«Վեստայի ընտանիք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Վեստայի ընտանիք''', հայտնի բավականին մեծ [[աստերոիդների ընտանիքներ]]ից մեկը, որի մեջ ներառված են համարյա բոլոր [[Աստերոիդների դաս V|V սպեկտրալ դասի]] [[աստերոիդ]]ները, որոնք գտնվում են [[(4) Վեստա]] աստերոիդի անմիջական մոտակայքում։ [[Աստերոիդների գոտի|Աստերոիդների հիմնական գոտու]] բոլոր մարմինների մոտ 6  % պատկանում են այս ընտանիքին։
 
== Առանձնահատկությունները ==
[[Պատկեր:Vesta family.png|աջից|մինի|350px|Վեստայի ընտանիքի կառուցվածքը և տեղադրությունը]]
Այս աստերոիդների զանգվածի հիմնական մասը կենտրոնացած է Վեստա աստերոիդի մեջ (միջին տրամագիծը 530 կմ), այն հանդիսանում է [[Արեգակնային համակարգ]]ի չափերով երկրորդ աստերոիդը։ Մյուս աստերոիդները չափերով խիստ զիջում են Վեստային և չեն գերազանցում 10  կմ տրամագծի չափերը։ Նրանցից ամենապայծառներն են [[(1929) Կոլլաա]] և [[(2045) Պեկին]], սակայն նույնիսկ նրանց [[աստղային մեծություն]]ը չի անցնում 12,2 <sup>m</sup>, որը թույլ է տալիս գնահատել նրանց չափերը մոտ 7,5  կմ (եթե համարենք, որ նրանց [[ալբեդո]]ն նույն քան բարձր է, որքան և Վեստայինը, եթե նրանց մակերևույթը ավելի մութ է, ապա նրանց չափերը կարող են լինել ավելի մեծ)։
 
Համարվում է, որ ընտանիքը առաջացել է Վեստայի և մեծ աստերոիդի բախման արդյունքում, որը դուրս է շպրտել Վեստայից մեծ քանակով բեկորներ, որոնք և դարձել են ինքնուրույն աստերոիդներ։ Համարվում է նաև որ Վեստայի հարավային կիսագնդում գտնվող հսկայական խառնարանն էլ (չափերը՝ 460 կմ անկյունագծով և 13 կմ խորությամբ, որը համեմատելի է Վեստայի չափերի հետ) հենց այն տեղն է որտեղ հարվածել է աստերոիդը։