«Վազրիկ Բազիլ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 7.
Վազրիկ Բազիլը ծնվել է 1966 թվականին Մյունխենում։ Ծնողները եղել են պարսկահայեր։ Մինչև Վազրիկ Բազիլի ծնվելը նրանք տեղափոխվել են [[Գերմանիա]]։
 
Մայրը` տիկին Ցողիկը, որդուն ուսման է տալիս [[Վենետիկ]]ի [[Մխիթարյան միաբանություն]]ում։ Այնուհետև Վազրիկ Բազիլ ուսումը շարունակում է [[Հռոմ]]ի Գրիգորյան պապական համալսարանում։ Այստեղ նա ուսումնասիրում է [[փիլիսոփայություն]], աստվածաբանություն, [[հոգեբանություն]],և վերադառնալով [[Մյունխեն]] նա սովորում է գերմանական գրականություն և [[հանրային կապեր]]։Ուսանելու։ Գիտությունների թեկնածուի կոչումը Վազրիկ Բազիլը ստացել է Մյունխենի Լյուդվիգ—Մաքսիմիլիանի անվան համալսարանի փիլիսոփայության ամբիոնում։ Ուսանելու տարիներին զուգահեռ պատգամավորների համար ճառեր է գրել և դարձել հայտնի ճառագիր։ Երկար տարիներ Վազրիկ Բազիլ աշխատել է Գերմանիայի Բունդեսթագում, «Լոյկորեա» հիմնադրամում, Սաքսոնիա երկրամասի սպորտի և մշակույթի նախարարությունում: 2010—2016 թվականներին նա եղել է գերմանախոս ճառագիրների ընկերակցություն նախագահը։
{{Արտաքին հղումներ}}
{{անավարտ}}