերություններում ցարական Ռուսաստանի և [[Մեծ Բրիտանիա]]յի առաջատար դերը, որը պահպանվեց մի քանի տասնամյակ։ Որպես Վիեննայի կոնգրեսի պայմանագրի լրացուցիչ ակտ [[1815]] թվականիի [[սեպտեմբերի 26]]-ին ստեղծվեց [[Սրբազան դաշինք]]ը։
 
{{ՀՍՀ|հատոր=11|էջ=427}}