«Հայկական մուֆլոն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Հայկական |
|||
Տող 24.
| ncbi = 9938
}}
Բնաշխարհիկ տեսակ է, ունի սահմանափակ տարածում։ Մինչև [[20-րդ դար]]ի սկիզբը տարածվածության շրջանն ընգրկել է Հայկական լեռնաշղթայից մինչև [[Արագած]]ի ստորոտները։ Այժմ կանգնած է անհետացման վտանգի եզրին։ Առանձնյակները ոչ մեծ խմբերով հանդիպում են [[Վայոց ձոր]]ի և [[Սյունիք]]ի մարզերում, [[Խոսրովի անտառ]] արգելոցում։ Գրանցված է [[ՀՀ]] [[Կարմիր գիրք|Կարմիր գրքում]]։
== Արտաքին կազմվածք ==
Մարմնակազմվածքը սլացիկ է, կենդանի զանգվածը՝ ոչ մեծ։ Արուների մարմնի երկարությունը 130-135 սմ է, մաքիներինը՝ 105-120 սմ, մնդավի բարձրությունը համապատասխանաբար՝ 85-90 և 70-80 սմ, կենդանի [[զանգված]]ը՝ 50-60 և 35-45 կգ։ Արուները օժտված են խոշոր եղջյուրներով, որոնք ձգվելով դեպի մնդավ, կազմում են շրջան։ [[Մաքի]]ները հիմնականում անեղջյուր են։ Մայրերն առաջին ծինում ունենում են մեկ, հետագայում՝ զույգ գառներ։
|