«Զինաթափում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Հնացած, ոչ արդիական, խորհրդային քարոզչական նյութի հեռացում
Տող 1.
'''Զինաթափում''' պատերազմ վարելու միջոցների լիակատար ոչնչացման կամ նշանակալի կրճատման միջոցառումների ամբողջություն։
 
Միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքերի կուտակումը զինաթափումը դարձնում է հրատապ խնդիր։ Զինված ուժերի սահմանափակ կիրառման պայմանագրեր կնքվել են դեռևս հնում։ Շահագործական հասարակարգերում զինաթափման գաղափարն իշխող դասակարգերն օգտագործել են քաղաքական խուսավարման,հակառակորդի ռազմական պոտենցիալը թուլացնելու, սեփականը՝ խթանելու նպատակով։
'''Զինաթափում''' պատերազմ վարելու միջոցների լիակատար ոչնչացման կամ նշանակալի կրճատման միջոցառումների ամբողջություն։ Միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զենքերի կուտակումը զինաթափումը դարձնում է հրատապ խնդիր։ Զինված ուժերի սահմանափակ կիրառման պայմանագրեր կնքվել են դեռևս հնում։Շահագործական հասարակարգերում զինաթափման գաղափարն իշխող դասակարգերն օգտագործել են քաղաքական խուսավարման,հակառակորդի ռազմական պոտենցիալը թուլացնելու, սեփականը՝ խթանելու նպատակով։ Մինչն XX դ․ սկզբները բուրժուազիայի առանձին գործիչների զինաթափման կոչերը սոսկ խաղաղասիրական պատրանքներ են ստեղծել։ Զինաթափումը իրական հիմքերի վրա են դրել սովետական պետությունը, հետագայում նաև սոցիալիստական մյուս երկրները։ Վ․ Ի․ Լենինի բնորոշմամբ զինաթափումը սոցիալիզմի իդեալն է։Դեռևս Ջենովայի կոնֆերանսում (1922) սովետական պատվիրակությունն առաջարկել է զինված ուժերի համընդհանուր կրճատում։ Հետագայում սովետական կառավարությունը բազմիցս հանդես է եկել նույն նախաձեռնությամբ։ Զինաթափման կարևորությունն աճել է հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ իմպերիալիստական պետությունների սպառազինությունների մրցավազքի պայմաններում։ Անհրաժեշտ պաշտպանունակություն ապահովելուն զուգընթաց սովետական կառավարությունը սոցիալիստական մյուս երկրների հետ հետևողականորեն պայքարել է սպառազինությունների կրճատման, ապա և զինաթափման համար։ Զինաթափման խնդիրը քննարկվել է ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի բոլոր նստաշրջաններում, ՄԱԿ–ի զինաթափման հանձնաժողովում, զինաթափման կոմիտեում և միջազգային այլ կազմակերպություններում։ 1946-ին ՍՍՏՄ կառավարությունը ՄԱԿ–ի ատոմային էներգիայի հանձնաժողովին ներկայացրեց ատոմային զենքը չկիրառելու,արտադրությունն արգելելու և պաշարները 3 ամսվա ընթացքում ոչնչացնելու միջազգային համաձայնագրի նախագիծ։ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան չպաշապանեցին այդ առաջարկությունը։ Արևմտյան տերությունները ձախողեցին նաև ՍՍՏՄ առաջարկությամբ «Սպառազինությունների ընդհանուր կարգավորման և կրճատման սկզբունքների մասին» ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձեը։ ՍՍՏՄ կառավարությունը 50-ական թթ․ բազմիցս առաջարկել է 5 խոշոր տերությունների զինված ուժերի համամասնական և սպառազինությունների ըստ փուլերի կրճատում։ 1955–58-ին ՍՍՏՄ միակողմանիորեն իր զինված ուժերը կրճատեց 2 մլն 140 հազարով, 1960-ին՝ 1 մլն 200 հազար մարդով։ ՍՍՏՄ–ի առաջարկությամբ 1959-ին ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեան քննարկեց ընդհանուր և լրիվ զինաթափման դեկլարացիան,1962-ին զինաթափման 18-ի կոմիտեն՝ ընդհանուր և լրիվ զինաթափման պայմանագրի նախագիծը,որը նախատեսում էր զինաթափման իրագործում՝ երեք փուլով։ Կապիտալիստական պետությունների ղեկավար շրջանները ստիպված էին հաշվի առնել զինաթափման համար մղվող պայքարը։ Արդեն 60-ական թթ․ ՍՍՏՄ նախաձեռնությամբ կնքվեցին սպառազինությունների մրցավազքը սահմանափակող մի շարք պայմանագրեր։1963-ի օգոստոսի 5-ին ՍՍՏՄ, ԱՄՆ և Մեծ Բրիտանիան կնքեցին միջուկային զենքի փորձարկումները մթնոլորտում, տիեզերական տարածությունում և ջրի տակ արգելող պայմանագիրը, 1967-ին ստորագրվեց Տիեզերական տարածությունը հետազոտելու ուղղությամբ պետությունների գործունեության սկզբունքների մասին պայմանագիրը, որով արգելվում էր ռազմական նպատակներով տիեզերական տարածության և երկնային մարմինների (այդ թվում Լուսնի) օգտագործումը և մերձերկրյա ուղեծրում միջուկային զենքի տեղադրումը։ 60-ական թթ․ 18-ի կոմիտեում, իսկ 1969-ից զինաթափման կոմիտեում մշակվեցին սպառազինությունների մրցավազքը սահմանափակող նոր պայմանագրեր։ 1970-ին ուժի մեջ մտավ Միջուկային զենքը չտարածելու պայմանագիրը, 1972-ին՝ ծովերի և օվկիանոսների հատակում և նրա ընդերքում միջուկային և զանգվածային ոչևչացման զենքի այլ տեսակների տեղադրումն արգելող պայմանագիրը։ Զինաթափման համար պայքարը սոցիալիստական արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբուներից մեկն Է, ՍՄԿԿ XXIV համագումարում ընդունված խաղաղության ծրագրի բաղկացուցիչ մասը։ Զինաթափման կոմիտեի և միջազգային այլ կազմակերպությունների քննարկմանը ներկայացված կոնկրետ նախագծերն ու կոնվենցիաները (բակտերիալոգիական զենքն արգելելու, քիմիական զենքի մշակումը, արտադրությունն ու կուտակումն արգելելու, ուժի գործադրումից կամ գործադրման սպառնալիքի բոլոր ձևերից ու դրսևորումններից հրաժարվելու, միջուկային զենքի կիրառումը առհավետ արգելելու մասին) սովետական կառավարության հետևողական խաղաղասիրական քաղաքականության վկայությունն են։Զինաթափման հետագա առաջընթացին նպաստել են 1971–76-ին ՍՍՏՄ–ի ն ԱՄՆ–ի միջև կնքված միջուկային պատերազմի կանխման, ստրատեգիական սպառազինությունների սահմանափակման վերաբերյալ մի շարք համաձայնագրերը, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության համագործակցության խորհրդակցության արդյունքները։ Զինաթափման նոր խնդիրների,այդ թվում զանգվածային ոչնչացման զենքի նոր տեսակների ստեղծումն արգելելու, Եվրոպայում ռազմական լարվածությունը թուլացնելու, երկրագնդի ռազմական օջախները վերացնելու, զինաթափման համաշխարհային կոնֆերանս հրավիրելու վերաբերյալ ՍՄԿԿ XXV համագումարի ընդունած ծրագիրը լուրջ ներդրում էր խաղաղության և զինաթափման գործում։ ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի XXXI նստաշրջանը (1976) քննարկեց և հավանություն տվեց զինաթափման և միջազգային անվտանգության հարցերին նվիրված սովետական հուշագրին։ Մասնավորապես, որոշվեց 1978-ին գլխավոր ասամբլեայի հատուկ նստաշրջան նվիրել զինաթափմանը, որը նախապատրաստական փուլ կհանդիսանա զինաթափման համաշխարհային կոնֆերանսի համար։