«Քեթրին Մենսֆիլդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 4.
== Կենսագրություն ==
=== Վաղ կյանք ===
Մենսֆիլդը ծնվել է որպես Քեթլին Մենսֆիլդ Բյուչեմփ 1888 թվականին, [[Նոր Զելանդիա]]յի [[Վելինգտոն]] քաղաքում, հասարակության մեջ ճանաչված ընտանիքում: Նրա հայրը բանկիր էր, իսկ Քեթրինն ինքը կոմսուհի [[Էլիզաբեթ ֆոն Արնիմ]]ի զարմուհին էր: Նա ուներ երկու ավագ քույր, մի կրտսեր քույր և մի կրտսեր եղբայր՝ ծնված 1894 թվականին<ref name=SelectedStories>{{cite book|author=Katherine Mansfield|title=Selected Stories|publisher=Oxford World's Classics|year=2002|isbn=978-0-19-283986-2}}</ref>: Նրա հայրը՝ Հարոլդ Բյուչեմփը շուտով դառնում է [[Նոր Զելանդիա]]յի բանկի կառավարիչ և ստանում ասպետի կոչում<ref name=Bio>{{cite web |url=http://www.katherinemansfield.com/mansfield/|title=Katherine Mansfield:1888–1923 – A Biography |publisher = Katharinemansfield.com |accessdate=12 October 2008}}</ref><ref name="DNZB Beauchamp">{{DNZB|Nicholls|Roberta |2b14|Beauchamp, Harold|1 April 2012}}</ref>: Նրա պապը՝ Արթուր Բյուչեմփը, Նոր Զելանդիայի պառլամենտում Փիքտոն ընտրատեղամասից ընտրված պատգամավոր էր<ref name="DNZB Beauchamp" /><ref name="Scholefield 1950">{{cite book |last= Scholefield |first= Guy |authorlink=Guy Scholefield |title= New Zealand Parliamentary Record, 1840–1949 |edition=3rd |origyear= First ed. published 1913 |year= 1950 |publisher= Govt. Printer |location= Wellington |page=95}}</ref>: 1893 թվականին Մենսֆիլդ ընտանիքը [[Թորնդոն]]ից տեղափոխվում է [[Կառորի]], որտեղ Քեթրինն իր մանկության լավագույն տարիներն է անցկացնում: Այս ժամանակահատվածին վերաբերվող որոշ հիշողություններ նա հետագայում օգտագործում է իր «Նախերգանք» պատմվածքում:
[[Image:Katherine Mansfield Birthplace, New Zealand.jpg|thumb|right| Thorndon, New Zealand|Քոթրին Մենսֆիլդի հայրենի տունը Թորնդոնում, [[Վելինգտոն]]]]
Նրա առաջին պատմվածքները հրատարակվում են Բարձրագույն դպրոցի զեկույցում (1898թ.) և Վելինգտոնի օրիորդաց բարձրագույն դպրոցի ամսագրում (1899թ.), երբ ընտանիքը վերադարձել էր [[Վելինգտոն]] 1898 թվականին<ref name=Bio/><ref name=Writing>{{cite web|url=http://www.katherinemansfield.com/mansfield/her_write.asp|title=Mansfield: Her Writing|publisher=Katharinemansfield.com|accessdate=12 October 2008}}</ref>: 1902 թվականին Քեթրինը սիրահարվում է թավջութակահար Առնոլդ Թրոուելին, սակայն նրա զգացմունքը փոխադարձ չէր<ref name=NZ>{{cite web|url=http://www.nzetc.org/tm/scholarly/tei-Whi071Kota-t1-g1-t8.html|title=Katherine Mansfield, 1888–1923|author=Joanna Woods|publisher=[[Victoria University of Wellington]]|work=Kōtare 2007, Special Issue – Essays in New Zealand Literary Biography – Series One: ‘Women Prose Writers to World War I’|year=2007|accessdate=13 October 2008}}</ref>: Քեթրինն ինքը կայացած թավջութակահարուհի էր. նա դասեր էր վերցրել Թրոուելի հորից: Իր օրագրերում Քեթրինը գրում էր, որ իրեն օտար է զգում [[Նոր Զելանդիա]]յում և թե որքան հիասթափված է [[Մաորիներ]]ի ճնշումից: Իր հետագա պատմվածքներում սակայն նա հաճախ է նկարագրում մաորիական բնավորությունը դրական լույսի ներքո, ինչպես օրինակ «Թե ինչպես գողացան մարգարտե կոճակը» պատմվածքում: 1903 թվականին նա տեղափոխվում է [[Լոնդոն]], որտեղ քույրերի հետ հաճախում է Լոնդոնի «Թագուհու քոլեջ»: Քեթրինը վերսկսում է [[թավջութակ]] նվագելը, հավատալով, որ դա մի զբաղմունք է, որին պիտի մասնագիտորեն տիրապետեր, բայց նաև սկսում է թղթակցել քոլեջի լրագրին այնպիսի նվիրումով, որ ի վերջո դառնում է դրա խմբագիրը<ref name=SelectedStories/><ref name=Writing/>: Նա հատկապես հետաքրքրվում էր ֆրանսիացի խորհրդապաշտների ստեղծագործություններով և [[Օսկար Ուայլդ]]ով: Միևնույն ժամանակ նա իր ժամանակակիցների շրջանում գնահատանքի էր արժանանում կյանքի նկատմամբ իր կենսուրախ ու խարիզմատիկ մոտեցման համար: Նա քոլեջում հանդիպում է երիտասարդ գրող, հարավաֆրիկուհի Իդա Բեյքերին (նաև հայտնի է Լեսլի Մուր անվամբ), և նրանք ամբողջ կյանքում ընկերներ են մնում: [[Լոնդոն]]ում ապրելու ժամանակ Քեթրինը բնավ չէր հետաքրքրվում քաղաքականությամբ: Օրինակ, նա այդքան էլ ակտիվորեն չէր աջակցում [[Միացյալ Թագավորություն]]ում կանանց ընտրական իրավունքի հաստատմանը. [[Նոր Զելանդիա]]յում կանայք ընտրական իրավունք ձեռք էին բերել 1893 թվականին:
1903 - 1906 թվականներին Քեթրինը ճանապարհորդում է մայրցամաքային [[Եվրոպա]]յում, հիմնականում մնալով [[Բելգիա]]յում և [[Գերմանիա]]յում: 1906 թվականին, [[Անգլիա]]յում կրթությունը ավարտելուց հետո նա վերադառնում է [[Նոր Զելանդիա]] և միայն այդ ժամանակ է, որ սկսում է պատմվածքներ գրել: Մի քանի ստեղծագործություններ հրատարակության է հանձնում [[Ավստրալիա]]յի «Native Companion» հրատարակչությանը. սրանք նրա առաջին շահույթ բերած գործերն էին, և այդ ժամանակից ի վեր նվիրվում է պրոֆեսիոնալ գրող դառնալու գործին: Հենց այդ ժամանակ էր, որ նա առաջին անգամ օգտագործեց Քեթրին Մենսֆիլդ գրական կեղծանունը: Սակայն շատ շուտով նա հոգնում է թե՛ գավառական Նոր Զելանդիայից և թե՛ իր ընտանիքից և երկու տարի անց նորից մեկնում է [[Լոնդոն]]: Մնացած ողջ կյանքում հայրը տարեկան 100 [[Ֆունտ ստերլինգ|ֆունտ]] ապրուստավճար էր ուղարկում Քեթրինին:
Քեթրինը երկու ռոմանտիկ հարաբերություն է հաստատել կանանց հետ, որոնց մասին հատկանշական է հիշատակել: Նա շարունակում էր հանդիպել նաև տղամարդկանց հետ, որոշ անգամներ փորձելով իր մեջ ճնշել իր իսկական զգացմունքները: Նրա առաջին համասեռամոլ հարաբերությունը Մաաթա Մահուպուկուի հետ էր (հայտնի է նաև Մարթա Գրեյս անվամբ), մի հարուստ, երիտասարդ մաորի կին, որին առաջին անգամ հանդիպել էր [[Վելինգտոն]]ում, Միս Սվեյնսոնի դպրոցում, ապա՝ [[Լոնդոն]]ում 1906 թվականին: 1907 թվականին նա գրում է. «Ես ցանկանում եմ Մաաթային, ես սարսափելի ցանկանում եմ նրան: Դա կեղտոտություն է, գիտեմ, սակայն ճշմարտություն է»: Նա հաճախ էր Մաաթայի մասին հիշատակում որպես Կարլոտա: Մաաթայի մասին նա մի քանի պատմվածք է գրել: 1907 թվականին Մաաթան ամուսնանում է, սակայն պնդում են, որ նա գումար էր ուղարկում Քեթրինին՝ [[Լոնդոն]]: Երկրորդ ռոմանտիկ կապը Էդիտ Քեթլին Բենդոլի հետ 1906- 1908 թվականներին էր: Իր երկրպագությունը Էդիտի նկատմամբ նա դարձյալ արտահայտում էր իր օրագրերում<ref>{{cite web|url=http://socsci.flinders.edu.au/wmst/awsa2001/pdf/papers/Laurie.pdf|format=PDF|title=Queering Katherine|author=Alison J. Laurie|publisher=Victoria University of Wellington|accessdate=23 October 2008}}</ref>:
Տող 25.
=== Կյանքի մայրամուտ ===
Քեթրին Մենսֆիլդը կյանքի վերջին տարիներն անցկացրել է իր [[տուբերկուլյոզ]]ի համար ոչ ստանդարտ բուժում փնտրելով: 1922 թվականին նա խորհրդակցում է ռուս [[բժիշկ]] Իվան Մանուխինի հետ, որի «հեղափոխական» բուժման հետևանքով, երբ [[ռենտգենյան ճառագայթ]]ներով հարվածում է Քեթրինի փայծախին, վերջինս ջերմային հարված և ստորին վերջույթների ընդարմացում է ստանում:
1922 թվականի հոկտեմբերին Քեթրինը մեկնում է [[Ֆոնտենբլո]], [[Ֆրանսիա]] և ընդունվում Գեորգի Գուրջիևի «Մարդու ներդաշնակ զարգացում» ինստիտուտ, որտեղ նրան իր խնամքի տակ է առնում Օլգիվանա Լազովիչ Հինցենբուրգը, որը հետագայում ամուսնանում է [[Ֆրանկ Լլոյդ Ռայթ]]ի հետ: Ինստիտուտում Քեթրինը ավելի շատ հյուր էր, քան թե ուսանող և նրան չէին պարտադրում հետևել ինստիտուտի խիստ ռեժիմին<ref>[[Linda Lappin]]. "Katherine Mansfield and D. H. Lawrence, A Parallel Quest", ''Katherine Mansfield Studies: The Journal of the Katherine Mansfield Society, Vol 2'', Edinburgh University Press, 2010, pp.72-86.</ref>, սակայն նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում էր դաստիարակի՝ Ալֆրեդ Ռիչարդ Օրիջի հետ: Մառիին գրած իր վերջին նամակներում նա պատմում է, թե ինչպես է փորձում Գուրջիևի ուսմունքներից որոշները կիրառել իր սեփական կյանքում<ref>{{cite book| url= http://books.google.it/books?id=SdkKAQAAMAAJ&q=collected+letters+of+katherine+mansfield&dq=collected+letters+of+katherine+mansfield&hl=en&sa=X&ei=ARqnUdTEJene4QS354GADQ&ved=0CDYQ6AEwAQ|title = The Collected Letters of Katherine Mansfield| editor =Vincent O'Sullivan and Margaret Scott| pages=360|year=2008|isbn=9780198183990}}</ref>:
1923 թվականի հունվարին Քեթրինը մահացու թոքային արյունազեղում է ունենում այն բանից հետո, երբ շտապով բարձրանում էր սանդուղքով<ref>{{cite book|url=http://books.google.com/books?id=OP_bJDyvBnoC&pg=PT126&lpg=PT126&dq=%22katherine+mansfield%22+stairs+murry|title=The Creative Mystique: From Red Shoes Frenzy to Love and Creativity|author=Susan Kavaler-Adler|pages=113|year=1996|isbn=0-415-91412-4}}</ref>: Նա մահանում է հունվարի 9-ին և թաղվում Ավոն քաղաքի գերեզմանատանը:
Կյանքի վերջին տարիներին Քեթրինը բեղմնավոր գրող էր: Նրա գործերի մեծ մասն անտիպ էին մնացել մինչև մահը և Մառին ձեռնամուխ է լինում դրանք խմբագրելու և հրատարակելու գործին: 1923 թվականին լույս է տեսնում «Աղավնու բույն» ժողովածուն, 1924-ին՝ «Ինչ-որ երեխայական բան» ժողովածուն, բանաստեղծությունների մեկ հատոր, «Ալոեն», «Վեպեր և վիպասանները», ինչպես նաև նրա նամակներն ու օրագրերը: