«Իմրե Շարկադի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 11.
 
1961 թվականի ապրիլին Իմրե Շարկադին ինքնասպանություն է գործել՝ դուրս նետվելով պատուհանից։ Սակայն դրա պատճառները (ինչպես նաև այն, թե դա իսկապես եղել է ինքնասպանություն, թե ոչ) ստույգ հայտնի չեն<ref>[http://mek.niif.hu/01100/01149/html/sarkadi.htm SARKADI IMRE] {{ref-hu}}</ref>։ Նրա ինքնասպանության հիմնական պատճառներից մեկը համարվում է հիասթափությունը սոցիալիստական իրականությունից 1956 թվականի [[Հունգարական հեղափոխություն (1956)|Հունգարական հեղափոխությունից]] հետո։
 
== Ստեղծագործություն==
Իմրե Շարկադին, այսպես կոչված, «''լուսավոր քամիների սերնդի''» ներկայացուցիչ է, այսինքն՝ այն երիտասարդ հունգարացի գրողներից, ովքեր իրենց գրական գործունեությունն սկսել են [[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո և գովերգել են սոցիալիստական բարեփոխումները հետպատերազմական Հունգարիայում։
 
Իմրե Շարկադիի ստեղծագործությունների հիմնական թեման եղել է հունգարական գյուղի կյանքը, Հունգարիայում [[Միկլոշ Հորթի]]ի իշխանության տարիներին տեղի ունեցած ողբերգական կոնֆլիկտները, գյուղում սոցիալիստական հարաբերությունների հաստատման ժամանակ առաջացած խնդիրները։ Նրա երկերում արտացոլված են հանրապետությունում տեղի ունեցող փոփոխությունները, քննարկված են սոցիալիստական բարոյականության խնդիրները, ցույց է տրված հունգարական հասարակության մեջ նոր մարդու կայացումը։ Իր հրապարակախոսական հոդվածներում նա քննարկել է հունգարական գրականության ու արվեստի հարցերը։
 
Իմրե Շարկադին գրել է պիեսներ Բուդապեշտի թատրոններից մեկի համար։
 
Իմրե Շարկադիի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի մի շարք լեզուներով։ Նրա պիեսները բեմադրվել են նաև ԽՍՀՄ-ում։ Նրա «Ջրհորում» և «Ճշմարտություն» նովելների հիման վրա նկարահանվել է «Կարուսել» ֆիլմը<ref>[https://www.kinopoisk.ru/film/75561/ «Կարուսել» ֆիլմը] [[ԿինոՊոիսկ]] կայքում {{ref-ru}}</ref><ref>[http://m.kino-teatr.ru/kino/movie/euro/45017/annot/ «Կարուսել» ֆիլմը] kino-teatr.ru կայքում {{ref-ru}}</ref>, որը պատմում է գյուղացի տղայի ու աղջկա մասին, ովքեր հանուն իրենց սիրո որոշում են դեմ գնալ գյուղի հիերիարխիկ կենսաձևին։ 1956 թվականին ֆիլմը ներկայացրել է հունգարական կինեմատոգրաֆիան [[Կաննի կինոփառատոն]]ում։
 
== Ծանոթագրություններ ==