«Տրինիդադ (կղզի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Կղզի |անվանում = Տրինիդադ |բնագիր անվանում = {{lang-es|Trinidad}} |պատկեր = Trinidad Topography.png |նկարա...»:
 
չ oգտվելով ԱՎԲ
Տող 38.
}}
 
'''Տրինիդադ''' ({{lang-es|Trinidad}} — «[[Սուրբ Երրորդություն]]»), կղզի [[Կարիբյան ծով]]ում, [[Հարավային Ամերիկա]]յի հյուսիս-արևելյան ափերի մոտ, համարվում է [[Տրինիդադ և Տոբագո]] պետության հիմնական մասը: Այստեղ է բնակվում երկրի բնակչության 96 %-ը:
 
== Աշխարհագրություն ==
Տող 44.
Գտնվում է [[Վենեսուելա]]յի ջրափնյայից 11 կմ դեպի հյուսիս-արևելք: Կղզու մակերեսը կազմում է 4 821 կմ²: Տեղակայված է հս. լ. 10°03′ արմ. ե. 60°55′ և հս.լ. 10°50′ արմ. ե. 61°55′ միջև: Կղզու երկարությունը կազմում է 80 կմ, իսկ լայնությունը` 59 կմ:
 
Կղզին ունի մայրցամաքային ծագում: Մայրցամաքից առանձնանում է [[Բոկաս դել Դրագոն]] նեղուցով, [[Պարիա (ծոց)|Պարիա]] ծոցով և [[Բոկա դե լա Սյերպե]] նեղուցով: Ափերը թույլ են մասնատված, հյուսիսում առկա են [[կորալային խութեր]], իսկ հարավում տարածված են մշտադալար անտառները:
 
Տրինիդադում գերակշռում են ցածրադիր, արևելքում` [[ճահիճ|ճահճապատ]] հարթավայրերը, որտեղ գտնվում են երկու իրար զուգահեռ, մինչև 300 մ բարձրության լեռնաշղթաները: Հյուսիսում գտնվում է 940 մ բարձրություն ունեցող Արիպո լեռը, որը Վենեսուելայի Առափնյա [[Կորդիլերներ|Անդյան Կորդիլերներ]]ի շարունակությունն է հանդիսանում: Հարավային ջրափնյայի երկայնքով տարածվում են ցեխային [[հրաբուխ]]ները:
 
Կղզում կան բնական [[ասֆալտ]]ի (Փիչ Լեյք լիճ և այլն), [[նավթ]]ի (հարավ-արևմտյան և հարավ-արևելյան շելֆերի վրա) և [[բնական գազ]]ի հանքավայրեր:
 
=== Կլիմա ===
Կլիման [[Մերձհասարակածային կլիմա|մերձհասարակածային]] է, շոգ և խոնավ, առանձնանում է երկու սեզոն` չոր ([[հունվար]]ից [[մայիս]]) և անձրևոտ: Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 25-27 °С, տեղումների տարեկան միքին քանակությունը` 1200 մմ, իսկ հողմակողմ հյուսիս-արևելյան տեղանքում` մինչև 3800 մմ:
 
=== Բուսական և կենդանական աշխարհ ===
Գերակշռում են [[մշտադալար անտառներ]]ը, կղզու կենտրոնում և հողմակողմ հյուսիս-արևմտյան լանջերին տարածված են [[սավաննա]]ները և [[նոսրանտառներ]]ը, [[կոկոսյան արմավենի|կոկոսյան արմավենի]]ները, [[կակաո]]յի պլանտացիաները: Կենդանական աշխարհից տարածված է 40 տեսակից ավելի [[կոլիբրի]]:
 
== Պատմություն ==
Տող 60.
 
== Բնակչություն ==
Խոշորագույն քաղաքներն են` [[Չագուանաս]], [[Պորտ օֆ Սփեյն]] ([[Տրինիդադ և Տոբագո]]յի մայրաքաղաքը), [[Սան Ֆերնանդո (Տրինիդադ և Տոբագո)|Սան Ֆերնանդո]], [[Արիմա]], [[ՍԵնտ Ջոզեֆ]] (Տրինիդադի առաջին մայրաքաղաք) և այլն:
 
Բնակչությունը [[2011]] թվականի դրությամբ կազմում է 1.267.145 մարդ<ref name=density>{{cite report |title=Trinidad and Tobago 2011 Population and Housing Census Demographic Report |url=http://www.tt.undp.org/content/dam/trinidad_tobago/docs/DemocraticGovernance/Publications/TandT_Demographic_Report_2011.pdf?download |page=26 |publisher=Trinidad and Tobago Central Statistical Office|accessdate=27 May 2016}}</ref>: Բնակչության խտությունը` 266 մարդ/կմ²:
 
== Տնտեսություն ==
Տնտեսության հիմքը կազմում է նավթի արդյունահանումը և վերամշակումը (սեփական և ներմուծված), ինչպես նաև [[տուրիզմ]]ը: Քիմիան և նավթաքիմիան Տրինիդադի արևմտյան ափը դարձրել են [[Վեստ Ինդիա]]յի ինդուստրիալ գոտիներից մեկը:
 
Կղզու վրա գործում է միջազգային [[օդանավակայան]]:
 
== Մշակույթ ==
Նոյեմբերին Տրինիդադ կղզում անցկացվում է խոշոր [[ջազ]]ային երաժշտության փառատոն:
 
== Տես նաև ==
Տող 76.
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Գրականություն ==