«Ֆուձիյամա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: է: → է։ (2), ը: → ը։, մ: → մ։, ն: → ն։, ց: → ց։ (3) oգտվելով ԱՎԲ
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 37.
Ֆուձիյամա անվան առաջացումը պարզված չէ։ [[X դար]]ով թվագրվող «Տակետորի Մոնոգատարի» պատմվածքում ասվում է, որ անվանումն առաջացել է ''անմահություն'' (不死, ֆուսի, ֆուձի}}) բառից, ինչպես նաև ''բազմություն'' (富, ֆու) և ''զինվոր'' (士, սի, ձի) բառերից<ref>{{lang-ja2|士}} բառը կարող է նշանակել ''զինվոր'' (兵士, հեյսի, հեյձի) կամ ''սամուրայ'' (武士, բուսի), սակայն նրա հիմնական իմաստն է՝ ''ազնիվ մարդ'':</ref> (որոնք բարձրանում են լեռան լանջով)<ref>[http://etext.lib.virginia.edu/japanese/taketori/AnoTake.html Japanese Text Initiative the''Taketori monogatari'']</ref>: Ըստ ժողովրդական ստուգաբանության՝ Ֆուձի անունն առաջացել է {{lang-ja2|不二}} (ոչ+երկու) բառից, որ նշանակում է «իրեն հավասարը չունեցող», «անզուգական»: Ըստ այլ պնդման՝ անվան հիմքը {{lang-ja2|不尽}} (ոչ+սպառել) բառն է, որ նշանակում է «անսպառ»: Էդո շրջանի ճապոնացի գիտնական Հիրատա Ացուտանեն ենթադրում է, որ լեռան անունն առաջացել է «լեռ, որ կանգնած է ուղիղ, ինչպես բրնձի հասկիկը (''穂, հո'')» բառից։
 
Բրիտանացի միսիոներ Ջոն Բաթչելորը (1854-1944) կարծում է, որ Ֆուձիյամա լեռան անունը ծագում է այներեն բառից, որ նշանակում է «կրակի աստծո (Կամույ Ֆուտի) կրակ (''ֆուտի'')», սակայն ճապոնացի լեզվաբան Կյոսուկե Կինդաիտին հերքել է այդ վարկածը ձևաբանական զարգացման տեսակետից։ Նա նաև նշել է, որ ''հուտի'' նշանակում է «ծեր կին», ''ապե''՝ «կրակ», իսկ ''Ապե հուտի կամույ''՝ կրակի աստվածություն։ Տեղանունների տարածվածության վերաբերյալ ուսումնասիրությունների հիման վրա կարելի է ենթադրել, որ «ֆուձի» անունը ծագում է ավելի շուտ Յամատո լեզվից, քան այներենից։ Ճապոնացի տեղանվանագետ Կանձի Կագամին պնդում է, որ բառն ունի նույն արմատը, ինչ «գլիցինիա» (''ֆուձի''), «ծիածան» (''նիձի'', կա նաև ''ֆուձի'' տարբերակ) բառերը և ծագում է «գեղեցիկ երկար լանջ» արմատից<ref>[http://tisen.jp/tisenwiki/index.php?%C9%D9%BB%CE%BB%B3 富士山  — 知泉Wiki]</ref><ref>[http://www.asahi-net.or.jp/~hi5k-stu/aynu/huji.htm 富士山アイヌ語語源説について]</ref>:
 
== Ծանոթագրություններ ==