«Մակրոէկոնոմիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 39.
[[Պատկեր:GregoryMankiw.jpg|մինի|աջից|300px |[[Գրիգորի Մենկյու]] Քեյնսական դպրոցի գլխավոր ներկայացուցիչներից մեկը ]]
{{ Հիմնական հոդված | Քեյնսականություն }}
Քեյնսան տնտեսագիտական դպրոցը ստեղծվել է բրիտանացի տնտեսագետ [[Ջոն Մեյնարդ Քեյնս]]ի կողմից [[1936]] վականինթվականին, երբ նա հրատարակեց իր «Զբաղվածության, տոկոսի և փողի ընդհանուր տեսություն» գիրքը։ Մինչ այդ Մեծ ճգնաժամը խարխլել էր հավատը դասական «ավտոմատացված» տնտեսագիտության հիմքերը։ Քեյնսը, ելնելով իր ուսումնասիրություններից, [[Երկրորդ Համաշխարհային պատերազմ]]ի և [[1929]]-[[1933]] թվականների մեծ դեպրեսայի փորձից եկավ եզրահանգումների, որոնցով լիովին հերքեց դասականների գաղափարները։ Նախ և առաջ Քեյնսը ենթադրեց, որ շուկայում չի կարող լինել միայն կատարյալ մրցակցություն։ Երկրորդ Քեյնսը ենթադրում էր, որ կարճաժամկետ հատվածում գները կարող են չփոխվել։ Ըստ քեյնսականության տնտեսությունը կարող է լինել անկայուն։ Քեյնսը համոզված էր, որ կոնկրետ իրադրություններում շուկան չի կարող ինքնուրուն դիմակայել. երբեմն պետությունը պետք է միջամտի տնտեսությանը, որպեսզի վերացնի թերությունները։ Այսպիսով, Քեյնսը համարվում է [[խառը տնտեսական համակարգ]]ի կողմնակիցը։
Շուտով հայտնվեցին Քեյնսի տնտեսագիտության տեսության մեծ թվով հետևորդներ։ 20-րդ դարի երկրորդ կեսին առաջացան այսպես կոչված [[նեոքեյնսականություն]]ը և «նոր քեյնսականությունը», որոնց նպատակն է ընդգրկել քեյնսականությունը ժամանակակից տնտեսագիտական վերլուծության ստանդարտների մեջ և կապ գտնել ավելի վաղ, նեոդասական գաղափարների հետ։ Քեյնսական մակրոտնտեսական դպրոցը հատկապես մեծ ճանաչում գտավ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում սկսած [[2007]] թվականից։ Տվյալ դպրոցի հիմնական ներկայացուցիչներից կարող ենք համարել [[Ուիլյամ Ֆիլիպս]]ին, [[Բեն Բերնանկ]]ին, [[Ջեյմս Տոբին]]ին և [[Գրեգորի Մենկյու]]ն: