«Բենեդիկտյան միաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
10-11-րդ դարերում Բենեդիկտյան միաբանությունից առանձնացան [[Կամալդուլյան միաբանություն|Կամալդուլյան]] և [[Ցիստերցյան միաբանություն|Ցիստերցյան]] միաբանությունները, որը նպաստեց Բենեդիկտյան միաբանության դիրքերի թուլացմանը։ Իսկ 13-րդ դարում [[Հռոմի Կաթոլիկ եկեղեցի|Հռոմի Կաթոլիկ Եկեղեցում]] առաջացան և սկսեցին արագ տարածվել [[Դոմինիկյան միաբանություն|Դոմինիկյան]] և [[Ֆրանցիսկյան միաբանություն|Ֆրանցիսկյան]] միաբանությունները, որոնք խախտեցին Բենեդիկտյան միաբանության գերակշիռ դերը [[Կաթոլիկություն|կաթոլիկ]] աշխարհում և մրցակցության մեջ մտան նրա հետ։ Այս հանգամանքը նպաստեց Բենեդիկտյան միաբանության անկմանը, որն ավելի սրվեց [[Ռեֆորմացիա]]յի ժամանակաշրջանում։
 
19-րդ դարում սկսվեց Բենեդիկտյան միաբանության վերածնունդը, որը շարունակվեց նաև 20-րդ դարում։ Միաբանության վերածննդին մեծապես նպաստեց վանականների կողմից միջնադարյան գրականության, երաժշտության, արվեստի ասպարեզում կատարված արժեքավոր ուսումնասիրությունները, ինչպես նաև քարոզչական գործունեությունըգործունեությունն [[Աֆրիկա]]յի և [[Ասիա]]յի երկրներում։
 
== Ականավոր ներկայացուցիչներ ==