«Լույս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (6) oգտվելով ԱՎԲ
Տող 33.
որտեղ <big>θ<sub>1</sub></big>-ը և <big>θ<sub>2</sub></big>-ը համապատասխանաբար, 1-ին և 2-րդ միջավայրերով անցնող լույսի ճառագայթի և այդ միջավայրերի հատման գծին տարած ուղղահայացի հետ կազմած անկյուններն են, իսկ <big>n<sub>1</sub></big>-ն ու <big>n<sub>2</sub></big>-ը՝ համապատասխանաբար, նույն այդ միջավայրերի բեկման ցուցանիշները։ Ընդ որում, վակուումի համար <big>n=1</big> և թափանցիկ միջավայրերի համար <big>n>1</big>։
 
== Ի՞նչ է լույսը ==
Նույնիսկ XVII դարում գիտնականները չունեին միասնական կարծիք. նրանց մի մասը, այդ թվում` [[Իսահակ Նյուտոն]]ը, պնդում էր, որ լույսը թեթևագույն մասնիկների հոսք է, մյուսները՝ որ այն կազմված է ալիքներից: Առաջինները լույսի անդրադարձումը բացատրում էին՝ ենթադրելով, որ մասնիկները նյութի մակերևույթից այնպես են հետ ցատկում, ինչպես բիլիարդի գնդակները՝ դաշտի կողերից: Այս տեսությունը լույսը դիտում էր որպես ֆոտոնների՝ տարրական մասնիկների շարժում: Սակայն այն չէր բացատրում լույսի բեկման երևույթը. ինչո՞ւ է մասնիկների մի մասը հետ ցատկում նյութի մակերևույթից, իսկ մյուսը՝ անցնում: Այս և նման շատ երևույթներ ավելի հեշտ էին բացատրվում լույսի ալիքային տեսության դիրքերից, որի հեղինակը անգլիացի ֆիզիկոս [[Թոմաս Յունգ]]ն էր (1773–1829): Սակայն Յունգը չէր ընդունում լույսի` մասնիկների հոսք լինելու գաղափարը: Միայն 1905 թվականին [[Ալբերտ Այնշտայն|Ալբերտ Այնշտեյն]]ն ապացուցեց, որ լույսը միաժամանակ ունի և՜ մասնիկների, և՜ ալիքների հատկություններ:
Ժամանակակից պատկերացումների համաձայն՝ լույսը էլեկտրամագնիսական ալիքների տարատեսակ է:
Արեգակի և աստղերի, կրակի և էլեկտրական կայծի լույսը ծնվում է մինչև մի քանի հազար աստիճան տաքացած ատոմներում: Բայց լինում է նաև [[«սառը» լույս]], որն արձակում են փտած փայտը, լուսատտիկները, տաք ծովերի ջրերում բնակվող որոշ միկրոօրգանիզմներ և մարդկանց ստեղծած լուսարձակող ներկերը: Այդ լույսն առաջանում է քիմիական ռեակցիայի արդյունքում, և այս դեպքում արդեն շատ տաքանալը պարտադիր չէ:
== Լույսի հատկությունները բնորոշող մեծությունները ==
{| class="wikitable"
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լույս» էջից