«Մարիա-Լուիզա Ավստրիացի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 3.
 
== Կենսագրությունը ==
1809 թվականին պատերազմից հետո Նապոլեոնն ամուսնալուծվելով  [[Ժոզեֆին դը Բոհարնե]]ից, որպես կին ընտրեց Մարիա-Լուիզային և 1810 թվականի ապրիլի 1-ին [[Փարիզ]]ում կարդինալ [[Ֆոշեի]] կողմից նրանք պսակադրվեցին։ Ավստրիական դեսպան [[Շվարցենբերգ]]ի մոտ տեղի ունեցող ամուսնության   տոնախմբություններն ավարտվեցին մեծ հրդեհով, որին զոհ գնաց նաև Մարիա-Լուիզայի քույրը։  
 
1811 թվականին Մարիա-Լուիզան ունեցավ որդի, ով կոչվեց հոր անունով` Նապոլեոն, և ստացավ [[Հռոմ]]ի արքայի տիտղոսը։
 
1812 թվականին Մարիա-Լուիզան ուղեկցում է Բոնապարտին [[Դրեզդեն]]ում տեղի ունեցող համագումարի ժամանակ։ Մինչ կայսրը պատերազմում էր [[Ռուսաստան]]ի դեմ Մարիա-Լուիզան որպես ռեգենտ մնացել էր Փարիզում, նա ռեգենտությունը պահպանեց նաև 1813-1814 թվականներին։ 1814 թվականին Փարիզի գրացումից հետո կայսրուհին որդու հետ հաստատվեց [[Բլոիս]]ում: Վերջիններս Նապոլեոն Բոնապարտի գահից հրաժարվելուց հետո տեղափոխվեցին [[Շյոնբրուն]]: Պատմաբան [[Անդրե Կաստելո]]յի  «Նապոլեոնի որդին» գրքի համաձայն մայրը Նապոլեոնից բաժանվելուց հետո ավելի քիչ ուշադրություն էր դարձնում որդուն` նրա մեջ տեսնելով հորը։ Հետագա շրջանում մոր և որդու միջև կապը պահպանվում էր միայն Պարմայից Վիեննա ուղարկվող հազվադեպ նամակներով։
 
[[Ֆոնտենբլոյի պայմանագիր (1814)|Ֆոնտենբլոյի պայմանագրի]] համաձայն Մարիա-Լուիզան պահպանեց կայսերական տիտղոսը, իսկ 1816 թվականին ստանձնեց Պարմայի, Պիաչենցայի և Գուաստալլոյի կառավարումը։ Տեղափոխվելով Պարմա նա ձևավորեց արքունիք և ֆավորիտների մեծ բանակ։
Տող 13.
Մարիա-Լուիզայի օբեր-գոֆմարշալ (պալատական պաշտոնյա) ավստրացի գեներալ կոմս [[Ադամ Ալբերտ ֆոն Նեյպպերգ]]ը դարձավ նրա ֆավորիտը` դեռևս մինչև Բոնապարտի մահը։ 1817 թվականին Մարիա-Լուիզան նրանից ունեցավ դուստր, իսկ 1819 թվականին` որդի (տվյալները բերված են Անդրե Կաստելոյի վերոհիշյալ գրքից)։ Արտաամուսնական երեխաների ծնունդը երկար ժամանակ թաքցվում էր անգամ Մարիա-Լուիզայի հորից` Ավստրիայի կայսրից։ Միայն 1821 թվականին Նապոլեոնի մահից հետո Մարիա-Լուիզան ամուսնացավ Նեյպպերգի հետ։
 
Կոմս Նեյպպերգի մահից հետո (1829 թվականի փետրվարի 22) Մարիա-Լուիզան երկրորդ անհավասար ամուսնության արդյունքում դարձավ կոմս [[Շառլ-Ռենե դը Բոմբելեմ]]ի կինը (1834 թվականի փետրվարի 17)։ Մարիա-Լուիզայի կառավարման տարիներին Պարմայում կառուցվեցին կամուրջներ, հիվանդանոցներ և դպրոցներ։ Սկսվեց թատրոնի շինարարությունը, որով քաղաքի բնակիչները հպարտանում են մինչ այժմ։ Մարիա-Լուիզան հանդիսանում է փոքրիկ հերցոգության ամենասիրելի տիրակալը։      
 
== Ծանոթագրություններ ==
Տող 24.
 
== Հղումներ ==
* [https://ru.wikisource.org/wiki/%D0%AD%D0%A1%D0%91%D0%95/%D0%9C%D0%B0%D1%80%D0%B8%D1%8F-%D0%9B%D1%83%D0%B8%D0%B7%D0%B0,_%D0%B6%D0%B5%D0%BD%D0%B0_%D0%9D%D0%B0%D0%BF%D0%BE%D0%BB%D0%B5%D0%BE%D0%BD%D0%B0_I Մարիա-Լուիզա` Նապելոնի I կինը], [[:ru:Энциклопедический словарь Брокгауза и Ефрона|Բրոկհաուզի և Էֆրոնովի հանրագիտարանային բառարան]]. 86 հատորով (82 հատոր և 4 լրացումներ)  — Սանկտ-Պետերբուրգ, 1890-1907:
{{Արտաքին հղումներ}}