«Ռիչարդ Լինքլեյթեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 31.
| այլ մրցանակ =

'''Ռիչարդ Ստյուարտ Լինկլեյթեր''' ({{lang-en|Richard Stuart Linklater}},   [[հուլիսի 30]], [[1960]],  [[Հյուստոն]], [[Տեխաս]], [[ԱՄՆ]]), ամերիկացի անկախ ռեժիսոր։ Եղել է [[Օսկար|«Oսկարի»]] կրկնակի թեկնածու «Մայրամուտից առաջ» (2004) և «Կեսգիշերից առաջ» (2013) ֆիլմերի սցենարները գրելու համար, ինչպես նաև [[Բեռլինի կինոփառատոն]]ի կրկնակի մրցանակակիր   «Արևածագից առաջ»   (1995) և «Պատանեկություն» (2014) ֆիլմերի համար։ Որպես ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր [[2015]] թվականին ներկայացվել է «[[Օսկար]]»-ի իր կարիերայում ամենահաջող և ամենահայտնի ֆիլմերից մեկի՝ «Պատանեկության» համար։

== Կենսագրություն ==
Ռիչարդ Լինկլեյթերը ծնվել է 1960 թվականի հուլիսի 30-ին [[Հյուստոն]]ում՝ Տեխասում։ Հյուստոնի համալասարանում (Sam Houston State University) ուսումնասիրել է գրականություն՝ պատրաստվելով դառնալ գրող։  Դադարեցնելով ուսումը՝ աշխատանքի է անցնում [[Մեքսիկական ծոց]]ի  նավթային կառամատույցում։ Այդ ընթացքում նա որոշում  է դառնալ ռեժիսոր։ Կառամատույցում աշխատելուց հետո Լինլեյթերը իր աշխատած գումարով ձեռք է բերոմ տեսախցիկ և կինոնկարման այլ սարքավորումներ։ Նա տեղափոխվում է [[Օստին]], որտեղ [[1985]] թվականին   հիմնում է «Օստինյան կինոմատոգրաֆիան ընկերութունը», ինչպես նաև  ''Detour Filmproduction''  ընկերությունը։

[[1987]] թվականին Լինկլեյթերը նկարահանեց «Անհնար է հերկել սովորել գիրք կարդալով» կարճամետրաժ ֆիլմը։  [[1991]] թվականին նա ավարտեց առաջին՝ «Ձրիակեր» ֆիլմի նկարահանման աշխատանքները 23 հազար դոլար ընդհանուր բյուջեով։ Ֆիլմը մասնակցեց [[Սանդենս]] կինոփառատոնին։
[[Պատկեր:Richard_Linklater.jpg|աջից|thumb|229x229px|Լինլեթերը 2007 թվականին]]
Լինկլեյթերի երրորդ՝  «Հաճույքի և շփոթմունքի մեջ» լիամետրաժ ֆիլմը, պատմում է մի խումբ դպրոցականների կյանքի մասին, ովքեր [[1976]] թվականին աննպատակ ծախսում են դասերի վերջին օրը։ Ֆիլմում նկարահանվել են այդ ժամանակ դեռ ոչ այնքան հայտնի [[Բեն Աֆլեք]]ը, [[Մեթյու Մակքոնահի]]ն և [[Միլա Յովովիչ]]ը: Բոլոր գործողութունները, ինչպես ռեժիսորի շատ այլ ֆիլմերում, տեղի են ունենում մեկ օրում։

«Արևածագից առաջ» ֆիլմում (1995) ուսանողները, որոնց դերակատարներն են [[Իթան Հոուք]]ը  և [[Ժյուլի Դելբի]]ն, հանդիպում են գնացքում և անցկացնում ռոմանտիկ երեկո [[Վիեննա]]յում: Այս ֆիլմի ռեժիսորության համար Լինլեյթերն արժանանում է [[Բեռլինի կինոփառատոն]]ի իր առաջին  «Արածաթե արջին»: [[2004]] թվականին թողարվում է ֆիլմի երկրորդ՝ «Մայրամուտից առաջ» մասը, որտեղ հենց նույն գործող անձինք հանդիպում են 9 տարի հետո, իսկ [[2013]] թվականին թողարվում է երրորդ՝ «Կեսգիշերից առաջ» մասը, որտեղ զույգն արդեն ունի 2 երեխա։

«Նյուտոնի տղաները» ([[1998]]) [[վեստեռն]]ում վերարտադրվում է իրականում տեղի ունեցած մի պատմություն՝ եղբայրների բանդայի մասին, ովքեր թալանում են բանկեր և գնացքներ։ Ֆիլմում նկարահանվել է [[Մետյու Մակկոնախաի]]ն, [[Իտան Հոու]]ը, [[Վինսեթ դը Օնոոֆռիո]]ն և [[Սքիթ Օլրիկ]]ը:

Ստեղծագործական կյանքում ունեցած դադարից   հետո Ռիչարդ Լինկլեյթերը [[2001]] թվականին վերադառնում է 2 նոր՝ «Կյանքի զարթոնք» և «Ժապավենը» ֆիլմերով։ «Կյանքի զարթոնք» ֆիլմի առանձնահատկութունն այն էր, որ օգտագործվել է տեխնիկան, որի ժամանակ անիմատորները ամեն կադրը նկարում (ձեռքով) են սովորական նկարված կադրի հիման վրա։ Ռեժիսորը նման հնարք է կիրառել նաև թմրամոլների մասին «Մթանգում» (2006) ֆիլմում, որը հիմնված է [[Ֆիլիպ Դիկա]]յի համանուն վեպի վրա։ Ֆիլմի գլխավոր դերասաններն են [[Վայոնա Ռայդեր]]ը, [[Կիանու Ռիվզ]]ը, [[Վուդի Հարելսոն]]ը:

[[2003]] թվականին էկրան է բարձրանում «Ռոքի դպրոց» կատակերգությունը։ [[2005]] թվականին Ռիչարդ Լինկլեյթերը նոմինացվում է  «Օսկար»-ի մրցանակի լավագույն ադապտացված սցենարի համար «Մայրամուտից առաջ» ֆիլմում։ [[2006]] թվականի նոյեմբերին համանուն բեսթսելլերի հիման վրա ստեղծվում է «Ֆասթֆուդի ազգը» ֆիլմը՝ գլխավորապես արագ սննդի ինդուստրիայի ազդեցության մասին։

[[2014]] թվականին պարգևատրվում է Բեռլինի կինոփառատոնի երկրորդ «Արծաթե արջով»՝ «Պատանեկություն» ֆիլմի համար, որի նկարահանման աշխատանքները տևել է 12 տարի։

== Ֆիլմագրություն ==
* 1988  - Անհնար է հերկել սովորել գիրք կարդալով/ ''It's Impossible to Learn to Plow by Reading Books''
* 1991  - Դասալիք  / ''Slacker''
* 1993  - Շփոթմունքի և հաճույքի մեջ  / ''Dazed and Confused''
* 1995  -  Լուսաբացից առաջ/ ''Before Sunrise''
* 1996  - Ենթաքաղաք/ ''SubUrbia''
* 1998  - Նյութոնի տղաները/ ''The Newton Boys''
* 2001  - Կյանքի զարթոնքը  / ''Waking Life''
* 2001 - Ժապավեն/ ''Tape''
* 2003  - Ռոքի դպրոց/ ''School of Rock''
* 2004  -Մայրամուտից առաջ  / ''Before Sunset''
* 2005  - Անտանելի արջերը  / ''Bad News Bears''
* 2006  - Մթագնում/ ''A Scanner Darkly''
* 2006  -  [[Ֆասթֆուդի ազգը]] / ''Fast Food Nation''
* 2008  - Ես և Օրսոն Ուելսը/ ''Me and Orson Welles''
* 2011  -  [[Բերնի (2011 ֆիլմ)|Բերնի]] / ''Bernie''
* 2013  - Կեսգիշերից առաջ/ ''Before Midnight''
* 2014  - [[Պատանեկություն (ֆիլմ)|Պատանեկություն]]/ ''Boyhօod''
* 2016  - Ամենքին իրենը/ ''Everybody Wants Some''

== Արտաքին հղումներ ==
* [[imdbname:0000500|Ричард Линклейтер]] (англ.) ''[[Internet Movie Database]]'' կայքում
* [https://www.youtube.com/watch?v=EJBquH3lDe0 Richard Linklater’s HBO Pilot]  (англ.)
* [http://www.sensesofcinema.com/2003/great-directors/linklater/ Senses of Cinema: Great Directors Critical Database]  (англ.)
* [http://www.reverseshot.com/summer04/linklater1.html Reverse Shot Online interview with Linklater and career overview]  (англ.)
* [http://www.mindjack.com/interviews/linklater1.html Mindjack interview with Linklater]  (англ.)
* [http://www.channel4.com/culture/microsites/A/art_show/linklater/ The Art Show (документальный фильм на Channel 4)]  (англ.)

{{DEFAULTSORT:Լինկլեյթեր, Ռիչարդ}}