«Հեքիաթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Գիրք}}'''Հեքիաթ''', բանահյուսական ժանր, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ ՀամաշխարհայինՀեքիաթը բանագիտությանբանահյուսության մեջժանրերից տարբերէ, տեսություններորտեղ ուհերոսները կարծիքներև կանդեպքերը հեքիաթիպատկերված ծագմանեն ուչափազանցված ձևավորմանկամ վերաբերյալ։այլաբանորեն, Դիցաբանությանհաճախ դպրոցիէլ՝ ներկայացուցիչներըհրաշապատում հեքիաթըձևերով:<ref>http://www.encyclopedia.am/pages.php?hId=1379</ref> դիտումՀամաշխարհային ենբանագիտության իբրևմեջ «հնագույնտարբեր առասպելիտեսություններ բեկոր»։ու Հեքիաթներըկարծիքներ բաժանվումկան ենհեքիաթի տեսակներիծագման ևու ենթատեսակների։ձևավորման Տարածվածվերաբերյալ։ ենՀեքիաթների հրաշապատումհեղինակը (կախարդական),հիմնականում կենդանական,ժողովուրդն արկածային,է: հերոսականԱյն, պատմական,ինչ կենցաղային,կյանքում առօրեական,անհնար կրոնականէ սյուժեներովեղել հեքիաթներ։իրականացնել, Հայկականմարդիկ հեքիաթներիցանկացել հավաքմանեն ուտեսնել հրատարակմանհեքիաթներում: գործումԱվելի մեծուշ աշխատանքհեքիաթներ ստեղծել են կատարելառանձին [[Գարեգինհեղինակներ՝ Սրվանձտյան]]ը,ժողովրդական Տ.պատումների Նավասարդյանցը,մշակմամբ Սկամ ինքնուրույն:<ref>http://www.encyclopedia.am/pages.php?hId=1379</ref> Հայկունին,Դիցաբանության [[Երվանդդպրոցի Լալայան]]ը,ներկայացուցիչները Ս.հեքիաթը Մովսիսյանըդիտում (Բենսե)են և ուրիշներ։ Արժեքավոր էիբրև «Հայհնագույն ժողովրդականառասպելի հեքիաթներիբեկոր»։ բազմահատոր հրատարակությունը (հ. 1-13, [[1958]]-[[1985]])։
 
Հեքիաթներին բնորոշ են ժողովրդական պատկերավոր արտահայտությունները, չափազանցությունները, իմաստալից խոսքերը: Հեքիաթներում հաճախ են իրար խառնվում իրականն ու երևակայականը:
 
Հեքիաթները հիմնականում արձակ են, հազվադեպ՝ նաև չափածո: Դրանց մեծ մասին բնորոշ է նույն սկիզբը՝ «Լինում է, չի լինում», «Կար, չկար», «Ժուկով-ժամանակով», «Չգիտեմ՝ որ երկրում, որ թագավորությունում», ինչպես նաև նույն վերջաբանը՝ «Երկնքից երեք խնձոր է ընկնում...», «Նրանք հասան իրենց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին» և այլն:
 
Հեքիաթները բաժանվում են տեսակների և ենթատեսակների։ Տարածված են հրաշապատում (կախարդական), կենդանական, արկածային, հերոսական, պատմական, կենցաղային, առօրեական, կրոնական սյուժեներով հեքիաթներ։
 
Աշխարհի ժողովուրդների հեքիաթների շարքում իրենց տեղն ունեն նաև հայկական ժողովրդական հեքիաթները, որոնք նույնպես վաղնջական ժամանակների ծնունդ են. բանասացների շնորհիվ փոխանցվել են մեզ՝ որպես զարմանալի, անգին ավանդներ: Հայկական հեքիաթների հավաքման ու հրատարակման գործում մեծ աշխատանք են կատարել [[Գարեգին Սրվանձտյան]]ը, Տիգրան Նավասարդյանցը, Սարգիս Հայկունին, [[Երվանդ Լալայան]]ը, Սահակ Մովսիսյանը (Բենսե) և ուրիշներ։ Հրատարակվել են բազմաթիվ ժողովածուներ, որոնցից հատկապես արժեքավոր է «Հայ ժողովրդական հեքիաթների» բազմահատոր հրատարակությունը (հ. 1-13, [[1958]]-[[1985]])։ Յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր հեքիաթները, որոնք հաճախ նույն հեքիաթների տեղային տարբերակներն են:
 
Աշխարհի լավագույն հեքիաթագիրներից են՝ գերմանական գրականության մեջ՝ [[Գրիմ եղբայրներ|Գրիմ եղբայրները]] («[[Հենզելն ու Գրետելը]]»), ֆրանսիականում՝ [[Շառլ Պերո|Շառլ Պեռոն]] («[[Մոխրոտիկը]]»), ռուսականում՝ [[Ալեքսանդր Պուշկին|Ալեքսանդր Պուշկինը]] («[[Ոսկե ձկնիկ|Ոսկե ձկնիկը]]»), [[Նիկոլայ Նոսով|Նիկոլայ Նոսովը]] («[[Անգետիկի արկածները]]»), [[Պավել Բաժով|Պավել Բաժովը]] («[[Մալաքիտե զարդատուփ]]»), [[Յուրի Օլեշա|Յուրի Օլեշան]] («[[Երեք հաստլիկներ]]»), դանիականում՝ [[Հանս Քրիստիան Անդերսեն|Հանս Քրիստիան Անդերսենը]] («[[Ջրահարսը]]»), շվեդականում՝ [[Աստրիդ Լինդգրեն|Աստրիդ Լինդգրենը]] («[[Փոքրիկն ու տանիքում ապրող Կառլսոնը]]»), իտալականում՝ [[Ջանի Ռոդարի|Ջանի Ռոդարին]] («[[Չիպոլինոյի արկածները]]»), անգլո-ամերիկյանում՝ [[Ռեդյարդ Կիպլինգ|Ռեդյարդ Կիպլինգը]] («[[Ջունգլիների գիրքը. Մաուգլի]]»), [[Օսկար Ուայլդ|Օսկար Ուայլդը]] («[[Եսասեր հսկա|Եսասեր հսկան]]»), [[Ռոուել Թոլքիեն|Ռոուել Թոլքիենը]] («[[Մատանիների տիրակալը]]»), [[Հայ գրականություն|հայ գրականության]] մեջ՝ [[Հովհաննես Թումանյան|Հովհաննես Թումանյանը]] («[[Կռնատ աղջիկը]]», «[[Չախչախ թագավորը]]»), [[Ղազարոս Աղայան|Ղազարոս Աղայանը]] («[[Անահիտ (մուլտֆիլմ)|Անահիտ]]», «[[Զանգի-զրանգի]]») և ուրիշներ:
 
Ե՜վ հայկական ժողովրդական, և՜ աշխարհի ժողովուրդների հեքիաթները մշտապես գրավել են Ղազարոս Աղայանի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Ստեփան Զորյանի, Խնկո Ապոր, Հայրապետ Հայրապետյանի և այլ գրողների ուշադրությունը, որոնք իրենց գրած, մշակած ու փոխադրած հեքիաթներով հայ գեղարվեստական գրականությունը հարստացրել են նոր, ինքնատիպ ստեղծագործություններով:<ref>http://www.encyclopedia.am/pages.php?hId=1379</ref>
 
== Հեքիաթների տեսակներ ==
 
Հեքիաթները բաժանվում են տեսակների և ենթատեսակների։ Տարածված են հրաշապատում (կախարդական), կենդանական, արկածային, հերոսական, պատմական, կենցաղային, առօրեական, կրոնական սյուժեներով հեքիաթներ։
 
'''Հրաշապատում''' հեքիաթներում պատկերվում է բարի ուժերը մարմնավորող հերոսների պայքարը չար ուժերի՝ դևերի, կախարդների, վհուկների, վիշապների դեմ: Դեպքերը տեղի են ունենում ստորերկրյա թագավորությունում, երևակայական աշխարհներում, որտեղ անհավատալին դառնում է իրական: Հերոսներին օգնում են ձին, թռչունը, բարի պառավը կամ իմաստուն ծերունին: Հեքիաթներում չարի և բարու պայքարը մեծ մասամբ ավարտվում է բարու հաղթանակով:
 
'''Իրապատում''' հեքիաթներն արտացոլում են ժողովրդի կյանքը, մարդկային վսեմ ձգտումները, հալածվածների և ճնշվածների ճակատագիրը, ծաղրվում են ժողովրդին կեղեքողները, մարդկային զանազան արատներ:
 
'''Կենդանական''' հեքիաթներում անձնավորվում են տարբեր կենդանիներ, պատկերվում են նրանց առանձին հատկություններն ու վարքը: Կենդանիների (օրինակ՝ գայլի, աղվեսի, արջի, կկվի, բվի, օձի, առյուծի և այլն) միջոցով այլաբանորեն ներկայացվում են մարդկային որոշակի հատկանիշներ՝ ինչպես չարությունը, խորամանկությունը, նախանձը, ագահությունը, ժլատությունը, մեծամտությունը, այնպես էլ բարությունը, անձնազոհությունը, վեհանձնությունը, ազնվությունը, հավատարմությունը, իմաստնությունը և այլն:<ref>http://www.encyclopedia.am/pages.php?hId=1379</ref>
 
 
{{ՀՀՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Հեքիաթ» էջից