«Մոլեկուլային-կինետիկ տեսություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ջնջվեց: <nowiki/> (2) oգտվելով ԱՎԲ
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Մոլեկուլային-կինետիկ տեսություն'''  (կրճատ՝ ՄԿՏ), տեսություն, ի հայտ եկած XIX դարում, որը դիտարկում է նյութերի (հիմնականում՝ գազերի) կառուցվածքը 3 հիմնական դրույթների տեսանկյունից.
* Բոլոր մարմինները կազմված են փոքր մասնիկներից՝ [[ատոմ]]ներից  և [[մոլեկուլ]]ներից,
* Մասնիկները՝ ատոմներն ու մոլեկուլները, անընդհատ, [[քաոս]]ային՝ [[ջերմային շարժում|ջերմային շարժման]] մեջ են,
* մասնիկները փոխազդում են իրար հետ բացարձակ առաձգական բախումների միջոցով։
Տող 12.
ՄԿՏ-ի համար հիմք է հանդիսանում ատոմային ուսմունքը, ըստ որի նյութական մարմինները կազմված են քիմիապես անբաժանելի մասնիկներից՝ ատոմներից։ Այն ծնվել է 2500 տարի առաջ՝ Հին Հունաստանում, և հիմնադիրներն են համարվում [[Դեմոկրիտես]]ն ու [[Լևկիպոս]]ը։
 
1738 թվականին [[Դանիել Բեռնուլի]]ն  հրապարակեց իր «Հիդրոդինամիկա» աշխատությունը, որում տեղադրեց ՄԿՏ հիմունքները։ 
 
ՄԿՏ-ի համար հիմք է ծառայել նաև  [[Լոմոնոսովի տեսություն|Մ. Լոմոնոսովի տեսությունը]]:  
 
XIX դարում տեսությունն առաջ քաշեցին [[Ռուդոլֆ Կլաուզիուս]]ը, [[Լյուդվիգ Բոլցման]]ն ու [[Ջեյմս Մաքսվել]]ը:
Տող 24.
 
=== ՄԿՏ հիմնսկան հավասարման դուրսբերումը ===
Դիցուք, ունենք  <math>N</math> մասնիկ, որոնք ունեն  <math>m_0</math>  զանգված և գտնվում են խորանարդաձև անոթում։
 
Քանի որ մոլեկուլների շարժումը քաոսային է, ապա տարածության 6 ուղղություններից դեկարտյան կոորդինատային համակարգի առանցքներից մեկին համընկնող ուղղությամ շարժման հավանականությունները հավասար են։
 
Այսինքն՝ կարող ենք ընդունել, որ այդ ուղղություններից յուրաքանչյուրով շարժվում են   <math>\frac{1}{6}N</math>  թվով մասնիկներ։
 
Համարենք, որ բոլոր մասնիկները շարժվում են միևնույն  <math>v</math>  արագությամբ։
 
Անոթի պատին հարվածող մասնիկներից յուրաքանչյուրը նրան փոխանցում է  <math>\Delta P=2m_0v</math>  իմպուլս։
 
Եթե անոթի պատերի մակերեսը  <math>S</math>  է, իսկ նյութի կոնցենտրացիան՝  <math>n</math>, ապա անոթի պատին   <math>\Delta t</math>  ժամանակահատվածում հարվածող մասնիկների թիվը հավասար կլինի  <math>N=\frac{1}{6}nS\Delta tv</math>:
 
Քանի որ  <math>p=\frac{F}{S}</math>, իսկ  <math>F=\frac{\Delta P}{\Delta t}N</math> - անոթի պատերի ու մասնիկների փոխազդեցության գումարային ուժը, ապա համապատասխան հավասարումները տեղադրելով կստանանք  <math>p= \frac{1}{3}m_0nv^2 </math>,
 
քանի որ   <math>\bar{E_k} = \frac{1}{2}m\bar{v^2}</math>, ապա <math>p=\frac{2}{3}n \bar{E_k} </math>:
 
== Մոլեկուլի միջին քառակուսային արագության հավասարումը ==
Տող 45.
<math>E_k = \frac{1}{2}m\bar{v^2} = \frac{3}{2}kT</math>,
 
<math>N_a m = M</math>, որտեղ  <math>M</math>  -ը գազի մոլային զանգվածն է, <math>m</math>&nbsp;-ը՝ գազի մոլեկուլի զանգվածը։
 
Այստեղից էլ կստանանք՝