«Սիմեոն Ապարանցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
+{{Տեղեկաքարտ Անձ}} oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Սիմեոն Ապարանցի''', 16-17–րդ դարերի բանաստեղծ և մանկավարժ։ Իր մականունն ստացել է ծննդավայրի՝ [[Մոկք|Մոկաց նահանգ]]ի [[Սպարկերտ]] գավառի Ապարանք գյուղի անունից։ [[Բաղեշ|Բաղեշի]] խնդրակատար վանքում, ապա Ոստանի դպրոցում կրթվելուց հետո Մեծոփում, Կարինում, Վանում դասավանդել է փիլիսոփայություն, աստվածաբանություն, քերականություն, բանաստեղծական արվեստ, պատմություն, գրչություն և այլն։ Հռչակվել է [[րաբունապետ]], եղել իր ժամանակի ամենանշանավոր մանկավարժներից։ Ապարանցին շուրջ երեսուն տարի (1585 - 1614) մանկավարժական գործունեություն է ծավալել ժամանակի նշանավոր դպրոցներում՝ Մեծոփում, [[Կարին]]ում և [[Վան]]ում՝ տալով հայ դպրոցին, մատենագրությանը և գրչության գործին նվիրված աշակերտներ։ Ապարանցու գրական ժառանգության մեշ կարևոր տեղ է գրավում «Շարագրութիւն հոմերական վիպասանութեամբ...» քերթվածը։ Նրա այս երկի ինքնագիրը չի պահպանվել։ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում է երեք ընդօրինակություն, որոնցից հնագույնը՝ № 6548 գրչագիրն ընդօրինակված է Ապարանցու աշակերտ Անանիայի ձեռքով, բանաստեղծ ուսուցչի ներկայությամբ և, անտարակույս, նրա որոշ հսկողությամբ, Մեծոփի մատենադարանի համար։ Դրանով այս ձեռագիրն ստանում է գրեթե հեղինակային ինքնագրի արժեք։ «Վիպասանությունն» ուշագրավ է թե՛ գրականագիտական և թե՛ բանասիրական առումով։
 
Անանիա Նախավկայեցու և Կիրակոս Այրարատեցոu խնդրանքով չափածոյի է վերածել մի պատմագիրք, որն իր միջավայրում հայտնի է եղել «Վիպասանութիւն Ղագարու Փարպեցւոյ» անվամբ, բայց իրականում բովանդակում էր [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեցու]] և [[Սեբեոս]]ի երկերը։ Բանաստեղծն իր առաշ նպատակ է դրել շարադրել Պահլավունի և Մամիկոնյան տոհմերի պատմությունը։ Քանի որ ձեռագրի բովանդակությունը հնարավորություն չէր ընձեռում այդ պատմությունը լիովին ներկայացնել, ուստի նա ստիպված դիմում է նաև ուրիշ աղբյուրների և գրում է (1590 թ.) Վիպասանությունը, որ հետագայում տպագրվել է Վաղարշապատում, մի գրչագիր օրինակի հիման վրա։ Պահլավունի տոհմի պատմությունը շարադրելու համար, Ապարանքին նյութ է քաղել զանազան աղբյուրներից, որոնցից ամենահիմնականը [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]] «[[Հայոց պատմություն (Մովսես Խորենացի)|Հայոց պատմությունն]]» է։
Գեղարվեստական տեսանկյունից առավել ուշագրավ են Ս. Ապարանեցու ողբերը, որոնք օժտված են քնարական անմիջականությամբ, հագեցած ժանրին բնորոշ դիմառնության, երկխոսության, հռետորական դիմումի, հանդիպադրության, պատկերավորման ու արտահայտչական այլ միջոցներով։
Այդ գործերը գրված են հայ դասական ողբերի նմանությամբ, հատկապես՝ առկա է Ներսես Շնորհալու «[[Ողբ Եդեսիո|Ողբ Եդեսիոյ]]» երկի ազդեցությունը։ Փայլատակում են լավատեսության և հույսի տողեր, որոնք նորամուծություն են հայ դասական ողբի ժանրում։
 
== Արտաքին հղումներ ==