«Բրանդենբուրգյան դարպասներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Պատմություն: clean up, փոխարինվեց: ): → )։ (2) oգտվելով ԱՎԲ
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 81.
}}
'''Բրանդենբուրգյան դարպասներ''' (գերմ. Brandenburger Tor) - ճարտարապետական հուշարձան Բեռլինի կենտրոնում։ Կառուցվել է 1788 - 1791 թթ.:
[[Պատկեր:Bundesarchiv_B_145_Bild-P054320,_Berlin,_Brandenburger_Tor_und_Pariser_Platz.jpg|left|thumb|Բրանդենբուրգյան դարպասները Գերմանիայի   կապիտուլյացիայից հետո: 1945 թ. հունիս]]
[[Պատկեր:Bundesarchiv_B_145_Bild-F079009-0032,_Berlin,_Brandenburger_Tor_mit_Berliner_Mauer.jpg|left|thumb|Բրանդենբուրգյան դարպասները և Բեռլինի պատը: 1988 թ. հունիս]]
 
Տող 87.
Նշելով իր 226-րդ տարեդարձը, Բրանդենբուրգյան դարպասները համարվում է Գերմանիայի և Բեռլինի ամենահայտնի սիմվոլը, իսկ 1989 թ.-ից հետո այն դարձավ երկրի վերամիավորման սիմվոլը։
 
Բրանդենբուրգյան դարպասները Բեռլինում պահպանված  միակ   քաղաքական դարպասն է, նրա սկզբնական անվանումն էր՝ «Աշխարհի դարպասներ»: Այն կառուցվել է Կառլ Գոթթարդ Լանգգանսի կողմից 1789-1791 թթ. և համարվում է առաջին զգալի աշխատանքը, որը կատարվել էր բեռլինյան դասականապաշտության ոճով։ Բրանդենբուրգյան դարպասների կառուցման գործում մոդել է ծառայել Աթենքի միջնաբերդը։ Դարպասների ճակատն ի սկզբանե ներկված էր եղել սպիտակ գույնով։ Ճակատի ձևավորումը պատկանում է Յոհան Գոթֆրիդ Շադովին։ Հենց նա էլ մշակել է վեցմետրանոց մարտակառքը, որը վերահսկում է հաղթանակի աստվածուհի Վիկտորիան։ (Այն  տեղակայված է արևելյան կողմում)։
 
Նվաճելով Բեռլինը, Նապոլեոնը հրամայում է քանդել մարտակառքը և տեղափոխել Փարիզ։ Նապոլեոնի դեմ հաղթանակից հետո աստվածուհի Վիկտորիան վերադարձվել է Բեռլին և ստացել Երկաթե խաչ, կառուցված Ֆրիդրիխ Շնիկելի կողմից։
 
1871 թվականին ֆրանկո-Պրուսական պատերազմից հետո հաղթանակած զինվորների երթը քայլեց դարպասների միջով։ 1918-1920 թթ.- հակահեղափոխական տրամադրվածությամբ զինվորները 1933 թվականին դարպասները վերածեցին  Ազգային-սոցիալիստական տոնակատարության տեսարանի։
 
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրանդենբուրգյան դարպասները մեծ վնասներ կրեցին, իսկ մարտակառքն ամբողջությամբ ավերվեց։ 1945-1957 թթ. մարտակառքի վրա ծածանվում էր Խորհրդային Միության դրոշը, որից հետո այն փոխարինվում է  Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության դրոշի։ (Սկսած 1989 թ., Գերմանիայի միավորումից հետո դարպասների վրա ոչ մի դրոշ չկա)։
 
1956 թ.-ին դարպասները վերականգնվել են, իսկ մարտակառքը վերականգնվել է միայն 1958 թվականին։ 1961 թ.-ի օգոստոսի 13-ին Բեռլինյան պատը արգելում է անցումը դարպասներով։ Պատը գտնվում էր Արևելյան Բեռլինի տարածքում և Արևմտյան Բեռլինի քաղաքացիները անցնել պատի մյուս կողմը չէին կարողանում։ Բայց նաև Արևելյան Բեռլինի բնակիչները չէին կարող մուտք գործել Արևմտյան Բեռլին, քանի որ այն անջատված էր  Արևմտյան Բեռլինից։
 
[[Կատեգորիա:Հաղթական կամարներ]]