«Վիքիպեդիա:Արգելափակում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 17.
# {{anchor|5}}Մասնակցային հաշիվը փոխելուց հետո Արգելափակման գրանցամատյանից տեղեկությունները հեռացնելու դեպքում{{Ն|Եթե հիմնական մասնակցային հաշիվը փոխած մասնակիցն ունի նոր արգեկափակումներ, անհրաժեշտ է արգելափակման նկարագրության մեջ ներկայացնել հղում դնել դեպի հին մասնակցային հաշվի արգելափակման տեղեկամատյան կամ վերջին արգելափակումների մասին տեղեկատվությունն արտացոլել այլ կերպ: Նմանատիպ գրառում հնարավոր է նաև, եթե նոր մասնակցային հաշվով մասնակիցը շարունակում է պարբերաբար խախտումները:}}, ինչպես նաև նշումներ այն մասին, որ նախկին արգելափակումը եղել է ոչ իրավացի:
== Արգելափակման ժամկետներ ==
Արգելափակումն ամենածայրահեղ քայլն է, որը ենթադրում է արգեկափակվող մասնակցի ցանկացած ներդրման արգելք՝ ինչպես նախագծին վնաս հասցնող, այնպես էլ պոտենցիալ օգտակար: Սա պետք է միշտ հաշվի առնել արգելափակման ժամկետներն ընտրելիս:
 
Եզակի խախտման դեպքերում խորհուրդ է տրվում ընտրել արգելափակման ժամկետ 1 ժամից մինչև 1 օր, բայց կրկին նմանատիպ կամ սերտ փոխկապակցված գործողությունների դեպքում ժամկետը կարող է աստիճանաբար աճել: Ընդ որում պետք չէ մեծացնել այն մասնակիցների արգելափակման ժամկետը, որոնք վերջին արգելափակումից հետո զգալի ժամանակահատվածում թույլ չեն տվել լուրջ խախտումներ (այլ կերպ, պետք չէ ի գիտություն ընդունել վաղ անցյալի արգելափակումները): Արգելափակման ժամկետները և վաղեմության ժամկետները որոշելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել խախտումների հաճախության, պարբերականության և չարամտության վրա:
 
Հաստատուն IP հասցեների նկատմամբ արգելափակումն ընդհանուր դեպքերում չպետք է գերազանցի մեկ ամիսը: Փոփոխական հասցեների արգելափակումը տեղին է մինչ այդ հասցեի փոփոխումը (սովորաբար՝ մեկ օր):
IP հասցեների տիրույթը, ինչպես նաև հաստատում IP հասցեները, որոնք ի սկզբանե հայտնի են, որ օգտագործվում են բազմաթիվ օգտագործողների կողմից (դպրոցներ, համալսարաններ, ընկերություններ), խախտման դեպքում պետք է արգելափակել 1 ամիսը չգերազանցող ժամկետով: Անանուն պրոքսի սերվերները պետք է արգելափակվեն մեկ տարուց ոչ պակաս:
 
Եթե նոր մասնակիցը ցուցաբերում է ապակառուցողական գործողություններ (վանդալիզմ, տրոլինգ, հրահրող մասնակցային անունով), կարող է միանգամից արգելափակվել անժամկետ:
 
Արգելափակումը շրջանցելու դեպքում ելակետային արգելափակման ժամկետը վերագործարկվում է, իսկ շրջանցում իրականացրած մասնակցային հաշիվն արգելափակվում է անժամկետ: Ընդհանուր և վարկաբեկող մասնակցային հաշիվներն{{Ն|Այսինքն՝ մասնակցային հաշիվները, որոնց վերաբերյալ էական կասկածներ կան, որ դրանից օգտվել է այլ մասնակից:}} արգելափակվում են անժամկետ:
 
Տեխնիկական արգելափակումները, որոնք կապված են նախկինում օգտագործված մասնակցային հաշիվների վերաբերյալ տեղեկությունների հեռացումը Արգելափակման տեղեկամատյանից, սահմանվում են մեկ վայրկյան:
 
== Նշումներ ==