«Խոզաբուծություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: → (484) oգտվելով ԱՎԲ
Տող 6.
== Խոզաբուծությունն աշխարհում ==
Խոզաբուծությամբ մարդիկ զբաղվել են հնուց։ Մինչև [[18]]-[[19-րդ դար]]երում եվրոպական երկրներում հիմնականում տարածված էին տեղական, ցածր մթերատու խոզեր։ [[19-րդ դար]]ից [[Եվրոպա]]յում, հատկապես [[Անգլիա]]յում, ստեղծվեցին բարձր մթերատու ցեղեր։ Ռուսաստանում խոզաբուծությունը հետամնաց ճյուղերից էր, բուծվում էին տեղական, ցածր մթերատու խոզեր։ [[19-րդ դար]]ի վերջերին, արդյունաբերության զարգացմանը զուգնթացզուգընթաց, [[Ուկրաինա]]յում, Կենտրոնական սևահողային շրջաններում, Հյուսիսային [[Կովկաս]]ում ու [[Մերձբալթիկա]]յում ձևավորվեց ապրանքային խոզաբուծությունը։ Սակայն խոզերի ընդհանուր գլխաքանակը դանդաղ էր աճում ([[1916]] թվականին Ռուսաստանում կար 23 միլիոն խոզ)։
 
[[1972]] թվականին աշխարհում խոզերի գլխաքանակը կազմել է 680 մլն, արտադրվել 40, 1 միլիոն տ միս։
 
== Խոզաբուծությունը նախկին ԽՍՀՄ-ում ==
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությ֊ունից հետո սովետական կառավարության ձեռնարկած միջոցառումները նպաստեցին խոզաբուծության հետագա զարգացմանը։ Խոզերի գլխաքանակը [[1928]] թվականին հասավ 27, 7 մլն, [[1976]] թվականին՝ մոտ 58, 8 մլն։ Խոզերի գլխաքանակի ավելացմանը զուգընթաց [[ԽՍՀՄ]]-ում ստեղծվել են բարձր մթերատու ցեղեր, մշակվել խոզաբուծության արդյունաբերության հիմունքներով վարելու նոր ձևեր, կառուցվել պետական խոշոր արդյունաբերական, միջկոլտնտեսային, արտադրության փակ փուլով մասնագիտացված խոզաբուծական տնտեսություններ։