«Դոմինիկյան միաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 20.
== Պատմություն ==
[[1214]] թվականին [[Թուլուզ]]ում [[Սուրբ Դոմինիկ]]ը հիմնադրում է առաջին դոմինիկյան համայնքը, որի կանոնադրությունը հաստատվում է երկու տարի անց՝ Հռոմի պապ [[Հոնորիոս III]]-ի կողմից։ Միաբանությունը կարճ ժամնակահատվածում լայն տարածում է գտնում [[Ֆրանսիա]]յում, [[Իսպանիա]]յում և [[Իտալիա]]յում։ Դոմինիկյան վանականների գործունեության հիմնական ուղղությունը դառնում է աստվածաբանության խոր ուսումնասիրությունը՝ գրագետ քարոզիչներ պատրաստելու նպատակով։ Միաբանության հիմնական կենտրոնները դարձան [[Փարիզ]]ը և [[Բոլոնիա]]ն՝ Եվրոպայի երկու ամենամեծ համալսարանական քաղաքները։ Արդեն [[1221]] թվականին Դոմինիկյան միաբանությունը ուներ 70 վանք, իսկ [[1256]] թվականին վանականների թիվն անցնում էր 7000-ից։
 
Դոմինիկյան վանականները նաև հիմնադրեցին իրենց կրթական հաստատությունները ([[Բոլոնիա]], [[Քյոլն]], [[Օքսֆորդ]] և այլն), իրենց ձեռքն առան [[Փարիզ]]ի, [[Պադուա]]յի, [[Պրահա]]յի և ժամանակի այլ նշանավոր համալսարանների աստվածաբանության ֆակուլտետների ղեկավարությունը։
 
13-րդ դարից սկսած այս միաբանությունը ծավալեց լայն քարոզչական գործունեություն. հիմնադրվեցին բազմաթիվ նոր վանքեր այդ թվում նաև [[Պարսկաստան]]ում, [[Չինաստան]]ում և այլ վայրերում, իսկ [[1318]] թվականին նրանք կարողացան մոնղոլների իշխանության տակ գտնվող [[Պարսկաստան]]ում կազմակերպել թեմ։
 
== Միաբանության ականավոր ներկայացուցիչներ ==