«Քեթրին Մենսֆիլդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 4.
== Կենսագրություն ==
=== Վաղ կյանք ===
Մենսֆիլդը ծնվել է որպես Քեթլին Մենսֆիլդ Բյուչեմփ 1888 թվականին, [[Նոր Զելանդիա]]յի [[Վելինգտոն]] քաղաքում, հասարակության մեջ ճանաչված ընտանիքում: Նրա հայրը բանկիր էր, իսկ Քեթրինն ինքը կոմսուհի [[Էլիզաբեթ ֆոն Արնիմ]]ի զարմուհին էր: Նա ուներ երկու ավագ քույր, մի կրտսեր քույր և մի կրտսեր եղբայր՝ ծնված 1894 թվականին<ref name=SelectedStories>{{cite book|author=Katherine Mansfield|title=Selected Stories|publisher=Oxford World's Classics|year=2002|isbn=978-0-19-283986-2}}</ref>: Նրա հայրը՝ Հարոլդ Բյուչեմփը շուտով դառնում է [[Նոր Զելանդիա]]յի բանկի կառավարիչ և ստանում ասպետի կոչում<ref name=Bio>{{cite web |url=http://www.katherinemansfield.com/mansfield/|title=Katherine Mansfield:1888–1923 – A Biography |publisher = Katharinemansfield.com |accessdate=12 October 2008}}</ref><ref name="DNZB Beauchamp">{{cite web|last=|url=http://www.teara.govt.nz/en/biographies/|work=Dictionary of New Zealand Biography|publisher=Ministry for Culture and Heritage|accessdate=}}</ref>: Նրա պապը՝ Արթուր Բյուչեմփը, Նոր Զելանդիայի պառլամենտում պառլամենտի Փիքտոն ընտրատեղամասից ընտրված պատգամավոր էր<ref name="DNZB Beauchamp" /><ref name="Scholefield 1950">{{cite book |last= Scholefield |first= Guy |authorlink= |title= New Zealand Parliamentary Record, 1840–1949 |edition=3rd |origyear= First ed. published 1913 |year= 1950 |publisher= Govt. Printer |location= Wellington |page=95}}</ref>: 1893 թվականին Մենսֆիլդ ընտանիքը [[Թորնդոն]]ից տեղափոխվում է [[Կառորի]], որտեղ Քեթրինն իր մանկության լավագույն տարիներն է անցկացնում: Այս ժամանակահատվածին վերաբերվող որոշ հիշողություններ նա հետագայում օգտագործում է իր «Նախերգանք» պատմվածքում:
[[Image:Katherine Mansfield Birthplace, New Zealand.jpg|thumb|right| Thorndon, New Zealand|Քոթրին Մենսֆիլդի հայրենի տունը Թորնդոնում, [[Վելինգտոն]]]]
Նրա առաջին պատմվածքները հրատարակվում են Բարձրագույն դպրոցի զեկույցում (1898թ.) և Վելինգտոնի օրիորդաց բարձրագույն դպրոցի ամսագրում (1899թ.), երբ ընտանիքը վերադարձել էր [[Վելինգտոն]] 1898 թվականին<ref name=Bio/><ref name=Writing>{{cite web|url=http://www.katherinemansfield.com/mansfield/her_write.asp|title=Mansfield: Her Writing|publisher=Katharinemansfield.com|accessdate=12 October 2008}}</ref>: 1902 թվականին Քեթրինը սիրահարվում է թավջութակահար Առնոլդ Թրոուելին, սակայն նրա զգացմունքը փոխադարձ չէր<ref name=NZ>{{cite web|url=http://www.nzetc.org/tm/scholarly/tei-Whi071Kota-t1-g1-t8.html|title=Katherine Mansfield, 1888–1923|author=Joanna Woods|publisher=Victoria University of Wellington|work=Kōtare 2007, Special Issue – Essays in New Zealand Literary Biography – Series One: ‘Women Prose Writers to World War I’|year=2007|accessdate=13 October 2008}}</ref>: Քեթրինն ինքը կայացած թավջութակահարուհի էր. նա դասեր էր վերցրել Թրոուելի հորից: Իր օրագրերում Քեթրինը գրում էր, որ իրեն օտար է զգում [[Նոր Զելանդիա]]յում և թե որքան հիասթափված է [[Մաորիներ]]ի ճնշումից: Իր հետագա պատմվածքներում սակայն նա հաճախ է նկարագրում մաորիական բնավորությունը դրական լույսի ներքո, ինչպես օրինակ «Թե ինչպես գողացան մարգարտե կոճակը» պատմվածքում: 1903 թվականին նա տեղափոխվում է [[Լոնդոն]], որտեղ քույրերի հետ հաճախում է Լոնդոնի «Թագուհու քոլեջ»: Քեթրինը վերսկսում է [[թավջութակ]] նվագելը, հավատալով, որ դա մի զբաղմունք է, որին պիտի մասնագիտորեն տիրապետեր, բայց նաև սկսում է թղթակցել քոլեջի լրագրին այնպիսի նվիրումով, որ ի վերջո դառնում է դրա խմբագիրը<ref name=SelectedStories/><ref name=Writing/>: Նա հատկապես հետաքրքրվում էր ֆրանսիացի խորհրդապաշտների ստեղծագործություններով և [[Օսկար Ուայլդ]]ով: Միևնույն ժամանակ նա իր ժամանակակիցների շրջանում գնահատանքի էր արժանանում կյանքի նկատմամբ իր կենսուրախ ու խարիզմատիկ մոտեցման համար: Նա քոլեջում հանդիպում է երիտասարդ գրող, հարավաֆրիկուհի Իդա Բեյքերին (նաև հայտնի է Լեսլի Մուր անվամբ), և նրանք ամբողջ կյանքում ընկերներ են մնում: [[Լոնդոն]]ում ապրելու ժամանակ Քեթրինը բնավ չէր հետաքրքրվում քաղաքականությամբ: Օրինակ, նա այդքան էլ ակտիվորեն չէր աջակցում [[Միացյալ Թագավորություն]]ում կանանց ընտրական իրավունքի հաստատմանը. [[Նոր Զելանդիա]]յում կանայք ընտրական իրավունք ձեռք էին բերել 1893 թվականին: