«Սլավոններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
 
'''Սլավոններ''', լեզվական ազգակցությամբ (տես՝ [[Սլավոնական լեզուներ]]) և ծագման, ընդհանրությամբ միավորված ժողույուրդների խոշորագույն խումբ [[Եվրոպա]]յում։ Ընդհանուր թիվը՝ մոտ 277 միլիոն ([[1978]] թվական։ Բաժանվում են արևելյան ([[ռուսներ]]՝ 138, 6 մլն, [[ուկրաինացիներ]]՝ 44 մլն, [[բելոռուսներ]]՝ 9, 7 մլն), արևմտյան ([[լեհեր]]՝ 39, 1 մլն, [[չեխեր]]՝ 10․4 մլն, [[սլովակներ]]՝ 5, 3 մլն, լուժիկներ՝ 0, 1 մլն, կաշուբներ) և հարավային ([[բուլղարներ]]՝ 8․4 մլն, [[սերբեր]]՝ 9, 55 մլն, Խորվաթներ՝ 5․4 մլն, սլովեններ՝ 2, 1 մլն, հարավսլավացի մակեդոնացիներ՝ 1, 6 մլն, բոսնիացիներ՝ 2․05 մլն, չեռնոգորցիներ՝ 0, 58 մլն) սլավոնների։ Հին սլավոնների պատմության աղբյուրներ են հնագիտական և լեզվաբան տվյալները, հունա-հռոմեական պատմիչների (Պլինիոս Ավագ, Տակիտոս, Պտղոմեոս, Յորդանոս, Պրոկոպիոս Կեսարացի և ուրիշներ) տեղեկությունները, վաղ միջնադարյան տարեգրությունները, ժամանակագրությունները։ Հնում վենեդներ անվանմամբ հայտնի սլավոնների մասին վաղ պատմական տվյալները վերաբերում են [[I]]-[[II դար]]երին։ Ըստ լեզվաբանության տվյալների՝ հին սլավոնները տարածված են եղել [[Կենտրոնական Եվրոպա|Կենտրոնական]] և [[Արևելյան Եվրոպա]]յում։ Մ․ թ․ ա․ II-I հազարամյակներում Հյուսիսային Մերձսևծովյան շրջաններից մինչև Կենտրոնական Հյուսիս և [[Արևելյան Եվրոպա]] ընկած տարածքում բնակվել են սլավոնների անասնապահ և երկրագործ նախնիները՝ տշինեցկյան, լուժիկյան, պոմորյան և այլ հնագիտական մշակույթների կրողները։ [[II դար|II]]-[[IV դար]]երում գերմանական ցեղերի ([[գոթեր]], գեպիդներ) հարավ շարժվելու հետևանքով խախտվել է սլավոնների բնակեցրած տարածքի ամբողջականությունը, որն Էլ, հավանաբար, կարևոր նշանակություն է ունեցել սլավոնների արևելյան և արևմտյան հատվածների բաժանման համար։ [[V դար]]ի վերջին, հոների տերության անկումից հետո, սլավոնները սկսել են տեղաշարժվել դեպի հարավ Դանուբի և հյուսիս-արևմտյան մերձսևծովյան շրջանները) և ներխուժել [[Բյուզանդական կայսրություն|Բյուզանդական կայսրության]] բալկանյան տիրույթները։ [[VIII դար|VIII]]-[[XII դար]]երում պոլաբյան և պոմորյան սլավոնները ենթարկվել են գերմանացի ֆեոդալներին, սլովակներին տիրել են հունգար [[Ֆեոդալիզմ|ֆեոդալներ]]ը։ Առաջին վաղ ֆեոդալական պետությունները հարավային սլավոնների մոտ ([[Բուլղարիա]], այնուհետև՝ [[Սերբիա]]) ձևավորվել են [[VII դար|VII]]-[[XI դար]]երում․, արևելյան սլավոնների մոտ (Հին Ռուսաստանի պետություն)՝ [[IX դար]]ում, արևմտյան սլավոնների մոտ (Սեծ Մորավական տերություն, այնուհետև՝ [[Չեխիա]], [[Լեհաստան]])՝ IX-[[X դար]]երում․։ IX-X դարերում սլավոններն ընդունել են քրիստոնեություն։ [[XIII դար]]ում սլավոնների մեծ մասը ենթարկվել են մոնղոլական արշավանքներին։ [[XIII դար|XIII]]-[[XV դար]]երում սլավոնները մերձբալթյան ժողովուրդների հետ ծանր պայքար են մղել գերմանական ֆեոդալների դեմ։ [[XIV դար|XIV]]-[[XX դար]]երի սկիզբը նրանք պայքարել են թուրք, զավթիչների դեմ։ [[1654]] թվականին [[Ուկրաինա]]ն, իսկ [[XVIII դար]]ի վերջին՝ արևելքի մեծ մասը վերամիավորվել են Ռուսաստանին։ XVIII դ․ բաժանումների հետևանքով անկախությունը կորցրին լեհերը։ XVIII-[[XIX դար]]երում ռուս-թուրքական պատերազմների հետևանքով իրենց անկախությունը վերականգնեցին Չեռնոգորիան, Սերբիան, Բուլղարիան։ Կապիտալիզմի զարգացման պայմաններում XIX դ․ ձևավորվեցին սլավոն․ բուրժ․ ազգերը։ Ուժեղացավ սլավոն, ճնշված ժողովուրդների ազատագրական պայքարը [[Գերմանիա]]յի, Ավստրո-Հունգարիայի և [[Թուրքիա]]յի դեմ։ [[1917]] թվականի Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շնորհիվ ազգային պետականություն ձեռք բերեցին ուկրաինացիներն ու բելոռուսները, որոնք հասարակական-տնտեսական նոր վերափոխումների հետևանքով ձևավորվեցին որպես սոցիալիստական ազգեր։ Ալավոնական ժողովուրդների միասնականությունն առավել ամրապնդվեց ու ակներև դրսևորվեց ֆաշիզմի դեմ պայքարում, [[1939]]-[[1945]] թվականներին [[երկրորդ համաշխարհային պատերազմ]]ի ժամանակ։ [[1939]] թվականին և ետպատերազմյան առաջին տարիներին վերամիավորվեցին ուկրաինական և բելոռուսական բոլոր հողերը, ինչպես նաև վերականգնվեց լեհերի ու չեխերի Էթնիկական բուն տարածքը։ Քաղաքական և հասարակական-տնտեսական վերափոխումների հետևանքով Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայում առաջացան սոցիալիստական սլավոնական պետություններ, ձևավորվեցին սոցիալիստական սլավոնական ազգեր (լեհեր, չեխեր, սլովակներ, խորվաթներ, բուլղարներ և այլն)։
 
=== ԱՐԵՎՄՏՅԱՆ ՍԼԱՎՈՆՆԵՐ ===
Արևմտյան սլավոնները (լեհեր, չեխեր, սլովակներ, մորավներ) զբաղեցնում էին Էլ­ բա գետից արևելք ընկած տարածքները: IX դարում կազմավորվեց Մեծ Մորավիա իշխանությունը: Բյուզանդիայից այստեղ ժամանեցին քրիստոնեության քարոզիչներ Կիրիլ և Մեթոդիոս եղբայրները: Քրիստոնե­ությունը տարածելու նպատակով նրանք ստեղծեցին սլավոնական այբուբենը և Աստ­ վածաշունչը հունարենից թարգմանեցին սլավոներեն: IX դ. վերջին Մեծ Մորավիայի կազմում ձևավորվեց չեխական իշխանու­ թյունը, որը շուտով անկախացավ: Չեխերը քրիստոնեությունն ընդունեցին կաթոլիկ ձևով: Չեխական եկեղեցին ենթարկվեց Հռոմի պապին: Լեհական պետությունը առաջացավ X դարում: 966 թ.՝ Մեշկո I իշխանի մկրտությու­ նից հետո, այստեղ նույնպես հաստատվեց կաթոլիկ եկեղեցին:
 
=== ՀԱՐԱՎԱՅԻՆ ՍԼԱՎՈՆՆԵՐ ===
Հարավային սլավոնները (սերբեր, խոր­ վաթներ, սլովեններ) ապրում էին Բալկան­ յան թերակղզու հյուսիսում: Հետագայում արևելքից այստեղ եկան թյուրքալեզու բուլղարները: 681 թ. նրանք ստեղծեցին Բուլղարական թագավորությունը: Բուլղար­ ները ձուլվեցին տեղաբնիկ սլավոններին: Այսպես ձևավորվեց սլավոնական բուլղար ժողովուրդը: IX դ. կեսերին բուլղարները ընդունեցին քրիստոնեությունը հունա­ կան ձևով: IX դարում կազմավորվեց Սերբական պե­ տությունը: Սակայն սերբերին չհաջողվեց ստեղծել միասնական եկեղեցի: Սերբերի մի մասը քրիստոնեությունը ընդունեց կաթոլիկ, իսկ մյուս մասը՝ ուղղափառ ձևով:
 
=== ԱՐԵՎԵԼՅԱՆ ՍԼԱՎՈՆՆԵՐԸ ===
Եվրոպայի արևելյան շրջաններում հին ժամանակներից բնակվում էին սլավոնա­ կան բազմաթիվ ցեղեր: Առաջին հազա­ րամյակի կեսերին նրանք դեռևս ապրում էին տոհմատիրական հասարակության պայ­ մաններում: VI–VIII դարերում արևելյան սլավոնների մոտ սկսեցին ձևավորվել ցեղային խոշոր մի­ ություններ: Դնեպր գետի միջին հոսանքի շրջանում՝ Կիևի (ներկայիս Ուկրաինայի մայ­ րաքաղաքը) մոտ, ապրում էին պոլյանները: Հայտնի էին նաև վյատիչների, դրևլյաննե­ րի, սևերյանների և այլ ցեղային միու­ թյունները: Ամենազարգացածը պոլյաններն էին: Նրանց տարածքն անվանում էին Ռուս՝ Դնեպրի վտակ Ռոս գետի անունից: Այստե­ ղից էլ հետագայում առաջացել է Արևելյան Եվրոպայի մեծ մասն ընդգրկող պետության Ռուսիա անվանումը: Արևելյան սլավոնների յուրաքանչյուր ցե­ ղային միության գլուխ կանգնած էր ռազմա­ կան առաջնորդը՝ իշխանը: Վերջինս ուներ զինված ջոկատ, որը կոչվում էր դրուժինա: Պատերազմի դեպքում հավաքագրվում էր նաև աշխարհազոր ժողովրդից:
 
== Աղբյուրներ ==
* [http://www.i-patriot.com/taxonomy/term/5 Սլավոնական պատմությունը] {{ref-ru}}
* Համաշխարհային պատմություն 7,Գ.Հարությունյան,Ա.Նազարյան
{{ՎՊԵ|Slavs|Սլավոններ}}
{{ՀՍՀ}}