«Փող (հրազենի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
չ չտողադարձվող բացատը (։Դ Non-breaking space) փոխարինում եմ սովորականով։ oգտվելով ԱՎԲ
Տող 1.
{{Այլ կիրառումներ|Փող (այլ կիրառումներ)}}
[[Պատկեր:105mm tank gun Rifling.jpg|մինի|105  մմ [[տրամաչափ]]ի տանկային հրանոթի փողի ուսումնական մոդել]]
[[Պատկեր:Gun barrels cross sectional drawing1.svg|մինի|330px|Փողի հատույթները
{{լեգենդ|#9292B9|border=1px solid #000|2=[[Հարթ փող]]}}
Տող 6.
{{լեգենդ|#B98888|border=1px solid #000|2=[[Բազմանկյուն հատույթով փող]]}}]]
[[Պատկեր:Lauflange Rohrlange Waffe.png|մինի|330px|Փող
{{լեգենդ|2=Rohrlänge  — փողի երկարությունը}}
{{լեգենդ|2=Lauflänge  — փողի աշխատող երկարությունը}}]]
 
'''Փողը'''  [[հրազեն]]ի հիմնական մասն է, նախատեսված է [[արկ]]ը ([[ական]]ը, [[նռնակ]]ը, [[Գնդակ (ռազմական)|գնդակ]]) ցանկալի ուղղությամբ ու որոշակի սկզբնական արագությամբ նետելու համար։ Փողը հիմնականում մետաղական խողովակ է, որը [[լիցք]]ի բռնկումից առաջացած գազերի շնորհիվ արկին հաղորդում է ուղղորդված արագացված շարժում։ ''Փողանցքը'' բաղկացած է, [[լիցքախուց|լիցքախցից]](փամփշտանոց) և հիմնական մասից։ Փողի ետնամասի(լիցքախցին համապատասխան մասի) հակառակ մասը կոչվում է փողաբերան։ Փողի այն մասը, որ ընկած է լիցքախցի և փողաբերանի միջև կոչվում է փողի աշխատող երկարություն։ Փողի երկարությունը չափվում է փողի տրամաչափի քանակներով կամ [[միլիմետր]]երով (որոշ երկրներում [[դյույմ]]երով)։
 
Հրազենը կարող է լիցքավորվել փողի կա'մ ետնամասից կա'մ բերանից։ Փողաբերանից լիցքավորվող զենքերի դեպքում փողի ետնամասը փակ է լինում։ Ժամանակակից զինատեսակները հիմնականում լիցքավորվում են փողի ետնամասից՝ լիցքախցից, այն ձեռքի հրազենների դեպքում կոչվում է ''փամփշտանոց'': Լիցքավորելուց հետո փողի լիցքախուցը փակվում է [[փակաղակ]]ով։ Որոշ հրանոթների դեպքում փակաղակը փակվելիս մտնում է փողի ետնամասի մեջ ընդհուպ մինչև [[լիցքախուց]]: Փողանցքի խոռոչի այդ մասը, որը փակվելիս գրավում է փակաղակը կոչվում է [[:ru:Казённик|լցամաս]]: Շատ հաճախ կրակոցի հետևանքով առաջացած ետհարվածը մեղմացնելու նպատակով թնդանոթների փողաբերանին ամրացվում է [[:ru:Дульный тормоз|փողային արգելակ]]: Տանկային և որոշ հրետանային փողերը վառոդային գազերից մաքրելու համար փողի վրա պատրաստված է հատուկ [[:ru:Эжектор пушки|արտարկիչ]]: