«Միկոնոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 46.
 
== Պատմություն ==
Հնագիտական գտածոները վկայում են, որ Միկոնոսում մարդը բնակություն է հաստատել դեռևս նեոլիթյան ժամանակաշրջանում՝ մ.թ.ա. 3000 թվականին: Սակայան առաջին իրական գտածոները թվագրվում են մ.թ.ա. 11-րդ դարին:
 
Շատ մարդիկ դեռևս հնագույն ժամանակներից ապրում էի հարևան Դելոս կղզում, որը գտնվում էր Միկոնոսից 2 կմ հեռավորության վրա: Դա նշանակում է, որ այս կղզին կարևոր տարանցիկ առևտրական գոտի էր: Կղզու բնակիչները եղել են հեթանոսներ և պաշտել են բազմաթիվ աստվածների:
 
Հունական տիրապետությանը հաջորդեց հռոմեականը: Հռոմեական կայսրության պառակտումից հետո մինչև 12-րդ դարը Բյուզանդական կայսրության մաս է կազմել: Չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ՝ 1204 թվականին, Միկոնոսը գրավել է Վենետիկի հանրապետության դոժ Անդերա Գիսիի կողմից:
 
1537 թվականին Միկոնոսի վրա հարձակվել է օսմանյան նավատորմը՝ Հեյրեդդին Բարբարոսայի գլխավորությամբ: Թուրքերը հաղթեցին և վտարեցին տեղի վենետիկյան իշխաններին: Օսմանյան կայսրության կողմից Միկոնոսը կառավարվում էր տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, որը գլխավորում էր մարզպանը:
 
1718 թվականին օսմանյան թուրքերը գրավել են տարածաշրջանում վերջին վենետիկյան հենակետը՝ Տինոս ամրոցը: Մինչև 18-րդ դարի վերջը Միկոնոս կղզին բարգավաճում է, որպես խոշոր առևտրական կենտրոն: 1794 թվականին Միկոնոսի ճակատամարտում միմյանց դեմ են դուրս եկել բրիտանական և ֆրանսիական նավատորմերը:
 
1821 թվականին Միկոնոսը կարևոր դեմ խաղաց Օսմանյան կայսրության դեմ հունական ազգային-ազատագրական հեղափոխության տարիներին: Կղզին տվեց ազատագրական պայքարի մի շարք հերոսներ:
 
=== Դիցաբանություն ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Միկոնոս» էջից