«Կարլ Փոփեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հ․ 9, էջ 381 oգտվելով ԱՎԲ
չNo edit summary
Տող 2.
| բնագիր անուն = Karl Popper
}}
Սըր '''Կարլ Ռեյմունդ Փոփեր''' ({{lang-de|Karl Raimund Popper}}, {{ԱԾ}}), [[ավստրիա]]ցի և բրիտանացի փիլիսոփա ուև սոցիոլոգ։ XX դարի գիտության ամենաազդեցիկ փիլիսոփաներից մեկը։ Հայտնի է քաղաքական և սոցիալական փիլիսոփայությանը նվիրված իր աշխատություններով։ Քննադատել է գիտական մեթոդի դասական հասկացությունները, ինչպես նաև պաշտպանել է ժողովրդավարության ու սոցիալական կրիտիցիզմի սկզբունքները, որոնց նա առաջարկում էր հետևել «բաց հասարակության» կայացմանը հասնելու համար։
 
[[1934]]-ին լույս տեսած «Հետազոտության տրամաբանություն» գրքով հիմնադրել է քննադատական ռացիոնալիզմի փիլիսոփայական ուղղությունը, ըստ որի՝ վերջնական ճշմարտություններ չկան։ Մարդկային գիտելիքը զարգանում է քայլ առ քայլ հերքելով սխալ վարկածները։ «Բաց հասարակությունն ու նրա թշնամիները» դասական դարձած գրքում (թարգմանված է հայերեն<ref>Կառլ Ռեյմունդ Պոպեր, Բաց հասարակությունն ու դրա թշնամիները, Հատոր 1-Պլատոնը, Երևան, «Հայաստան» հրատարակչություն,2001 թ., 431 էջ։</ref><ref>Կառլ Ռեյմունդ Պոպեր, Բաց հասարակությունն ու դրա թշնամիները, Հատոր 2, Երևան, «Հայաստան» հրատարակչություն,2006 թ., 408 էջ։</ref>), որը գրել է 1945-ին Նոր Զելանդիայում, ուր արտագաղթել էր նացիստական տիրապետության տակ գտնվող Ավստրիայից, Փոփերը քննադատության է ենթարկում բոլոր ամբողջատիրական համակարգերը։
Տող 9.
[[1937]]-[[1946]] թվականներին եղել է համալսարանի դասախոս [[Նոր Զելանդիա]]յում, [[1946]]-[[1949]] թվականներին՝ [[Լոնդոն]]ի համալսարանի տնտեսագիտության դպրոցի դասախոս, [[1949]] թվականից՝ [[Լոնդոն]]ի համալսարանի պրոֆեսոր, բնագիտության զարգացմանը նպաստող թագավորական ընկերության անդամ։ Իր ուսմունքը Պոպպեր անվանում է քննադատական ռացիոնալիզմ՝ ի հակադրություն հյումիզմից սերող տրամաբանական էմպիրիզմի և շեշտելով իր հարազատությունը Ի․ Կանտի գիտաբանական գաղափարներին։ Մեթոդաբանության մեջ Պոպպերը առաջադրել է [[հերքելիություն|ֆալսիֆիկացման սկզբունքը]], գիտության էվոլյուցիոն զարգացման տեսակետը, ճանաչող սուբյեկտից օտարված օբյեկտիվ գիտելիքի («երրորդ աշխարհի») գաղափարը։ Գիտության զարգացումը Պոպպերը ներկայացնում է որպես միմյանց անընդհատ հաջորդափոխող տեսությունների շարք։
 
Տեսությունը փորձի ընդհանրացում չէ, այլ հիպոթեզ է, որը լուծում է որոշակի պրոբլեմ և «բաց է» քննադատության ու հերքման համար, էմպիրիկ գիտություններում՝ փորձնական հերքման համար։ Գիտելիքի բովանդակության այս չափանիշներով Պոպպերը պահպանում է ընդհանրական օրենքներն ու տեսությունները, բայց մերժում է «ամեն ինչ բացատրող» տեսական ուսմունքները,(օրինակ՝ այդ թվում մարքսիզմը։ Այս հետադիմական գաղափարական դիրքավորումն ունի նաև այն իմացաբանական արատը, որ փիլիսոփայությունը քննում է մասնավոր գիտության չափանիշներով։[[մարքսիզմ]]ը)։ Պոպպերը ժխտում է պատմականության սկզբունքը՝ գտնելով, որ այն բնության և հասարակության զարգացումը ներկայացնում է իբրև կանխորոշված ընթացք։
 
== Ծանոթագրություններ ==