«Հարրի Փոթեր (կերպար)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 55.
Մյուս տարում երեկոյան Սև Լորդը՝ իմանալով Հարիի գտնվելու վայրը, հայտնվում է Գոդրիկի Խորշում և հարձակվում է Փոթերի ընտանիքի վրա։ Ջեյմսը փորձում էր պաշտպանել ընտանիքը, բայց մահանում է Ավադա Կեդավրա կախարդանքից։ Սևերուս Սնեյփի խնդրանքով Սև Լորդը չպետք է ձեռ տար Լիլիին, սակայն Լիլին դեմ է դուռս գալիս Լորդին՝ պաշտպանելով զավակին։ Այդ ժամանակ Լորդը սպանում է նրան։
Երբ Վոլդեմորթը փորձում է սպանել Հարիին, Լիլիի զոհաբերական պաշտպանությունը անդրադառձնում է մահացու կախարդանքը, թողնելով միայն սպի Հարիի ճակատին կայծակի տեսքով, և հարվածում է Վոլդեմորթին, նեյտրալացնելով վերջինիս երկար տարիներ։ Դա Հարիի սպանության առաջին փորձն էր։ Ընդ որում Վոլդեմորթի հոգու մի մասը պոկվել էր և դիպչել էր Հարի Փոթերին՝ դառձնելով նրան հորկրուքս։ Երեխային վերցրել են ողբերգության վայրից և հանձնել էին միակ բարեկամներին՝ Վերնոն և Պետունիա Դարզլիները։
Իր կյանքի առաջի 10 տարի Հարին ապրում էր չկասկածելով կախարդության գոյության մասին։ Դարզլիները պահում էին նրան հպատակության և ճնշման տակ՝ հույս տածելով չեզոքացնելով նրա հմայության հանդեպ ունակություները, որոնք, նրանց կարծիքով, աննորմալ են ընթանրապես։ընդանրապես։ Սակայն, չնայաց վերհիշյալ հանգամանքների, Հարին մերթ ցուցաբերում էր մոգական ունակություները, ինչի պատճառով ամեն անգամ պատժվում էր։
Տասնմեկ տարեկանում նրան սկսեցին գալ նամակներ Հոգվարթսից, սակայն Դարզլիները ոչնչացնում էին դրանք, թույլ չտալով Հարիին դրանք կարդալ։ Այդ իսկ պատճառով նամակները նորեն գալիս էին։ Վերջացավ դա այն ժամանակ, երբ Դարզլիները և Հարին՝ փորձելով թագնվել նամակներից մի կղզու փոքր տնակում, այցելում է Հագրիդը, որը պատմում է տղային իր անցյալի մասին և կախարդների աշխարհի մասին։ Իր հետ Հարին այցելում է Շեղ Նրբանցքը, որպիսզի գնի այն ամենը ինչը անհրաժեշտ է դպրոցում։ Ամեն ինչից բացի, Շեղ Նրբանցքում Հագրիդը և Հարին այցելում են Գրինգոթս բանկը և Հարին իմանում է, որ բավականին հարուստ է։ Ամիս անց Հարին նստում է Հոգվարթս էքսպրես և ժամանում է Հոգվարթս։ Գնացքում՝ ուղեվորվելով Հոգվարթս, Հարի Փոթերը ընկերանում է Ռոն, ֆրեդ և Ջորջ Ուիզլիների հետ։ Դրակո Մալֆոն նույնպես առաջարկում է նրան ընկերություն (նրանք հանդիպել էին մինչ այդ մադամ Մալկինի խանութում, որը գտվում է Շեղ նրբանցքում), բայց Հարիին դուր չի գալիս նրա խորհուրդը չշփվել Ռոնի հետ և նրա արհամարհանքը Հագրիդի նկատմամբ։ Հարին և Դրակոն վիճում էին, այդ ժամանակից ի վեր նրանք թշնամանում էին։ Տեսակավորող գլխարկը առաջարկում է Հարիին ընտրել Սլիզերին, բայց նա հրաժարվում է։ Այդ ժամանակ գլխարկը ուղարկում է նրան Գրիֆինդոր, որտեղ նույնպես ընտրվում էին Ռոն և Հերմիոնան։
{{quote|